ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԽՄԿ-ն չի կարող ցուցմունք տալ. հարցազրույց անհայտ կորածների, արտաշիրիմումների և ԿԽՄԿ բացահայտած խախտումների մասին 05/23/2016 10:47 | ԼՐԱՀՈՍ
Կարմիր խաչի միջազգային կոﬕտեն, մանդատի բերումով աշխատելով հակամարտության թեժ կետերում, ակնատես է լինում միջազգային
մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) խախտմանը, բայց դրա մասին վկայություն տալու գործառույթ չի կատարում: Այն ու երկկողմանի գաղտնի
երկխոսություն է վարում երկու կողմի հետ էլ՝ հիշեցնելով ՄՄԻ-ին հետևելու կողմերի հանձնառության մասին: Այս, ապրիլյան առաջին օրերի ռազմական գործողությունների, դրանց ժամանակ արձանագրված դեպքերի, ինչպես նաև դեռևս 1992-1994-ին անհայտ կորածների թեմայով «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ:
-Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում համակարտության սրման պայմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն առավել տեսանելի դարձավ, ի՞նչ է, մասնավորապես, արել կառույցն այդ օրերին:
-Ապրիլի 2-ին մենք առաջարկեցինք մեր ծառայությունները` արձագանքելով մարդասիրական կարիքներին և գործեցինք որպես չեզոք միջնորդ կողմերի միջև: Ապրիլի 8-20-ը մենք աջակցել ենք մարտի դաշտում ընկած զինվորների մարմինների մորոնման ու վերադարձման հետ կապված մի քանի գործողությունների և նպաստել ենք նրանց հանձնելու գործընթացին: Մենք շարունակում ենք կանոնավոր կապի մեջ լինել կողմերի հետ և քննարկում ենք սրման հետևանքով առաջացած կարիքները: Կազմ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ապահովելու մարդասիրական օգնություն:
-Դուք միակ միջազգային կազմակերպությունն եք, որ աշխատում է Լեռնային Ղարաբաղում: Ինչպե՞ս եք գնահատում մարդասիրական իրավիճակը լարվածությունից հետո և ի՞նչ քայլեր եք իրականացնում ներկայում:
-Դուք շատ ճիշտ եք, ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում է 1992 թվականից մինչ օրս` կապված հակամարտության հետ: Մեր այնտեղի գրասենյակը բաղկացած է 15 անդամից: Ներկայում մենք ընդլայնում ենք մեր աշխատանքային պլանն ու գործունեությունը` արձագանքելու վերջին լարվածությունից հետո առաջացած մարդասիրական իրավիճակին: Մեր մասնագետները աշխատում են տեղական կառույցների հետ` հաշվի առնելով տարբեր ոլորտներում առկա կարիքները`ներառյալ առողջապահությունը, տուժած շրջաններում չպայթած զինմթերքի առկայությունը, ենթակառուցվածքների և քաղաքացիների ունեցվածքի վնասները: Ապրիլի վերջին մենք սկսեցինք բաշխել մեկանգամյա դրամական միջոցներ մարդկանց, ովքեր թողել են իրենց տները Տոնաշենում, Մատաղիսում և Թալիշում և ժամանակավորապես վերաբնակեցվել են ԼՂ այլ տարածքներում: Երկամսյա ժամանակահատվածում այս մարդկանցից յուրաքանչյուրը կստանա 37 հազար 500 դրամ յուրաքանչյուր ամիս, որը կօգնի նրանց հոգալ առաջնային կարիքների ծախսերը: Կարևոր է նշել, որ ԿԽՄԿ-ն աշխատում է շփման գծի երկու կողմերի հետ էլ:
-Թույլ տվեք անդրադառնալ հետ վերադարձին: Ներկա լինելով և աջակցելով որոշակի գործողությունների՝ կազմակերպությունը շատ բաների ականատեսն է լինում: Մի խումբ հայ իրավաբաններ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն զինվորների ընտանիքների անունից, որոնց մարմինները վերադարձվել են խոշտանգված և խեղված: Ինչպե՞ս է ԿԽՄԿ-ն վարվում այսպիսի դեպքերում:
- Մեզ անընդհատ խնդրում են կիսվել այն ամենով, ինչ տեսել ենք և նաև հաստատել, թե արդյոք այս կամ այն կողմը խախտել է Ժնևի կոնվենցիան: Պատասխանն այն է, որ ԿԽՄԿ-ն շատ մոտիկից հետևում է խախտումների վերաբերյալ հայտարարություններին՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքների խախտումներին: Այնուամենայնիվ, որպես չեզոք միջնորդ, մենք աշխատում ենք երկկողմ սկզբունքով և գաղտնի երկխոսություն ենք վարում կողմերի հետ: Դա նշանակում է, որ մենք երբեք մեր կատարած բացահայտումները չենք կիսում ոչ երրորդ կողմի հետ, ոչ էլ դրանք ուղարկում ենք դատարան կամ միջազգային այլ կազմակերպություն: Արդյունքում իշխանությունները չեն կարող ԿԽՄԿ-ին խնդրել ցուցմունք տալ կամ էլ որպես վկա հանդիսանալ խախտումների դեպքում: Այս աշխատաոճը գործում է բազում տարիներ բոլոր երկրներում, ուր մենք աշխատում ենք:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք վարվում ձեր կատարած բացահայտումների հետ:
-Մենք փորձում ենք խախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առաջին ձեռքից և հետո կիսել այն միայն համապատասխան կողմի հետ: Ինչպես ես արդեն նշեցի, մեր երկխոսությունը հակամարտության կողմերի միջև գաղտնի է ու երկկողմանի՝ բոլոր դեպքերում: Այդպիսով մենք քննարկում ենք տեղեկատվությունը համապատասխան կողմի հետ՝ խնդրելով ձեռնարկել քայլեր և դիտարկել դրանք հետագայում ռազմական գործողությունների դիմելիս: Ինչպես մենք սովորաբար ասում ենք, մեր մանդատի շրջանակներում, մենք հետևողական ենք կողմերին հիշեցնելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին հետևելու իրենց պարտավորությունների մասին:
-Ինչպես արդեն հայտնել եք ձեր նախորդ հաղորդագրություններում, Ղարաբաղյան պատերազﬕ հետևանքով ներկայում 4500 անհայտ կորած անձ կա, ի՞նչ է արվում նրանց փնտրելու ուղղությամբ, այդ գործընթացն ինչպե՞ս է ընթանում:
-Երևի թե սկսեմ այն բանից, որ ապրիլի սկզբի չորս օրերին, երբ հակամարտությունը կտրուկ սրվեց, կային անհայտ կորած զինվորներ, սակայն որոշ գործողությունների արդյունքում ներկայում ոչ մի անհայտ կորած մարդ չկա այդ լարվածության հետևանքով: Կարծում եմ՝ կարևոր է գնահատել այս փաստն ու ասել, որ դա հնարավոր եղավ կողմերի միջև անընդհատ կոորդինացիոն աշխատանքի շնորհիվ: Մենք նաև աջակցել ենք այդ գործընթացին. դա ցույց է տալիս, որ եթե յուրաքաչյուրը ներդնում է անհրաժեշտ ջանքեր, չկան անհայտ կորած մարդիկ: Եվ դա այն է, ինչ կուզեինք տեսնել նաև 90-ականներին: Այո, ճիշտ եք, դեռևս կա 4500 (Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում) մարդ, ով տարածաշրջանային մակարդակում համարվում է անհայտ կորած: Նրանց ընտանիքները սպասում են լուրերի ու չնայած մենք զբաղված ենք ներկա փուլում համակարտության սրմամբ առաջացող խնդիրներով, ամեն դեպքում այս խնդիրը շատ կարևոր է մեզ համար և կշարունակի այդպիսինը լինել, քանի որ գիտենք, թե որքան են նրանք տառապել ու շարունակում տառապել՝ անկախ նրանից՝ որքան ժամանակ է անցել: Այսպիսով մենք շարունակում ենք աշխատել կողմերի համապատասխան հանձնաժողովների հետ՝ փորձելով պարզել այդ մարդկանց ճակատագիրը, ստանալ ավելի շատ տեղեկատվություն: Մենք նաև Հայկական կարմիր խաչի ընկերության և տեղական այլ կազմակերպությունների հետ ենք աշխատում՝ փորձելով ցուցաբերել որոշակի աջակցություն: Մենք իսկապես հուսով ենք, որ ընտանիքների համար պատասխաններ ու լուծումներ կգտնվեն:
-Արդյոք մեկնարկե՞լ է անհայտ կորածների ընտանիքների անդամներից կնեսաբանական նմուշառում վերցնելու ծրագիրը, և մինչ այժմ քանի՞ այդպիսի նմուշառում է վերցվել:
-Պատասխաններ գտնելու համար մենք ուսումնասիրությունների կարիք ունենք: Երկու կողմերում էլ արտաշիրիմումներ կապահովվեն: Դա նշանակում է, որ սկզբում մենք պետք է աշխատենք կողմերի հետ՝ նույնականացնելու վայրեր, ուր կարող են մարդկանց մնացորդներ լինել: Մենք դրանք կոչում ենք պոտենցիալ գերեզմանոցներ: Սա մի քանի կողմերի հետ փոխկապակցված աշխատանք է, այդ թվում՝ ընտանիքների՝ վերցնելու կենսաբանական նմուշառում: Մենք գործընթացն սկսել ենք 2 տարի առաջ և արդեն Հայաստանում հավաքել ենք հարյուր նմուշ անհայտ կորած ընտանիքի անդամներից: Մենք շարունակում ենք գործընթացն ու հույս ունենք, որ երկու տարուց կհավաքենք նմուշներ անհայտ կորածների ընտանիքների բոլոր համապատասխան անդամներից:
-Արդյո՞ք Ադրբեջանում գործընթացը ևս բնականոն ընթանում է, քանի որ գերիների հարցերով զբաղվող կազմակերպության կողմից միշտ այդ հարցը բարձրացվել է, որ իրենք չեն ցանկանում համագործակցել:
-Այո, գործընթացը բնականոն ընթացքի ﬔջ է բոլոր կողﬔրում, որն իրականանում է ԿԽՄԿ-ի ու տեղի հանձնաժողովների համատեղ աշխատանքի արդյունքում: Մենք շատ լավ աշխատանքային երկխոսություն ունենք բոլոր կողﬔրում էլ:
-Խոսք գնաց նաև ընտանիքներին հոգեբանական ու նաև տնտեսական աջակցություն ցուցաբերելու մասին: Որոշակի հաջողված պատմություններ կարո՞ղ եք ներկայացնել:
-Հաջողության շատ պատմություններ կան: Առաջին հերթին, դա այն է, երբ ընտանիքը հարցի պատասխանն է ստանում, բայց մեծամասամբ այդ պատասխանը ստացված չէ, այն դեռ բաց է մնում: Բայց կյանքի տարբեր իրավիճակներում աջակցության տարբեր քայլեր ենք կատարում: Որոշ ընտանիքներ ունեն տնտեսական դժվարություններ, մենք ի վիճակի ենք եղել նպաստել ընտանիքների համար փոքրիկ եկամուտ ապահովող նախագծերի իրականցմանը: Ընտանիքների մեկ այլ խումբ ապրում է ոչ բարվոք տնային պայմաններում, նրանց ևս աջակցել ենք: Կան ընտանիքներ, ովքեր պարզապես կարիք ունեն իրենց զգացածը կիսել այլ մարդիկ և քննարկել այդ հարցերն այլ մարդկանց հետ: Սա իսկապես կարևոր է, որ այդ մարդիկ իրենց միայնակ չզգան: Մեկ այլ հաջողված պատմություն է վերջերս ընտանինքների հիշողության գրքի պատրաստումը իրենց կորած հարազատների մասին: Ես հիշում եմ մի երիտասարդ աղջկա, ով մի քանի ամսական էր, որ կորցրել էր հորը, ով մինչ այժմ անհայտ կորած է: Այդ գրքի միջոցով նա գտավ իր հորը այն պատմությունների, նկարների միջոցով, որոնք նա հավաքել էր
իր հայրիկի մասին այլ մարդկանց հետ զրույցներից: Նա (խմբ. անհայտ կորած հայրիկը) կրկին իրական դարձավ, ու ես կարծում եմ, սա իսկապես շատ զորեղ է: Ես կարծում եմ այս ընտանիքների համար կարևոր է, որպեսզի հասարակությունը հասկանա իրենց կարիքներն ու ցավը: Մենք աշխատում ենք տեղական իշխանությունների հետ հիշատակի վայրեր ստեղծելու ուղղությամբ, ուր մարդիկ կարող են հարգել անհայտ կորած իրենց հարազատի հիշատակը: Նման նախագիծ կա, հուսանք առաջիկայում կկարողանանք տեղեկացնել դրա մասին:
Անի Նազարյան
Լուսանկարում՝ Կարոլին Դույեզը
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից