Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

ԿԽՄԿ-ն չի կարող ցուցմունք տալ. հարցազրույց անհայտ կորածների, արտաշիրիմումների և ԿԽՄԿ բացահայտած խախտումների մասին 05/23/2016   10:47  |  ԼՐԱՀՈՍ

Կարմիր խաչի միջազգային կոﬕտեն, մանդատի բերումով աշխատելով հակամարտության թեժ կետերում, ակնատես է լինում միջազգային
մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) խախտմանը, բայց դրա մասին վկայություն տալու գործառույթ չի կատարում: Այն ու երկկողմանի գաղտնի
երկխոսություն է վարում երկու կողմի հետ էլ՝ հիշեցնելով ՄՄԻ-ին հետևելու կողմերի հանձնառության մասին: Այս, ապրիլյան առաջին օրերի ռազմական գործողությունների, դրանց ժամանակ արձանագրված դեպքերի, ինչպես նաև դեռևս 1992-1994-ին անհայտ կորածների թեմայով «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ:

-Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում համակարտության սրման պայմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն առավել տեսանելի դարձավ, ի՞նչ է, մասնավորապես, արել կառույցն այդ օրերին:

-Ապրիլի 2-ին մենք առաջարկեցինք մեր ծառայությունները` արձագանքելով մարդասիրական կարիքներին և գործեցինք որպես չեզոք միջնորդ կողմերի միջև: Ապրիլի 8-20-ը մենք աջակցել ենք մարտի դաշտում ընկած զինվորների մարմինների մորոնման ու վերադարձման հետ կապված մի քանի գործողությունների և նպաստել ենք նրանց հանձնելու գործընթացին: Մենք շարունակում ենք կանոնավոր կապի մեջ լինել կողմերի հետ և քննարկում ենք սրման հետևանքով առաջացած կարիքները: Կազմ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ապահովելու մարդասիրական օգնություն:

-Դուք միակ միջազգային կազմակերպությունն եք, որ աշխատում է Լեռնային Ղարաբաղում: Ինչպե՞ս եք գնահատում     մարդասիրական իրավիճակը լարվածությունից հետո և ի՞նչ քայլեր եք իրականացնում ներկայում:

-Դուք շատ ճիշտ եք, ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում է 1992 թվականից մինչ օրս` կապված հակամարտության հետ: Մեր այնտեղի գրասենյակը բաղկացած է 15 անդամից: Ներկայում մենք ընդլայնում ենք մեր աշխատանքային պլանն ու գործունեությունը` արձագանքելու վերջին լարվածությունից հետո առաջացած մարդասիրական իրավիճակին: Մեր մասնագետները աշխատում են տեղական կառույցների հետ` հաշվի առնելով տարբեր ոլորտներում առկա կարիքները`ներառյալ առողջապահությունը, տուժած շրջաններում չպայթած զինմթերքի առկայությունը, ենթակառուցվածքների և քաղաքացիների ունեցվածքի վնասները: Ապրիլի վերջին մենք սկսեցինք բաշխել մեկանգամյա դրամական միջոցներ մարդկանց, ովքեր թողել են իրենց տները Տոնաշենում, Մատաղիսում և Թալիշում և ժամանակավորապես վերաբնակեցվել են ԼՂ այլ տարածքներում: Երկամսյա ժամանակահատվածում այս մարդկանցից յուրաքանչյուրը կստանա 37 հազար 500 դրամ յուրաքանչյուր ամիս, որը կօգնի նրանց հոգալ առաջնային կարիքների ծախսերը: Կարևոր է նշել, որ ԿԽՄԿ-ն աշխատում է շփման գծի երկու կողմերի հետ էլ:

-Թույլ տվեք անդրադառնալ հետ վերադարձին: Ներկա լինելով և աջակցելով որոշակի գործողությունների՝ կազմակերպությունը շատ բաների ականատեսն է լինում: Մի խումբ հայ իրավաբաններ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն զինվորների ընտանիքների անունից, որոնց մարմինները վերադարձվել են խոշտանգված և խեղված: Ինչպե՞ս է ԿԽՄԿ-ն վարվում այսպիսի դեպքերում: 

- Մեզ անընդհատ խնդրում են կիսվել այն ամենով, ինչ տեսել ենք և նաև հաստատել, թե արդյոք այս կամ այն կողմը խախտել է Ժնևի կոնվենցիան: Պատասխանն այն է, որ ԿԽՄԿ-ն շատ մոտիկից հետևում է խախտումների վերաբերյալ հայտարարություններին՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքների խախտումներին: Այնուամենայնիվ, որպես չեզոք միջնորդ, մենք աշխատում ենք երկկողմ սկզբունքով և գաղտնի երկխոսություն ենք վարում կողմերի հետ: Դա նշանակում է, որ մենք երբեք մեր կատարած բացահայտումները չենք կիսում ոչ երրորդ կողմի հետ, ոչ էլ դրանք ուղարկում ենք դատարան կամ միջազգային այլ կազմակերպություն: Արդյունքում իշխանությունները չեն կարող ԿԽՄԿ-ին խնդրել ցուցմունք տալ կամ էլ որպես վկա հանդիսանալ խախտումների դեպքում: Այս աշխատաոճը գործում է բազում տարիներ բոլոր երկրներում, ուր մենք աշխատում ենք:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք վարվում ձեր կատարած բացահայտումների հետ:

-Մենք փորձում ենք խախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առաջին ձեռքից և հետո կիսել այն միայն համապատասխան կողմի հետ: Ինչպես ես արդեն նշեցի, մեր երկխոսությունը հակամարտության կողմերի միջև գաղտնի է ու երկկողմանի՝ բոլոր դեպքերում: Այդպիսով մենք քննարկում ենք տեղեկատվությունը համապատասխան կողմի հետ՝ խնդրելով ձեռնարկել քայլեր և դիտարկել դրանք հետագայում ռազմական գործողությունների դիմելիս: Ինչպես մենք սովորաբար ասում ենք, մեր մանդատի շրջանակներում, մենք հետևողական ենք կողմերին հիշեցնելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին հետևելու իրենց պարտավորությունների մասին:

-Ինչպես արդեն հայտնել եք ձեր նախորդ հաղորդագրություններում, Ղարաբաղյան պատերազﬕ հետևանքով ներկայում 4500 անհայտ կորած անձ կա, ի՞նչ է արվում նրանց փնտրելու ուղղությամբ, այդ գործընթացն ինչպե՞ս է ընթանում:

-Երևի թե սկսեմ այն բանից, որ ապրիլի սկզբի չորս օրերին, երբ հակամարտությունը կտրուկ սրվեց, կային անհայտ կորած զինվորներ, սակայն որոշ գործողությունների արդյունքում ներկայում ոչ մի անհայտ կորած մարդ չկա այդ լարվածության հետևանքով: Կարծում եմ՝ կարևոր է գնահատել այս փաստն ու ասել, որ դա հնարավոր եղավ կողմերի միջև անընդհատ կոորդինացիոն աշխատանքի շնորհիվ: Մենք նաև աջակցել ենք այդ գործընթացին. դա ցույց է տալիս, որ եթե յուրաքաչյուրը ներդնում է անհրաժեշտ ջանքեր, չկան անհայտ կորած մարդիկ: Եվ դա այն է, ինչ կուզեինք տեսնել նաև 90-ականներին: Այո, ճիշտ եք, դեռևս կա 4500 (Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում) մարդ, ով տարածաշրջանային մակարդակում համարվում է անհայտ կորած: Նրանց ընտանիքները սպասում են լուրերի ու չնայած մենք զբաղված ենք ներկա փուլում համակարտության սրմամբ առաջացող խնդիրներով, ամեն դեպքում այս  խնդիրը շատ կարևոր է մեզ համար և կշարունակի այդպիսինը լինել, քանի որ գիտենք, թե որքան են նրանք տառապել ու շարունակում տառապել՝ անկախ նրանից՝ որքան ժամանակ է անցել: Այսպիսով մենք շարունակում ենք աշխատել կողմերի համապատասխան հանձնաժողովների հետ՝ փորձելով պարզել այդ մարդկանց ճակատագիրը, ստանալ ավելի շատ տեղեկատվություն: Մենք նաև Հայկական կարմիր խաչի ընկերության և տեղական այլ կազմակերպությունների հետ ենք աշխատում՝ փորձելով ցուցաբերել որոշակի աջակցություն: Մենք իսկապես հուսով ենք, որ ընտանիքների համար պատասխաններ ու լուծումներ կգտնվեն:

-Արդյոք մեկնարկե՞լ է անհայտ կորածների ընտանիքների անդամներից կնեսաբանական նմուշառում վերցնելու ծրագիրը, և մինչ այժմ քանի՞ այդպիսի նմուշառում է վերցվել:

-Պատասխաններ գտնելու համար մենք ուսումնասիրությունների կարիք ունենք: Երկու կողմերում էլ արտաշիրիմումներ կապահովվեն: Դա նշանակում է, որ սկզբում մենք պետք է աշխատենք կողմերի հետ՝ նույնականացնելու վայրեր, ուր կարող են մարդկանց մնացորդներ լինել: Մենք դրանք կոչում ենք պոտենցիալ գերեզմանոցներ: Սա մի քանի կողմերի հետ փոխկապակցված աշխատանք է, այդ թվում՝ ընտանիքների՝ վերցնելու կենսաբանական նմուշառում: Մենք գործընթացն սկսել ենք 2 տարի առաջ և արդեն Հայաստանում հավաքել ենք հարյուր նմուշ անհայտ կորած ընտանիքի անդամներից: Մենք շարունակում ենք գործընթացն ու հույս ունենք, որ երկու տարուց կհավաքենք նմուշներ անհայտ կորածների ընտանիքների բոլոր համապատասխան անդամներից:

-Արդյո՞ք Ադրբեջանում գործընթացը ևս բնականոն ընթանում է, քանի որ գերիների հարցերով զբաղվող կազմակերպության կողմից միշտ այդ հարցը բարձրացվել է, որ իրենք չեն ցանկանում համագործակցել:

-Այո, գործընթացը բնականոն ընթացքի ﬔջ է բոլոր կողﬔրում, որն իրականանում է ԿԽՄԿ-ի ու տեղի հանձնաժողովների համատեղ աշխատանքի արդյունքում: Մենք շատ լավ աշխատանքային երկխոսություն ունենք բոլոր կողﬔրում էլ:

-Խոսք գնաց նաև ընտանիքներին հոգեբանական ու նաև տնտեսական աջակցություն ցուցաբերելու մասին: Որոշակի հաջողված պատմություններ կարո՞ղ եք ներկայացնել:

-Հաջողության շատ պատմություններ կան: Առաջին հերթին, դա այն է, երբ ընտանիքը հարցի պատասխանն է ստանում, բայց մեծամասամբ այդ պատասխանը ստացված չէ, այն դեռ բաց է մնում: Բայց կյանքի տարբեր իրավիճակներում աջակցության տարբեր քայլեր ենք կատարում: Որոշ ընտանիքներ ունեն տնտեսական դժվարություններ, մենք ի վիճակի ենք եղել նպաստել ընտանիքների համար փոքրիկ եկամուտ ապահովող նախագծերի իրականցմանը: Ընտանիքների մեկ այլ խումբ ապրում է ոչ բարվոք տնային պայմաններում, նրանց ևս աջակցել ենք: Կան ընտանիքներ, ովքեր պարզապես կարիք ունեն իրենց զգացածը կիսել այլ մարդիկ և քննարկել այդ հարցերն այլ մարդկանց հետ: Սա իսկապես կարևոր է, որ այդ մարդիկ իրենց միայնակ չզգան: Մեկ այլ հաջողված պատմություն է վերջերս ընտանինքների հիշողության գրքի պատրաստումը իրենց կորած հարազատների մասին: Ես հիշում եմ մի երիտասարդ աղջկա, ով մի քանի ամսական էր, որ կորցրել էր հորը, ով մինչ այժմ անհայտ կորած է: Այդ գրքի միջոցով նա գտավ իր հորը այն պատմությունների, նկարների միջոցով, որոնք նա հավաքել էր
իր հայրիկի մասին այլ մարդկանց հետ զրույցներից: Նա (խմբ. անհայտ կորած հայրիկը) կրկին իրական դարձավ, ու ես կարծում եմ, սա իսկապես շատ զորեղ է: Ես կարծում եմ այս ընտանիքների համար կարևոր է, որպեսզի հասարակությունը հասկանա իրենց կարիքներն ու ցավը: Մենք աշխատում ենք տեղական իշխանությունների հետ հիշատակի վայրեր ստեղծելու ուղղությամբ, ուր մարդիկ կարող են հարգել անհայտ կորած իրենց հարազատի հիշատակը: Նման նախագիծ կա, հուսանք առաջիկայում կկարողանանք տեղեկացնել դրա մասին:

Անի Նազարյան

Լուսանկարում՝ Կարոլին Դույեզը
Լուսանկարը՝ Armenpress-ի




Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]