ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բունդեսթագում քննարկվելիք բանաձևում անդրադարձ է կատարվում նաև Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի մեղսակցությանը. Էդելգարդ Բուլմահն 05/24/2016 15:23 | ԼՐԱՀՈՍ
Գերմանիայի Բունդեսթագում հունիսի 2-ին քննարկվելիք՝ Քրիստոնեա-դեմոկրատական, Սոցիալ-դեմոկրատական և Կանաչների խմբակցությունների կողմից համատեղ մշակված բանաձևում կդատապարտվեն Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կատարված տեղահանումները, ջարդերն ու բռնությունները:
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ասաց Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը՝ լրագրողների համար հանդես գալով հայտարարությամբ:
«Մենք կարծում ենք, որ առաջին հերթին կարևոր է մշտարթուն պահել հիշողությունը, ուստի՝ այս բանաձևի մեջ հիշատակելու և ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերին:
Այս բանաձևի մեջ մենք նաև դատապարտելու ենք այն տխրահռչակ դերը, որն ունեցել է Գերմանական կայսրությունը՝ լինելով այն ժամանակ Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակիցը, այն, որ Գերմանական կայսրությունը չի կանխել այն ոճրագործությունը»,-ընդգծեց Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը:
Ըստ նրա՝ այն փաստաթղթերը, որ գերմանական կառավարությունը հրապարակեց 1998թ.-ին, ցույց են տալիս, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը, իր դիվանագիտական աղբյուրներով, տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Այդ պատճառով բանաձևում անդրադարձ է կատարվում նաև Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի մեղսակցությանը, և Գերմանիան այս բանաձևի շարադրանքով փաստորեն ստանձնում է իր պատմական պատասխանատվությունը՝ առերեսվելու պատմությանը:
Նա նշեց նաև, որ 1980-ականներից մինչև 1990-ական թվականները Գերմանիայի կառավարությունը, գերմանացի ժողովուրդը բազմաթիվ հուշարձաններ և հուշահամալիրներ կանգնեցնելով, փորձել են վառ պահել Հոլոքոստի զոհերի հիշատակը և դրանով նաև վառ պահել համագերմանական պատասխանատվությունը կատարված ցեղասպանության նկատմամբ:
Տիկին Բուլմահնը նշեց, թե պատմությանն առերեսվելու այդ մեծ գործընթացի շրջանակում գերմանացի ժողովուրդն իր համար որոշել է մի բան, այն է՝ անմիջական մեղսակցությունը, որ իր ազգը կատարել է հրեա ժողովրդի հանդեպ, և այն համաժողովրդական պատասխանատվությունը, որը պետք է փոխանցվի սերունդներին և մշտապես վառ պահվի նրանց հիշողության մեջ:
«Քննադատական մոտեցմամբ պատմությանն առերեսվելը կարող է միայն հաջողություն ունենալ այն դեպքում, եթե հստակ բաժանվի անմիջական մեղսակցությունը և հետագա սերունդների կողմից պատասխանատվության զգացումը: Միայն այս դեպքում կարելի է հասնել հիշողության մշակույթի հաստատմանը»,-ընդգծեց նա:
Բունդեսթագի փոխնախագահը նշեց նաև, որ Թուրքիայում ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր համարձակորեն առերեսվում են իրենց պատմության հետ և քննադատական վերաբերմունք են ցուցադրում այն ժամանակ Օսմանյան կայսրության կողմից վարած քաղաքականությանը:
«Հաշվի առնելով նաև մեր պատմության մութ էջերը և մեր պատմական փորձառությունը, մենք ցանկանում ենք նաև պատասխանատվություն ստանձնել՝ օգնելու հայ և թուրք ժողովուրդներին, հասարակություններին երկխոսության ձև գտնելու և առերեսվելու իրենց պատմությանը»,-նշեց Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը՝ հավելելով, թե Գերմանիային հաջողվել է հաշտեցման եզրեր գտնել և լիակատար ձևով հաշտվել Ֆրանսիայի և Լեհաստանի հետ:
«Մենք կարծում ենք, որ թեև դա դժվար, բայց հնարավոր ճանապարհ է, որով կարող են գնալ նաև Հայաստանն ու Թուրքիան՝ վերահաստատելով հարաբերություններ և երկխոսություն միմյանց միջև»,-հայտարարեց Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից