ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինվորը ծանր վիճակից դուրս է բերվել 05/24/2016 12:17 | Առողջություն
18-ամյա զինվորը մարտի սկզբին ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
«Մեր բաժանմունքում երկար բուժում ստացավ։ Վիրուսային ախտահարմամբ նյարդային համակարգի սուր բորբոքումներն այնքան էլ հաճախ չեն հանդիպում։ Արամ Ս.-ի մոտ հիվանդությունն ընթանում էր ծայրահեղ ծանր։ Այն բավական խորացած էր, խանգարվել էին կենսական կարևոր ֆունկցիաները, ջերմությունը բարձրանում էր մինչև 38 աստիճան»,-վերհիշում է շտապբուժօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը` ներկայացնելով որոշ մանրամասներ։
Հիվանդին անմիջապես արհեստական շնչառական սարք է միացվել։ Անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ բուժանձնակազմը լուրջ պայքար է տարել Արամին այդ վիճակից դուրս բերելու համար։ Երիտասարդի համար հեշտ չէր։ Անզգայացել էին վերջույթները, խանգարվել էին ոչ միայն շնչառական, այլև կլման ֆունկցիաները։ Սթափ գիտակցությունը մի կողմից ընկճում էր նրան, մյուս կողմից` աջակցում, որ գեներացնի ներքին ուժերը` հիվանդությունը հաղթահարելու համար։
«Անհրաժեշտ բուժումը, բոլոր միջոցառումներն իրականացվում էին, բայց կարևոր էր նաև զինվորի տրամադրվածությունը»,-պատմում է Սամվել Կարապետյանը։
Բուժման արդյունքում բավական լավ դրական տեղաշարժ է արձանագրվել։ Տասն օր անց հաջողվել է հասնել նրան, որ արհեստական շնչառության սարքի անհրաժեշտություն չլինի, ընդհանուր վիճակը կայունացել է, վերականգնվել են հիվանդի շնչառությունը, կլման ակտը։
Ապրիլի սկզբին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագծում ստեղծված լարված իրավիճակում զինվորն շտապում էր ապաքինվել ու հասնել Հադրութ, զինակից իր ընկերների մոտ։ Սակայն վերջնական ապաքինման համար դեռ երկար ճանապարհ էր պետք անցնել։
Նույն կենտրոնի նյարդաբանության բաժանմունքում` վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանի անմիջական հսկողությամբ իրականացված բուժումը զգալիորեն նպաստել է զինվորի վերջույթների ֆունկցիայի վերականգնմանը։ Նյարդաբան Արմինե Սողոյանը ևս հավաստում է, որ քիչ հանդիպող այս հիվանդության` սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիայի կամ, ինչպես ասում են` Գիյեն Բարեի համախտանիշի դեպքում վերջնական արդյունքի հասնելու համար երկար բուժում է անհրաժեշտ։ Մասնագիտական բուժումից որոշ ժամանակ անց հիվանդի կլման ակտը եղել է ազատ, ստորին վերջույթներում հայտնվել են մինիմալ շարժումներ, վերին վերջույթներում` չափավոր արտահայտված պարապարեզ: Նա ուղեգրվել է վերականգնողական բուժման:
Նշենք, որ հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել զորամասում։ Զորամասի բուժ կետ է դիմել 380 ջերմությամբ, ստացել է համապատասխան բուժում: Երկու օր անց թուլություն է նկատվել վերին վերջույթներում։ Այնուհետև թուլացել են ստորին վերջույթները, դիտվել է նաև կլման դժվարացում: Հիվադը տեղափոխվել է Ստեփանակերտի, ապա Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Այստեղից էլ ուղեգրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ