Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ»
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com

Հայաստանում քաղցկեղը հայտնաբերվում է ուշ, բուժումը կատարվում թերի 05/23/2016   15:49  |  Առողջություն

Թեպետ Հայաստանը քաղցկեղից մահացության և հիվանդուցթյան համաշխարհային ցուցանիշներով բարձր դիրքերում է, սակայն պետական և հանրային ուշադրությունն այդ հիվանդության բուժման ուղղությամբ կաղում է: Ոլորտում պակասում են բավականին ներդրումները և ենթակառուցվածքները, իսկ հանրության շրջանում տեղեկացվածության մակարդակը բավականին ցածր է: Այս մասին այսօր քննարկում է ծավալվել «Մեդիա Կենտրոն»-ում:

Հատկապես այս խնդիրների քննարկման և լուծումների նախանշմանն էր ուղղված Երևանում անցկացված «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են բժշկագիտության աշխարհահռչակ մասնագետներ, ովքեր կիսվել էին հայաստանյան փորձագետների հետ իրենց փորձով: Միջազգային համաժողովի մասնակիցները «Մեդիա կենտրոնում» մայիսի 20-ին կայացած ասուլիսին ներկայացրեցին համաժողովի արդյունքները եւ խոսեցին ոլորտում առկա ակտուալ խնդիրների մասին:

Հայաստանում քաղցկեղից մահացության և հիվանդացության ցուցանիշը բավականին բարձր է: Ըստ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների՝ 2014 2 թ.-ին 2010-ի համեմատ քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 9-10 տոկոսով: Տարեկան աճը կազմում է շուրջ 3-4%: Առողջապահության նախարարության տվյալներով, եթե 2010 թվականին Հայաստանում կար 7593 առաջնակի հիվանդ քաղցկեղով, ապա 2014-ին այդ թիվը հասել է 8365-ի:

Ըստ մասնագետների Հայաստանում տղամարդկանց մոտ առավել շատ տարածված է թոքի և ստամոքսաղիքային քաղցկեղը, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղը: Պաշտոնական տվյալներով, երկրում 2014 թ.-ին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է քաղցկեղից 188 մահացության դեպք: Տարեկան կտրվածքով ՀՀ-ում քաղցկեղի հետևանքով մահանում է մոտ 8,000 մարդ, սակայն հիվանդների մոտ 40-45%-ը բժշկին ուշ է դիմում, որի պատճառով բուժումը դառնում է անհնարին և շատ հաճախ այդ փուլում մարդիք անցնում են ծանր ցավերի և տառապանքների միջով:

«Այս տեսանկյունից «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը հայաստանցի մասնագետների համար լավ հնարավորություն էր մտքեր փոխանակել ոլորտում մեծ ներդրում ունեցած համաշխարհային դեմքերի հետ», - նշեց ասուլիսին մասնակից ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան/արյունաբան, Համաժողովի գիտական քարտուղար Գևորգ Թամամյանը:

Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ համաժողովի արդյունքում արյունաբանության և ուռուցքաբանության ասոցացիան ստորագրեց հուշագիր «ՄԴ Անդերսոն» քաղցկեղի կենտրոնի հետ: «Այս հուշագրի շրջանակներում հայաստանցի մասնագետները կկարողանան այնտեղ վերապատրաստումներ անցնել, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը», - ասաց Թամամյանը։ Նա հատկապես կարևորեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման խնդիրը Հայաստանում՝ նշելով, որ այդ երեխաների մոտ 65-70%-ն է բուժվում: «Ամենատարածված տեսակը արյան քաղցկեղն է, երկրորդ տեղում կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են», - հավելեց մասնագետը:

Հայաստանում քաղցկեղի հիվանդության բուժման տեսանկյունից, նշում է ասուլիսին մասնակից Ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, «Հաղթահարենք Քաղցկեղը Ժպիտով» միջազգային գիտաժողովի նախագահ Ավո Արթինյանը, հայաստանցի մասնագետները գիտելիքի և ինտելեկտի պակաս չունեն։ Խնդիրը, ըստ նրա, համապատասխան ենթակառուցվածքների ու կառավարության կողմից ներդրումների պակասն է:

«Այս խնդիրն իսկապես կարևոր է: Հայաստանում քաղցկեղի վիճակը բարելավելու համար շատ կարևոր է, որ մարդիկ դրա մասին բարձրաձայնեն ու պահանջեն ավելին ոլորտի պատասխանատուներից: Ուստի կարևոր է նաև մարդկանց տեղեկացվածության աստիճակը խնդրի կարևորության մասին», - մանրամասնեց նա:

Տեխասի Համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնի լեյկեմիաների և ցողունային բջիջների փոխպատվաստման ամբիոնների պրոֆեսոր Մարինա Կոնոպլյովան Հայաստանում որպես առաջնային խնդիր առանձանցրեց քիմիա թերապիայի դեղորայքի պակասը հատկապես երեխաների համար: «Իրականում այն պետք է տրամադրվի պետության կողմից: Կան նույնիսկ որոշ բազային դեղեր, որոնք թանկ չեն, բայց Հայաստանում չեն տրամադրվում ի տարբերություն օրինակ հարևան Վրաստանի», - ասաց նա:

Գիտաժողովին մասնակից Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնի Կարդիո-թորակալ վիրաբուժության ամբիոնի վարիչ, ԱՄՆ Թորակալ վիրաբուժության մասնագիտական հանձնաժողովի տնօրեն Արա Վափորչյանը իր հերթին որպես քաղցկեղածին գործոն նշեց Հայաստանում ծխողների բարձր թիվը և համապատասխան բժշկական ենթակառուցվածքների բացակայությունը:

«Պետք են բարեփոխումներ՝ միտված ծխելու մակարդակի կրճատմանը, որն իր հետ կբերի քաղցկեղով հիվանդերի թիվի նվազման։ Առաջին հերթին սա պետք է իրականացնել: Կրթության և օրենքների միջոցով անհրաժեշտ է երիտասարդներին հետ պահել ծխելուց, իսկ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ծխախոտը դարձնել ոչ մատչելի։ «Անհրաժեշտ է նաև հոգեբանական օգնություն, որը նույնպես արդյուանվետ է», - ասաց նա։

Նա օրինակ բերեց ԱՄՆ փորձից: «20 տարի առաջ, երբ այնտեղ ծխողների թիվը մեծ էր, շատ էր նաև թոքի քաղցկեղով հիվանդների թիվը: Այժմ, երբ ծխողների քանակը կրճատվել է, տեսնում ենք, որ քաղցկեղով հիվանդների թիվն էլ է կրճատվել», - հավելեց նա։

Ասուլիսի ավարտին Ավո Արթինյանը հավելեց, որ հրատապ խնդիրներից է մնում քաղցկեղի հայտնաբերման ժամկետը: «Հայաստանում քաղցկեղը բավականին ուշ ստադիաներում է հայտնաբերվում: Մինչդեռ այդ հիվանդության պայքարի ամենալավ տարբերակը այն շուտ հայտնաբերելը և կանխարգելելն է: Այդ դեպքում հնարավոր է նվազեցնել մահացությունը քաղցկեղից», - եզրափակեց նա։


Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:17 18/05/2016  |  ԱնցուդարձԿանա՛յք, այրեք ձեր կրծկալները․ ահա՝ ինչ են բացահայտել գիտնականները. life.panorama
08:05 18/05/2016  |  ԱռողջությունՄասամբ վերականգնվել է կոկորդի քաղցկեղ ունեցող 62-ամյա կնոջ ձայնը
15:43 04/03/2016  |  ԱռողջությունՔաղցկեղը շուտով կբուժվի մեկ ներարկմամբ. խոստանում են գիտնականները
09:06 15/01/2016  |  ՄամուլՔաղցկեղից մահացածների թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը. «Հայկական Ժամանակ»
17:45 16/02/2015  |  ԱռողջությունՀայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների մոտ 65 տոկոսը լիակատար բուժվում է
14:59 14/05/2014  |  ԱռողջությունԱմսական 15 ժամ բջջային հեռախոսով խոսելը 3 անգամ մեծացնում է գլխուղեղի ուռուցքի հավանականությունը
16:57 27/03/2014  |  ԼՐԱՀՈՍՔաղցկեղով հիվանդ կինը ամուսնությունից 72 ժամ հետո մահացել է
14:27 05/03/2014  |  ԱռողջությունՄերիլենդի համալսարանի բժիշկները 4-ամյա երեխայի ուղեղում ատամ են հայտնաբերել
11:53 15/02/2014  |  ԱռողջությունՀայաստանում 2013թ. չարորակ ուռուցքի 7 800 դեպք է ախտորոշվել, որոնցից 80-ը՝ մինչև 16 տարեկան երեխաների մոտ
17:53 04/02/2013  |  ԼՐԱՀՈՍԱյսօր քաղցկեղի դեմ պայքարի օրն է

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]