ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ն փորձել է ապօրինի խուզարկել փաստաբանական գրասենյակը. ԱԼԳԱ փաստաբանական գրասենյակ 05/21/2016 12:06 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբանական գրասենյակը խուզարկելու միտում ունենալով՝ փորձ է արվել ապօրինի ձեռք բերել փաստաբանական գրասենյակի մասնագիտական գործունեության ընթացքում «ֆինանսական բուրգ»-ի գործով տուժող Ա.Գ.-ի և «Analitik.am»-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ հետ կապված փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածած
հայտարարության մեջ նշում է «ԱԼԳԱ» փաստաբանական գրասենյակը:
Իսկ դա ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտում է, իրավական գնահատականի և դատապարտման կարիք ունի, որպեսզի այդ փաստը չդառնա նախաքննություն իրականացնող մարմինների գործելաոճ:
Ըստ փաստաբանական գրասենյակի հայտարարության՝ 18.05.2016թ. «ԱԼԳԱ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Սուսաննա Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Անի Հովհաննիսյանի պաշտպան, իսկ 19.05.2016թ. ժամը 11:50-ին փաստաբանական գրասենյակ են ներկայացել ՀՀ հատուկ Քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Աշոտ Ժամկոչյանը՝ ոստիկանության աշխատակիցների հետ միասին:
ՀԿԳ քննիչի կողմից ներկայացվել է խուզարկություն կատարելու վերաբերյալ դատարանի որոշում և հայտարարվել, որ պետք է կատարվի խուզարկություն:
Փաստաբանական գրասենյակը նշում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանին 17.05.2016թ. և 18.05.2016թ. հասցեագրված դիմումները եղել են «ԱԼԳԱ» փաստաբանական գրասենյակի ձևաթղթով, որոնց վրա հստակ նշված է փաստաբանական գրասենյակի գործունեության հասցեն, այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը չէր կարող չիմանալ, որ այդ հասցեում գործում է «ԱԼԳԱ» փաստաբանական գրասենյակը՝ ի դեմս տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյանի, ով ներգրավված է որպես մեղադրյալ Անի Հովհաննիսյանի պաշտպան:
Փաստաբանական գրասենյակը հիշեցնում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում են փաստաբանի գործունեության երաշխիքները: Հիշյալ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանվում է.
«… փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել՝ փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ:
Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել՝ իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
… փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել …»:
Որոշմանը ծանոթանալով՝ փաստաբան Սուսաննա Սարգսյանը տեղեկացրել է քննիչին (ով պատրաստվում էր խուզարկություն կատարել), որ տարածքը 2010 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հ. Մ. Ղ.-ին, որի հետ «ԱԼԳԱ» փաստաբանական գրասենյակը կնքել է պայմանագիր: Քննիչին տրամադրվել են համապատասխան փաստաթղթերի պատճեններ:
Սակայն անկախ այդ հանգամանքից՝ քննիչը բառացի հայտարարել է. «Ես խուզարկությունը կանեմ, իսկ դուք կարող եք բողոքարկել իմ գործողությունները»: Եվ փորձել է շարունակել իր ապօրինի գործողությունները:
Ըստ փաստաբանական գրասենյակի՝ ՀՔԾ քննիչի ապօրինի գործողությունները հնարավոր է եղել կասեցնել Փաստաբանական պալատի արագ արձագանքման խմբերի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունից հետո միայն:
Փաստաբանական գրասենյակը տեղեկացնում է, որ փաստաբան Սուսաննա Սարգսյանը նաև հայտնի «ֆինանսական բուրգի» գործով դատաքննության ժամանակ տուժող Ա.Գ.-ի ներկայացուցիչն է եղել, փաստաբանը նրա ներկայացուցիչն է եղել նաև մի շարք քաղաքացիական գործերի շրջանակում:
Ըստ փաստաբանական գրասենյակի, կանխակալ վերաբերմունք է դրսևորել նաև դատարանը, որը հստակ տեղեկացված լինելով, որ ներկայացված հասցեում գործում է փաստաբանական գրասենյակ, բավարարել է խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը:
Լուսանկարում՝ փաստաբան Սուսաննա Սարգսյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան