ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ՓՊ-ն դատապարտել է ՀՔԾ քննիչի կողմից փաստաբանի անկախությունը ոտնահարելու դեպքը 05/23/2016 12:19 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստ, որին մասնակցել են համակարգող Կարեն Մեժլումյանը, անդամներ Արմինե Ֆանյանը, Լիանա Բալյանը և Արման Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատը:
Նիստին ներկա է եղել ՀՀ ՓՊ արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանը, Հանձնախմբի անդամ Արտակ Խաչատրյանը, ինչպես նաև դիմող փաստաբան Սուսաննա Սարգսյանը:
Հանձնաժողովն, ուսումնասիրել է Գևորգ Մկրտչյանի և Սուսաննա Սարգսյանի կողմից հանձնաժողովին ներկայացված նյութերը:
Փաստաբան Սուսաննա Սարգսյանը հանդիսանում է «Ալգա» իրավաբանական գրասենյակի հիմնադիրը և իր փաստաբանական գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքի Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում, որն էլ նրա փաստաբանական գրասենյակն է:Փաստաբան Սուսաննա Սարգսյանը մայիսի 17-ին ՀՀ Հատուկ Քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանին դիմում է հասցեագրել, որում նշվել է, որ Ա.Հ.-ն ցանկություն է հայտնել, որ թիվ 59103216 քրեական գործով իր շահերի պաշտպան ներգրավվի փաստաբան Սուսաննա Սարգսյանը:
Մայիսի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի հետ փաստաբան Ս.Սարգսյանը այցելել է ՀՀ ԱՆ Աբովյան ՔԿՀ և ներգարվվել թիվ 59103216 քրեական գործով մեղադրյալ Ա. Հ.-ի պաշտպան:
Մայիսի 19-ին ժամը 11:50-ին ք. Երևան Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում գտնվող Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակ են այցելել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Աշոտ Ժամկոչյանը և իրավապահ մարմինների աշխատակիցներ` Լևոն Կյուրեղյանն ու Լևոն Պետրոսյանը:
ՀԿԳ քննիչ Ա.Ժամկոչյանի կողմից ներկայացվել է ք. Երևան Գայի պողոտա 2 շենք 136 հասցեում խուզարկություն կատարելու վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Համաձայն ներկայացված որոշման՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ա. Դանիելյանը մայիսի 16-ին քննության առնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն կազմակերպված պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի՝ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ միջնորդությունը հիմնավոր է ու ենթակա է բավարարման և ի թիվս այլնի խուզարկության թույլտվություն է տվել նաև Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակի տարածքում, ամենայն հավանականությամբ չիմանալով և որոշման մեջ չնշելով, որ դա փաստաբանական գրասենյակի տարածք է:
Քննիչը ներկայանալով Երևան, Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում գտնվող տարածք, պարզել է, որ այդտեղ է տեղակայված նույն գործով պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակը` «ԱԼԳԱ» իրավաբանական գրասենյակը, ինչի մասին քննիչին հայտնել է նաև Սուսաննա Սարգսյանը` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:
Ծանոթանալով ներկայացված փաստաթղթերին և համոզվելով, որ նշված հասցեում գործում է փաստաբանական գրասենյակ, քննիչն այնուաﬔնայնիվ պնդել է, որ պետք է կատարի խուզարկություն, քանի որ առկա է այդ հասցեում խուզարկություն կատարելու դատարանի թույլտվություն:
Փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյանը ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբի օգնությանը, որոնց միջամտությունից հետո նոր միայն քննիչը ետ է կանգնել փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու պնդումից, չբացառելով, որ հետագայում հնարավոր է խուզարկությունն իրականացվի:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը փաստում է, որ ք. Երևան Գայի պողոտա 2շենք թիվ 136 հասցեում խուզարկություն կատարելու որոշումը կայացվել է թիվ 59103216 քրեական գործով, որում փաստաբան Սուսաննա Սարգսյանը հանդիսանում է Ա.Հ.-ի պաշտպանը: ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն.
«2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման՝ իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:
…
6. Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
7. Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել»: Իրավական նման երաշխիքների սահմանումը կոչված է ապահովելու փաստաբանների անկախությունը` իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարվելով «Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության» Կարգի 2.13 և 2.14 կետերով, որոշեց հանդես գալ հետևյալ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅԱՄԲ.
- «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված արգելքին հակառակ փաստաբանական գրասենյակի խուզարկությունը միջամտություն է փաստաբանի անկախությանը, հետևապես նաև` փաստաբանական գործունեությանը:
- Վստահորդի կողﬕց փաստաբանին հայտնած տեղեկությունների գաղտնիությունը վտանգող քրեական վարույթն իրականացնող մարմնի ցանկացած գործողություն ապօրինի է, քանի որ սահմանափակում է փաստաբանական գործունեության օրենսդրական երաշխիքները: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտում է փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն ձեռնարկած պաշտոնատար անձանց գործելաոճը և ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց:
Լուսանկարում՝ փաստաբան Սուսաննա Սարգսյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից