Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Մենք միշտ էլ մտահոգություններ ունենք Ադրբեջանի հետ բանակցելիս. Արա Պապյան 05/21/2016   17:38  |  Ղարաբաղյան հակամարտություն

Tert.am –ի հետ զրույցում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը անդրադառնում է հարցին, թե արդյո՞ք Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման շուրջ (ինչի մասին հայտարարել էր եռանախագահությունը) եղել է բանավո՞ր, թե գրավոր, համաձայնեցված, թե՞ չհամաձայնեցված առաջարկ:


Հիշեցնենք, որ Վիեննայի հանդիպման հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե նման պարտավորություն իրենք չեն ստանձնել:

-Պարոն Պապյան, Վիեննայից անմիջապես հետո Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման պարտավորություն չեն ստանձնել, ինչից կարելի է ենթադրել, որ դա համաձայնեցված չի եղել: Ի՞նչ եք կարծում` համաձայնեցված է եղել, թե չէ: Եվ արդյո՞ք բանավոր պայմանավորվածությունների հիման վրա է եղել:

-Նման կարևոր բաների` դիտորդական առաքելությունների կազմի և հետաքննական մեխանիզմների, անպայման պետք է լիներ գրավոր և մանրամասն ամրագրված: Ճիշտն ասած` նույն օրը, երբ Սերժ Սարգսյանն օդանավի մեջ հարցազրույց էր տալիս,ինձնից մեկնաբանություն են ուզել, ես ասել եմ` սպասենք` ինչ կլինի, որովհետև կասկածելի է: Չեմ բացառում, որ կարող է` Ալիևը բանավոր ինչ-որ գլխով արել է, որ կտեսնենք, կքննարկենք, բայց, այն, որ ինքը հաստատ որևէ բան չի ստորագրել, դա ակնհայտ է, որովհետև եթե ինչ-որ փաստաթուղթ լիներ ստորագրված, նախ դրա մասին կողմերը հայտարարություն կանեին: Եվ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ դա եռանախագահության ցանկությունն է:

-Բայց չէ՞, որ նրանք այդ մասին հայտարարել են իրենց հայտարարության մեջ:

-Այո, բայց եռանախագահները միջնորդ են, նրանց դիրքորոշումը Ադրբեջանի դիրքորոշում չէ, մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Այլ բան է, որ համանախագահները պետք է տեղում պարտադրեին և ոնց որ ասած` հնգակողմ մի բան ստորագրեին: Բայց քանի որ նման փաստաթուղթ չկա, ադրբեջանցիներն էլ իրենց խոսքի տերը չեն, եթե անգամ եղել է բանավոր պայմանավորվածություն, փաստ է, որ Ադրբեջանն արդեն որերորդ անգամ հրաժարվում է: Դրա համար էլ մենք միշտ էլ մտահոգություններ ունենք Ադրբեջանի հետ բանակցելիս: Իսկ Ձեր այն հարցը, որ, լավ, անգամ, բանավոր, բայց համաձայնեցվա՞ծ է եղել, չեմ կարող ասել, որովհետև դրա մասին որևէ մեկը հստակ հայտարարություն չի արել:

-Բաքվում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ «Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է և ավելացրել, որ հետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:

-Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունն, իհարկե, մտահոգիչ է, բայց պետք է հստակորեն պատկերացնել, որ կրկնում է այն, ինչ ամրագրված է Մադրիդյան սկզբունքներում: Այսինքն` 7 շրջանների հանձնումը հակամարտության լուծման բաղադրիչներից է, իսկ մյուսը, որ հետագա բանակցությունների ընթացքում պիտի որոշվի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Այսինքն` չի ասվում` փուլային տարբերակ է, թե ինչ պետք է լինի: Միակ բանը, որի մասին չի խոսել, այն է, որ այդ ընթացքում Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ: Եվ այն, որ ասել` նախ` տարածքներ, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ապա Մադրիդյան սկզբունքներն է դա: Ասում ենք չէ, որ իշխանությունները տվել են համաձայնություն Մադրիդյան սկզբունքներին. Տարածքների հանձնում, փախստականների և տեղահանվածների վերադարձ, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի շնորհում, հետո միայն պլեբիսցիտի միջոցով Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում: Դա Մադրիդյան սկզբունքներն են, հենց դրա համար էլ Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են կոնկրետ իմ և շատ-շատերի համար: Դա, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է, մենք մեզ անընդհատ խաբում ենք, որ այդպես չէ, այդպես է…Մորնինգսթարը չի շեղվել Մադրիդյան սկզբունքներից: Սերժ Սարգսյանն ինքը ասաց, որ Կազանում ընդունել է Կազանի սկզբունքները, որոնք ավելի վատն են, քան Մադրիդյանը:

-Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ վերջին մեկ ամսում ամերիկյան կողմն արդեն 7-րդ անգամ է ասում, որ խնդիրը պետք է շուտափույթ կարգավորվի, այսինքն` ստատուս քվոն չպահպանվի:

-Եթե իմ հարցազրույցներին հետևել եք, հատկապես 2013-ից, երբ մենք անսպասելիորեն մտանք ԵՏՄ, ես հստակ ասացի, որ դա արվեց, որովհետև Հայաստանի ղեկավարությունը վախենում էր Ռուսաստանի պատժամիջոցներից, հատկապես Ղարաբաղի հարցում: Հիմա սպասենք, տեսնենք, թե Եվրոպան ու ԱՄՆ-ը ինչ պատժամիջոցներ կառաջադրեն Հայաստանի դեմ և դրանք, հաստատ, պակաս ցավոտ չեն լինի: Սա այդ պատժամիջոցներից մեկն է, այսինքն` իմ թշնամու բարեկամը, իմ թշնամին է: Չմոռանանք, որ այսօր Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները խիստ լարված են, եթե ոչ թշնամական, և Հայաստանի միակողմանի կողմնորոշումը բերում է նրան, որ ԱՄՆ-ի հետ ունենք այն հարաբերությունները, ինչ որ ունենք: Սա ցավալի իրողություն է,կանխատեսելի և որի մասին առնվազն երկու տարի առաջ խոսվել է, այդ թվում` իմ կողմից: Սա դեռ վերջը չէ, և շատ ավելի կոշտ բաներ կարող են լինել:

- Բնական է, որ ամերիկյան դեսպանները տանում են ամերիկյան կառավարության գիծը, ինչու, հետևաբար, Երևանում Միլսը չհայտարարեց այդ մասին, Մորնինգսթարը հայտարարեց: Կարելի՞ է ասել, որ դեսպաններն էլ տեղերում դառնում են, այնտեղ` ավելի պայմանական ասած` ադրբեջանամետ, Երևանում` ավելի հայաստանամետ:

-Այո, բայց մենք չգիտենք ինչ միջավայրում է տեղի ունեցել հարցազրույցը, ինչպես են կորզել նման հայտարարություն: Եվ, կրկնում եմ, Մորնինգսթարը չի շեղվել Մադրիդյան սկզբունքներից: Իսկ այն, որ ասում եք` ավելի «մետ», բնական է, որ այնտեղ, որտեղ հյուր ես, չես ասում բաներ, փորձում ես ավելի նրբանկատ լինել: Բայց, եթե այստեղ հարցնեք Միլսին, թե որն է ամերիկյան դիրքորոշումը, կասի, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք Մադրիդյան սկզբունքները, ուղղակի չի մանրամասնի: Եթե մանրամասնի, կպարզվի, որ երկու դիվանագետները նույն բանն են ասում:


 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:27 21/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԴավիթ Բաբայան. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է բանակցություններին մասնակցի բոլոր փուլերում
13:24 20/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՎիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը ﬔծ հաջողություն է. Մաթիաս Քիսլեր
11:55 18/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանը հետ է կանգնել Վիեննայում Կասպշիկի գրասենյակի առնչությամբ պայմանավորվածությունից
10:52 18/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԴա ճիշտ ուղղությամբ արված քայլ էր. ԱՄՆ Պետդեպը մեկնաբանել է Սարգսյան-Ալիև հանդիպումը
09:43 18/05/2016  |  ՄամուլԱստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել. Վադիմ Դուբնով. «Ժամանակ»
21:29 17/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱջակցություն ենք հայտնում Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը. ԼՂՀ ԱԳՆ
15:58 17/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՌուստամյանը դրական է գնահատում Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
15:50 17/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԶուսպ լավատեսության հիքմեր կան. Պեսկով
15:28 17/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հույս ունի, որ Վիեննայի հանդիպումը կսանձի Ադրբեջանի սրվող ագրեսիան
15:01 17/05/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՍտեփանակերտում մեծ ակնկալիքներ չունեն, որ Ադրբեջանը կսատարի հետաքննության մեխանիզմների ներդրմանը

Արխիվ

[]