ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանության մեջ մեղադրվողը հոգեկան հիվա՞նդ է, թե՞ սիմուլյանտ, կպարզի փորձաքննությունը 05/25/2016 17:41 | Դատական ռեպորտաժներ
Ապօրինի կերպով ձեռք բերված «ԱԿ» տեսակի ինքնաձիգից Վ.Ասոյանի սպանության մեջ մեղադրվող Գագիկ Ղանդիլյանը կենթարկվի դատահոգեբուժական և դատահոգեբանական ստացիոնար համալիր փորձաքննության: Այսօր այսպիսի որոշում կայացրեց դատարանը՝ բավարարելով ամբաստանյալի պաշտպան Սարգիս Խաչատրյանի միջնորդությունը:
Ըստ պաշտպանի, դեռևս նախաքննության ընթացքում քրեակատարողական հիմնարկում այցելելով իր պաշտպանյալին՝ նրա պահվածքում տարօրինակություններ է նկատել: Ըստ նրա` ամբաստանյալը որոշակի հոգեկան խնդիրներ ունի: Ինչպե՞ս կարելի է մարդ սպանել 5-6 տարի առաջ հնչած հայհոյանքների համար, հարց տվեց պաշտպանը: Ըստ նրա, հոգեկան հիվանդության մասին է վկայում նաև այն, որ ամբաստանյալը քրեակատարողական հիմնարկում փորձել է ինքնասպանություն գործել:
Պաշտպանը միջնորդեց փորձագետներին ուղղել, մասնավորապես, հետևյալ հարցերը՝ արդյոք ամբաստանյալը 2015թ. հուլիսի 6-ին, այն է՝ սպանության օրը, տառապե՞լ է հոգեկան հիվանդությամբ, եթե այո՝ դա կարո՞ղ էր զրկել նրան իր գործողությունների համար հաշիվ տալու ու դրանք ղեկավարելու ունակությունից, արդյոք ամբաստանյալը մեղսունա՞կ է, սահմանափա՞կ մեղսունակ, թե՞ անմեղսունակ, բժշկական հարկադիր միջոցների կարիք կա՞, թե՞ ոչ, կարո՞ղ է մասնակցել դատավարական գործողություններին ու դատական նիստերին, թե՞ ոչ:
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ հայտնելով, որ որպես կասկածյալ հարցաքննվելիս Գ.Ղանդիլյանը հայտարարել է, որ ֆիզիկապես ու հոգեպես առողջ է, և որ գիտակցել է, թե ինչ գործողություններ է կատարում: Ըստ մեղադրողի, ամբաստանյալի լարված, ջղագրգիռ վիճակը նրա անազատության մեջ գտնվելով է պայմանավորված: Դատախազը նշեց նաև, որ ինքնասպանության փորձի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել, կրկին չի նշվել հոգեկան հիվանդության առկայության մասին: Ինքնասպանության փորձը պայմանավորվել է ստեղծված իրավիճակով, ինչպես նաև երկարատև ազատազրկման հեռանկարով: Ըստ մեղադրողի, միջնորդությունը դատաքննությունը ձգձգելու ու պատասխանատվությունից խույս տալու նպատակ ունի:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ համամիտ է մեղադրողի փաստարկների հետ և որ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա:
Դատարանը, սակայն, գտավ, որ պաշտպանի միջնորդությունը հիմնավոր է ու ենթակա բավարարման: Ըստ դատարանի, 5 տարի առաջ սեռական բնույթի հայհոյանքների համար սպանություն կատարելու դրդապատճառն անտրամաբանական է: Դատարանը գտավ, որ փորձաքննությունն անհրաժեշտ է՝ պարզելու համար հոգեկան հիվանդության առկայության կամ սիմուլյացիայի հանգամանքը:
Դատարանի որոշմամբ փորձագետներին, մասնավորապես, պետք է առաջադրվեն հետևյալ հարցերը՝ ամբաստանյալը տառապե՞լ կամ տառապո՞ւմ է հոգեկան հիվանդությամբ, եթե այո՝ ինչպիսի՞ հիվանդությամբ, զրկվա՞ծ է իր գործողությունների համար հաշիվ տալու ու դրանք ղեկավարելու ունակությունից, թե՞ ոչ, կարո՞ղ է մասնակցել դատավարական գործողություններին ու դատական նիստերին, հանցանքը կատարելու պահին մեղսունակ եղե՞լ է, բժշկական հարկադրանքի միջոցների կարիք կա՞, եթե այո՝ ինչպիսի՞ միջոցների, շրջապատի ու իր համար վտանգ ներկայացնո՞ւմ է, թե ո՞չ:
Դատաքննությունն անորոշ ժամանակով հետաձգվեց, նիստի օրվա մասին դատավարության մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով