Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»

Վերջին 3 տարիների ընթացքում դատավոր Արթուր Օհանյանը կայացրել է 2 արդարացման դատական ակտ 05/25/2016   19:33  |  Արդարացման դատավճիռներ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը նշված դատարանի նախագահն է շուրջ 10-ը տարի:

Իսկ մինչ այդ 50-ամյա դատավորը 1999 թվականից աշխատել է Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր, 2005 թվականից զբաղեցրել է նույն դատարանի նախագահի պաշտոնը, որից մեկ տարի անց՝ 2006 թվականից նշանակվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

«Փաստինֆո»-ն  շարունակելով ներկայացնել  դատարանների կողմից կայացված արդարացման դատավճիռներն առանձին-առանձին, այսօր ներկայացնում է վերջին 3 տարիների ընթացքում Արթուր Օհանյանի կողմից կայացված արդարացման դատական ակտերը:

Նշված ժամանակահատվածում դատավոր Օհանյանի կողմից կայացվել է 2 արդարացման դատավճիռ՝ երկուսն էլ 2014 թվականին:

1.      Ցմահ ազատազրկման դատապարտված ներկայումս 27-ամյա Հովհաննես Սահակյանն արդարացվել է քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու մեղադրանքում:

Ըստ մեղադրանքի՝ Արտակ Ճաղարյանը, Արարատ Մուրադխանյանը և Հովհաննես Սահակյանը, լինելով ցմահ ազատազրկման դատապարտված, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի թիվ 89 խցում պատիժը կրելու ընթացքում, նախնական համաձայնությամբ 2011թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  ՔԿ հիմնարկից փախուստ կատարելու դիտավորությամբ նշված խցում կատարել են նախապատրաստական աշխատանքներ, սակայն հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Արտակ Ճաղարյանին, Արարատ Մուրադխանյանին և Հովհաննես Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-355-րդ հոդվածի 2-րդ մասով:

Արարատ Մուրադխանյանը, Արտակ Ճաղարյանը, Հովհաննես Սահակյանը, ինչպես նաև` այս գործով վկաներ, նույնպես ցմահ դատապարտյալներ Վլադիսլավ Ավագիմյանը և Խոսրով Ավագյանը պատիժը կրել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 89-րդ խցում։ Արարատ Մուրադխանյանը, Արտակ Ճաղարյանը, Վլադիսլավ Ավագիմյանը և Խոսրով Ավագյանը նշված խուց են տեղափոխվել 2011թվականի հունիսի 16-ին, իսկ Հովհաննես Սահակյանը՝ 2011թ. օգոստոսի 17-ին։ 

Նշված խուցը գտնվել է քրեակատարողական հիմնարկի 5-րդ մասնաշենքի վերջին բնակելի հարկում, որի անմիջապես վերևում դատապարտյալների զբոսատեղին է։ 

Այդ վայրից նախկինում արձանագրվել է դատապարտյալների փախուստի դեպք։ 

Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Արարատ Մուրադխանյանը և Արտակ Ճաղարյանը, ազատազրկման վայրից փախուստ կատարելու մասին հանցավոր համաձայնության են եկել: Ցմահ ազատազրկման դատապարտվածների ուշադրությունը գրավել է այն, որ դատապարտյալների զբոսատեղիից, այսինքն` բնակելի հատվածի առաստաղից տարիներ շարունակ տեղացած անձրևաջրերի ներհոսքը թուլացրել և քայքայել է իրենց խցի սանհանգույցի առաստաղի բետոնի շերտը, որը քանդելը համապատասխան տեխնիկական միջոցների առկայության դեպքում իրենից բարդություն չի ներկայացրել։ 

Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ Արարատ Մուրադխանյանն ու Արտակ Ճաղարյանը մտադրվել են քանդել  խցի առաստաղը և դուրս գալով զբոսատեղի` ազատազրկման վայրից դիմել փախուստի։
Իրենց նպատակը կյանքի կոչելու համար ցմահ ազատազրկման դատապարտվածները որոշել են սեփական միջոցներով իբրև վերանորոգել խուցը և այդ նպատակով դիմել են ՔԿՀ-ի ադմինիստրացիայի՝ ստանալով թույլտվություն, սկսել են գործիքներ ձեռք բերել՝ մուրճեր, հատիչներ (զուբիլ), դուր, աքցան, գայլիկոն (դռել), մալա, շպակլի։  Խնդրել են նաև թույլատրել ձեռքբերել և տեղադրել ջրի բաք։ 

Խցի վերանորոգման ընթացքում դատապարտյալներին տրամադրվել է թվարկված շինարարական գործիքները, սակայն օպերատիվ անձնակազմը պատշաճ հսկողություն չի իրականացրել նշված գործիքների նպատակային օգտագործման նկատմամբ։ 

Վերանորոգման աշխատանքների ընթացքում սանհանգույցում փոխվել է նաև հին մետաղյա լվացարանը, այն պատից պոկելով, տեղադրվել է նոր լվացարան, իսկ հին լվացարանը պատին գամած մետաղյա հանգույցները, ինչպես նաև գործով չպարզված ճանապարհով ձեռք բերված ամրանի և մետաղական այլ կտորները հարմարեցվել են որպես քանդող գործիքներ և ամբաստանյալներ Արտակ Ճաղարյանի և Արարատ Մուրադխանյանի կողմից պահվել են սանհանգույցում, ապա` փորված խորշում։

Խցում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքում` 2011թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներն ընդգրկող ժամանակահատվածում ամբաստանյալներ Արարատ Մուրադխանյանը և Արտակ Ճաղարյանը սանհանգույցի անմիջապես վերևի մասում, բետոնը քանդելու միջոցով անցք են բացել, սակայն բախվել չնախատեսված անհաղթահարելի արգելքների և խոչընդոտների. առկա են եղել պանելների մետաղյա ամրաններ, իսկ առանց դրանք կտրելու հնարավոր չէր լինի անցնել բացվածքի միջով, ինչպես նաև` սանհանգույցի առաստաղի պանելների վրա առկա է եղել տանիքի կողմից ցեմենտբետոնյա լրացուցիչ պաշտպանիչ շերտ։ 

Այդ ընթացքում նրանց խուց է տեղափոխվել ցմահ ազատազրկման դատապարտված  Հովհաննես Սահակյանը, վերջինիս Արարատ Մուրադխանյանը և Արտակ Ճաղարյանը հայտնել են, որ իբր խորշը նախատեսված է բջջային հեռախոսներ և այլ  չթույլատրված իրեր պահելու համար, այնուհետև սանհանգույցի դռան տախտակի կտորներով ժամանակավորապես փակել են խորշը, նախապես տախտակի կտորների վրա ցանց հյուսել մետաղալարերից ու թելի կտորներից` ցեմենտի, գաջի և ծեփամածիկի շերտի կպչունությունն ապահովելու նպատակով, այն ներկել են միջավայրի համար ընդհանուր նույն գույնով, խորշի տակ պատին զուգահեռ ամրացրել մետաղյա զույգ կրող ձողերը, որի վրա տեղադրել են ջրի կապրոնից 100 լիտր տարողության բաքը, դրանով միաժամանակ աչքի համար փակելով խորշի հատվածը։ 
Փախուստի նախապատրաստական աշխատանքներն առաջ տանելու և իրենց հանցավոր դիտավորությունը մինչև վերջ իրականացնելու նպատակով ամբաստանյալներ Արարատ Մուրադխանյանը և Արտակ Ճաղարյանը ցանկացել են ձեռք բերել խորշի ամրանները կտրող գործիքներ։

Սակայն, 02.03.2012թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից խցում կատարված տեխնիկական զննությամբ և խուզարկությամբ հայտնաբերվել է սանհանգույցում փորված և ժամանակավորապես քողարկված խորշը, դրա մեջ թաքցրած պարանները և մետաղյա գործիքները, իսկ Արտակ Ճաղարյանի ներքնակի մեջ հայտնաբերվել է ձեռքով գործված պարանները և այդ պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Սպանության և ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով ցմահ ազատազրկման դատապարտված այս երեք անձանցից Հովհաննես Սահակյանը 26-07-2013թ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով արդարացվել է:

Իսկ Արարատ Մուրադխանյանը և Արտակ Ճաղարյանը դատապարտվել են 6-ական տարի ժամկետով ազատազրկման:

Մեղադրող դատախազն արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի՝ Հովհաննես Սահակյանի վերաբերյալ կայացրած դատավճիռը և նրա  նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ կամ քրեական գործն ուղարկել նույն դատարան` նոր դատաքննության և գործն ուղարկվել ստորադաս դատարան բեկանված մասով նոր քննության:

Դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի  և գործն ուղարկվել է նույն դատարան այլ կազմով նոր քննության:

Այսպիսով, 03-04-2014 թվականի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, Հովհաննես Սահակյանն առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել:

Դատարանն իր իրավական վերլուծություններում  նշել է, որ գործով վարույթն իրականացնող մարմինը տեղեկատվություն և հիմնովին կասկած ունենալով կատարված արարքում Հովհաննես Սահակյանի մասնակցության վերաբերյալ, այնուամենայնիվ 20.03.2012թ. վերջինիս հարցաքննել է, որպես վկա` նրան նախազգուշացնելով սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին և հարցաքննության ընթացքում առաջադրել է հանցագործության մեջ վերջինիս մերկացնող հարցեր։

Դատարանը գտել է, որ արդարադատության շահի տեսակետից անթույլատրելի է ընդունել նույն խցում երկարաժամկետ ցմահ պատիժ կրող դատապարտյալներից մի քանիսի հոգեբանական ճնշման և իրենց նկատմամբ հավանական հաշվեհարդար իրականացվելու վախի ազդեցության տակ գործելու հանգամանքը և բացառել նույն խցում նոր տեղավորված և նախկինում դատվածությունը չունեցող երիտասարդ դատապարտյալի նույն հոգեվիճակում գտնվելու հանգամանքը։

Դատարանն արձանագրել  է նաև, որ նախաքննության մարմինը Հովհաննես Սահակյանին առաջադրված մեղադրանքում նշել է, որ վերջինս իր հանցակիցների հետ ստացել է «առաստաղի բետոնե շերտը քանդելու համար անհրաժեշտ գործիքներ և դրանց գործադրմամբ 40x60սմ բացվածքով, 50սմ խորությամբ փորել են սանհանգույցի առաստաղը։

Այսինքն,  նախաքննության մարմինը, որպես հանցագործության գործիք դիտել է մուրճը, պտուտակահանը, «զուբիլ»-ը, սակայն 23.07.2012թ. որոշմամբ իրեղեն ապացույցներ են ճանաչվել` պարաններ, ամրանի կտորներ, մետաղյա խողովակի կտոր, մետաղյա ձող և թելեր։ Դատարանը գտնում է, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները զուրկ են, Հովհաննես Սահակյանի մեղադրանքը հիմնավորող ապացուցողական նշանակությունից։

Ուստիև,  Հովհաննես Սահակյանն արդարացվել է, սակայն այս անգամ ևս մեղադրողը  վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջով ամբողջությամբ բեկանել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հովհաննես Ռաֆայելի Սահակյանի վերաբերյալ դատավճիռը և գործը վերադարձնել նույն դատարան` նոր քննության:

Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իսկ դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել:

2.      Դատավոր Արթուր Օհանյանի կողմից հաջորդ արդարացման դատավճիռը կայացվել է ՀՀ քրեական օրեսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ալավերդյանը միասնական հանցավոր մտադրությամբ միավորված` շարունակաբար 2008թ-ից մինչև 2011թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում խուսափել է հարկերը վճարելուց` պետությանը պատճառելով 12.268.221 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մասնավորապես, մեղադրանքի համաձայն՝ Սամվել Ալավերդյանը 2007թ. մարտին հիմնադրելով և հանդիսանալով որպես «Սամսոնիս» ՍՊ ընկերության տնօրեն, 2008թ-ից մինչև 2009թ. ապրիլի 25-ն ընկած ժամանակահավածում ծավալած գործունեության ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ոչ ճիշտ տվյալներ մտցնելով, չարամտորեն խուսափել է խոշոր չափերի` շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, եկամտահարկ, պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարելուց` պետությանը պատճառելով ընդհանուր 9.280.708 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 2008թ. հունվար ամսից գրանցվել է որպես «Սամվել Ալավերդյան» անհատ ձեռնարկատեր, 2009թ-ից մինչև 2011թ. առաջին եռամսյակն ընկած ժամանակահատվածում ծավալած գործունեության ընթացքում, օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ոչ ճիշտ տվյալներ մտցնելով, չարամտորեն խուսափել է խոշոր չափերի` պարզեցված հարկ, ավելացված արժեքի հարկ, եկամտահարկ, պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարելուց` պետությանը պատճառելով ընդհանուր 2.987.513 ՀՀ դրամի գույքային վնաս։

Դատարանը գտել է, որ հիմնավոր չէ Սամվել Ալավերդյանին մեղսագրված արարքները որպես «միասնական հանցավոր մտադրությամբ միավորված շարունակաբար կատարված հանցագործություն» որակումը, ուստի դրանք պետք է գնահատել հանցագործության կատարման ժամանակ գործող ՀՀ Քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան, որպես հանցագործությունների կրկնակիություն։

Այսպիսով, դատարանը գտել է, որ Սամվել Ալավերդյանի կողմից, որպես Ա/Ձ Սամվել Ալավերդյան գործելու դրվագով, կատարված արարքը, նույնիսկ ներառյալ տույժերն ու տուգանքները, չի գերազանցում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը` այսինքն 2.000.000 ՀՀ դրամ գումարը, որով բացառվում է Ա/Ձ Սամվել Ալավերդյանի մասով ամբաստանվող Սամվել Ալավերդյանի արարքում նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշների առկայությունը։

Դատաքննությամբ հետազոտված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և բոլոր ապացույցների` միմյանց հետ համադրելու և դրանք վերաբերելիության և թույլատրելիության սահմաններում գնահատելու արդյունքում, դատարանը հանգել է հետևության, որ «Սամսոնիս» ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Ալավերդյանը 2008թ. ընթացքում ծավալած գործունեության ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ոչ ճիշտ տվյալներ մտցնելու միջոցով խուսափելով շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարելուց, պետությանը պատճառել է ՀՀ 2.476.962 դրամ (գույքային վնաս, այսինքն` կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով։

Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է նաև, որ Սամվել Ալավերդյանը պատրաստակամություն է հայտնել վերականգնել պետությանը պատճառված վնասը, ինչը կատարել է` մասնակի վերականգնելով պետությանը պատճառված վնասը:

Դատարանը նաև պարզաբանել է, որ պետությանը պատճառված վնասների մասով հայցերը քննարկվում են ՀՀ Վարչական դատարանում վարչական դատավարության կարգով, ինչպես նաև այն, որ Սամվել Ալավերդյանը հանդես է եկել վաղեմության ժամկետներ կիրառելու միջնորդությամբ։
Ուստի և 16-06-2014 թվականի դատարանի դատավճռով ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով՝  որպես «Սամվել Ալավերդյան» անհատ ձեռնարկատեր գործելու դրվագով Սամվել Ալավերդյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ 

Որպես «Սամսոնիս» ՍՊ ընկերության տնօրեն գործելու դրվագով՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել պահանջով  բեկանել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ Սամվել Ալավերդյանին վերաբերյալ արդարացման և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ դրվագներով դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ:

Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է, օրինական ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

 Շարունակելի…

 

 

Հեղինակ` Էլեոնորա Առաքելյան


Հարակից հրապարակումներ`

17:37 19/05/2016  |  Արդարացման դատավճիռներՎերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել արդարացման դատավճիռը
12:15 19/05/2016  |  Արդարացման դատավճիռներԴատարանն արդարացրեց ավագ քննիչին, ում նախաքննական մարմինը մեղադրում էր պաշտոնական կեղծիքի մեջ. Չկա հանցակազմ
13:52 16/05/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեց խուլիգանության մեղադրանքում՝ ապացույցների անբավարարության հիմքով
15:43 12/05/2016  |  Արդարացման դատավճիռներՄեղադրողը միջնորդել էր դատապարտել 5 տարվա ազատազրկման. դատարանն արդարացրեց
20:09 11/05/2016  |  Արդարացման դատավճիռներ20 արդարացման դատական ակտ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից (լրացված)
17:27 11/05/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեց՝ անզգուշությամբ մահ առաջացնելու մեղադրանքում
10:56 04/05/2016  |  Արդարացման դատավճիռներԳործել էր անհրաժեշտ պաշտպանության սահմաններում. արդարացում` դատավոր Արշակ Վարդանյանի կողմից
16:26 27/04/2016  |  Արդարացման դատավճիռներՀարկային աշխատողն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով
16:23 27/04/2016  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով շորթման մեջ մեղադրվողն արդարացվեց
16:28 25/04/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է սուտ մատնության մեղադրանքում

Արխիվ

[]