ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դինքի գործով անցնող պետական պաշտոնյաները կկանգնեն դատարանի առաջ 05/24/2016 18:09 | ԼՐԱՀՈՍ
Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում մայիսի 24-ին սկսվել է «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դիքի սպանության գործով դատավարության հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս»-ը, նիստին ներկա են Դինքի ընտանիքի փաստաբաններ Բահրի Բելենը, Հաքան Բաքըրջըօղլուն, Սեբու Ասլանգիլը, Թանգյուլ Օզերը, Մելիքե Փոլաթը, Զեյնեփ Փարմաքսըզօղլուն:
Ձերբակալված մեղադրյալներ Յասին Հայալը, Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ռամազան Աքյուրեքը, Էրջան Դեﬕրը, ինչպես նաև սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատական նիստին միացել են տեսակապի միջոցով։ Կասկածյալներ Ջելելեթին Ջերահը, Ահմեդ Իլհան Գյուլերը, Ռեշաթ Ալթայը, Ֆարուք Սարըն, Հասան Դուրմուշօղլուն, Սաբրի Ուզունը, Օնուր Քարաքայան, Մեհմեդ Այհանը, Էրհան Թունջելը և Մեհմեդ Ալի Օզքըլըչը ներկա էին դատական նիստին։
Մեղադրյալներ Ջելելեթին Ջերահը, Ահմեդ Իլհան Գյուլերը, Ռեշաթ Ալթայը, Ֆարուք Սարըն, Հասան Դուրմուշօղլուն, Սաբրի Ուզունը, Օնուր Քարաքայան, Մեհմեդ Այհանը, Էրհան Թունջելը և Մեհմեդ Ալի Օզքըլըչը, ովքեր ձերբակալված չեն, ինչպես նաև նախորդ նիստի ժամանակ ազատ արձակված Մուհիթին Զենիթը և Օզքան Մումջուն ներկա էին դատական նիստին։
Ոստիկանության հետախուզության բաժնի պետ Էնգին Դինչը ներկա չէր դատական նիստին։ Էնգին Դինչը նախորդ նիստին նույնպես չի ներկայացել։
Ստամբուլի Ոստիկանության նախկին պետ, այժմ նահանգապետ Ջելալեթին Ջերահի փաստաբանները դատական նիստի ժամանակ պահանջել են Ջերահի դեմ վարույթը կարճել՝ նշելով, որ նրա դեմ մեղադրական ակտը կազմվել է առանց դատաքննության արտոնություն ստանալու։ Նրանք նշել են, որ միայն Գերագույն դատարանը կարող է վարույթ սկսել Ջերահի դեմ, քանի որ նա նահանգապետի պաշտոնն է զբաղեցնում։ Ստամբուլի հետախուզության բաժնի նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը և մեղադրյալ Մեհմեդ Ուչարը դիմում են ներկայացրել դատարան՝ պահանջելով կարճել վարույթը, քանի որ դատաքննության արտոնություն չկա։
Դինքի ընտանիքի փաստաբաններ Բահրի Բելենը և Հաքան Բաքըրջըօղլուն Ջերահի փաստաբանների առարկությունների դեմ են հանդես եկել։ Բահրի Բելենը հիշեցրել է, որ Դինքի սպանությունից հետո ստեղծված քաղաքական մթնոլորտը խոչընդոտել է պետական պաշտոնյաների նկատմամբ հետաքննության իրականացմանը։ Բելենը նշել է, որ Ջերահի նկատմամբ հետաքննություն իրականացնելու դեմ ոչ մի խոչընդոտ չկա։ Հաքան Բաքընջըօղլուն, հիշեցնելով Բաքըրգյուղի 8-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանի և Սահմանադրական դատարանների որոշումները, նշել է, որ մեղադրական ակտը կազմվել է հավուր պատշաճի։ Դատախազը մերժել է Ջերահի և Գյուլեր Ուչարի առարկությունները։ Դատարանը որոշել է, որ Ուչարի և Ջերահի նկատմամբ դատավարություն սկսելու դեմ ոչ մի արգելք չկա։ Դատարանը մեջբերել է պետական պաշտոնյաների նկատմամբ հետաքննության մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Բաքըրքյոյի 8-րդ ծանր հանցագործությունների դատարանի որոշումները։
Հայտարարված ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվում է։
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին`խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անﬕջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու «մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել