ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հերմինե Նաղդալյանը ԱՊՀ ԽՎ լիագումար նիստում անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիային 05/21/2016 15:34 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ավարտեց իր աշխատանքները Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱԺ փոխխոսնակի աշխատակազմից:
Նստաշրջանը այս անգամ հատկապես աչքի ընկավ իր ներկայացվածությամբ , քանի որ մասնակցում էին մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի, Միգրացիայի, Աշխատանքի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ.
Բնութագրելով ներկայիս ժամանակաշրջանի կարևոր մարտահրավերները` լիագումար նիստում ելույթ ունեցողները ընդգծում էին սառեցված և ընթացող հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ավարտին տեղի ունեցավ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, մի շարք ազգային պատվիրակությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Հնչած բազմաթիվ հարցերի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակներին լրագրողների կողմից հարց է ուղղվել՝ Վիեննայում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումների շուրջ, որին ի պատասխան Հերմինե Նաղդալյանը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան աննախադեպ լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, որը հանգեցրեց անդառնալի մարդկային կորուստների:
Իր խոսքում տիկին Նաղդալյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բացահայտվեցին Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի, ստանձնած միջազգային բազմաթիվ պարտավորությունների աղաղակող խախտումները՝ ընդգծելով հատկապես 1994-95 թվականներին ընդունված ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը` Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից ստորագրված, որը պատմության մեջ հայտնի է որպես Բիշկեկյան համաձայնագիր:
Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է ապրիլյան քառօրյա ագրեսիայից հետո, ապրիլի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, որի ժամանակ ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, այդ թվում նաև՝ պայմանավորվածություն այն մասին, որ պետք է քայլեր ձեռնարկվեն 94-95թթ. ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագրերի կատարման մշտադիտարկման ուղղությամբ, և միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման մասին:
,,Սա հենց այն է, որի շուրջ երկար տարիներ պնդել է հայկական կողմը և որից նույնքան երկար տարիներ հրաժարվել և մերժել է ադրբեջանական կողմը,,,- շարունակելով իր խոսքը Հերմինե Նաղդալյանը նշեց, որ թեև ներկայումս կան որոշակի հույսեր և ձևավորվել է կարծիք , թե Մինսկի խմբի համանախագահների կոչերը այս անգամ կյանքի կկոչվեն, սակայն, Վիեննայում կայացած հանդիպումների արդեն երկրորդ օրը Ադրբեջանի նախագահական աշխատակազմի մի պաշտոնյայի կողմից հայտարարություն հնչեց, որը ցույց էր տալիս, որ Ադրբեջանը նորից քայլեր է անում դեպի այդ պայմանավորվածությունների դրժում:
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում հնչեցրել է հայկական կողմի այն տեսակետը, որ նման պարագայում խիստ կարևոր է միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահների հետևողական , հստակ և հասցեական վերաբերմունքը, որի բացակայությունն է, որ հիմք և հնարավորություն հանդիսացավ ավելի քան 20 տարի կոնֆլիկտի կարգավորման տեղում դոփելուն և նման ցավալի իրադարձությունների, ինչպիսին էր ապրիլյան պատերազմը:
Լրագրողների կողմից հարց է հնչել նաև ԱՊՀ ԽՎ 44-րդ նիստի ընթացքում՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ պարոն Իլկա Կաներվայի ելույթի առնչությամբ , որտեղ նա, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, ընդգծել է, որ կոնֆլիկտները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն, խնդիրը չունի ռազմական լուծում և կարգավորման միակ ուղին բանակցային ճանապարհն է:
Հերմինե Նաղդալյանը այս հայտարարությունը կարևորել է նախ այն առումով , որ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի կողմից ևս մեկ անգամ հնչեցվել է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը և որ այն հնչել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ մի վեհաժողովի, որն իր մասնակցությունն է ունեցել 94 թ.Բիշկեկյան համաձայնագրի ստորագրմանը:
Եվ այդ իմաստով շատ տեղին է, որ միջխորհրդարանկան այս վեհաժողովը նաև այսօր սատար կանգնի և զարգացնի այն համաձայնագրերը, որոնք իր ջանքերով ժամանակին ձեռք են բերվել:
Ասուլիսում ընթացող հարց ու պատասխանի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը վերահաստատել է ադրբեջանական կողմի հանձնառությունը ՝ հակամարտության լուծումը տանելու Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ հայտարարելով, որ Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին իրենք հանձնառու են և լիահույս, որ դրանք կաշխատեն, և հունիսյան հանդիպումը արդյունավետ կլինի, սակայն չհապաղելով ևս մեկ անգամ հնչեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին իրենց մշտական թեզը:
Այս համատեքստում բավական զավեշտալի իրադրություն է տեղի ունեցել, քանի որ Ադրբեջանցու ելույթից անմիջապես հետո լրագրողները դիմել են տիկին Մատվիենկոյին ՝ Ղրիմի հանրաքվեին և Ռուսաստանի վրա կիրառած սանկցիաներին առնչվող հարցով` այդպիսով նոնսենս իրավիճակ ստեղծելով` երբ Ղարաբաղի հետ կապված խնդրում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից տարածքային ամբողջականության մասին է խոսք գնում, ինչից անմիջապես հետո բարձրացվում է Ղրիմին առնչվող հարցը.
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նստաշրջանին հաջորդած մամուլի ասուլիսի ավարտին Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն, բավական երկար զրուցելով` միասին լքել են ասուլիսի դահլիճը, իսկ լրագրողների հարցմանն ի պատասխան նշել, որ զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան