ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք դեռ պրոցեսի սկզբում ենք. Արա Ղազարյան 05/21/2016 14:37 | Բարոյական վնասի հատուցում
Բարոյական վնասի ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն կար և արդեն հասունացել էր պահը: Այս մասին նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ «Փաստինֆո»-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումները: Նա ընդգծեց, որ հետխորհրդային երկրներից շատերում արդեն բարոյական վնասի փոխհատուցում կար, արդեն ժամանակն էր, այլ հարց է, թե «մենք պատրաստ ենք դրան, թե ոչ»:
Արա Ղազարյանը նշեց, որ մինչև օրենսդրական վերջին կարգավորումներն ընդունելը փաստաբաններն արդեն դատարաններում սկսել էին բարձրացնել այդ հարցը, դա գրեթե պարբերական էր դարձել: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էր բարձրացնում այդ հարցը, Էդմոն Մարուքյանը, երբ փաստաբան էր, Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանն են բարձրացրել հարցը ու հասցրել Սահմանադրական դատարան, որն էլ կայացրել էր հայտնի որոշումը: Հարցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարձրացրել էր փաստաբան Սեդա Սաֆարյանն, որի արդյունքում ՄԻԵԴ-ը բարոյական վնասի բացակայությունը գնահատել էր որպես համակարգային խնդիր:
Իրավունքն անընդհատ զարգանում է և պետք է ձգտել հասնել դրան, նշեց Արա Ղազարյանը:
Ըստ նրա, առաջին փուլում բարոյական վնասի ինստիտուտի հետ կապված կառավարությունն ընդունել էր մի նախագիծ, սակայն կարճ ժամանակ անց բոլորը հասկացել էին, որ այն թերություններ ունի: Երկրորդ նախագիծն արդեն ուժի մեջ մտավ հունվարի մեկին, մեծամասամբ թերությունները վերացվեցին:
Արա Ղազարյան. Հայաստանը պարտավոր է ամրագրել բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը
Ա.Ղազարյանի գնահատմամբ, այն նվազագույնը, որ Եվրոպական կոնվենցիան պահանջում է, այնտեղ ամրագրված է, հիմնական իրավունքների խախտման համար քաղաքացիաիրավական հարաբերություններում բարոյական վնասի ինստիտուտի նյութաիրավական հիմքերը կան: Հարկ է, որ զարգանա Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, որպեսզի դրա հիման վրա դատարանները սկսեն ավելի աշխույժ որոշումներ կայացնել՝ մեկնաբանելով այնպիսի հասկացողություններ, ինչպիսիք են, օրինակ՝ հիասթափությունը, անորոշությունը (ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորելու անորոշությունը), տագնապը, հոգեկան տառապանքը: «Սրանք պետք է մեկնաբանվեն: Քաղաքացիական օրենսգրքում ընդհանուր հիմքերը կան, բայց դրանք հնարավոր չէ ամբողջությամբ օրենսդրությամբ կարգավորել, մի մեծ բաժին թողնված է դատարաններին, որպեսզի տարիների ընթացքում դատարանները մեկնաբանելով օրենքների կիրառությունը՝ էլ ավելի որոշակի դարձնեն այդ դաշտը»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ «մենք դեռ պրոցեսի սկզբում ենք և ունենք առաջին որոշումները, որ դատարաններն արդեն կայացնում են»:
Արա Ղազարյանն այս առումնով մեծ հաջողություն է համարում Լևոն Բարսեղյանի գործով դատական ակտը, որով անձին մի քանի ժամով ոստիկանություն բերման ենթարկելը դատարանը համարել էր անօրինական և փոխհատուցում սահմանել: Թեև այն վարչաիրավական խնդիր էր, սակայն դատարանը կիրառել էր քաղաքացիական իրավունքի նորմերը և մասամբ էլ օգտվել Եվրոպական կոնվենցիայի մեկնաբանություններից: Դատական ակտը մի կողմից հաջողություն էր, իսկ մյուս կողմից այն ցույց է տալիս, որ վարչական իրավունքում կառուցակարգերը թերի են,եթե Վարչական դատարանը ստիպված օգտվում է քաղաքացիական իրավունքի հիմքերից ու Եվրոպական դատարանի նախադեխային իրավունքից:
«Դա պետք է փորձել զարգացնել»,- ասաց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ բազան արդեն կա, մնացածն արդեն իրավակիրառողները պետք է անընդհատ զարգացնեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ