ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք միշտ էլ մտահոգություններ ունենք Ադրբեջանի հետ բանակցելիս. Արա Պապյան 05/21/2016 17:38 | Ղարաբաղյան հակամարտություն
Tert.am –ի հետ զրույցում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը անդրադառնում է հարցին, թե արդյո՞ք Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման շուրջ (ինչի մասին հայտարարել էր եռանախագահությունը) եղել է բանավո՞ր, թե գրավոր, համաձայնեցված, թե՞ չհամաձայնեցված առաջարկ:
Հիշեցնենք, որ Վիեննայի հանդիպման հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե նման պարտավորություն իրենք չեն ստանձնել:
-Պարոն Պապյան, Վիեննայից անմիջապես հետո Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման պարտավորություն չեն ստանձնել, ինչից կարելի է ենթադրել, որ դա համաձայնեցված չի եղել: Ի՞նչ եք կարծում` համաձայնեցված է եղել, թե չէ: Եվ արդյո՞ք բանավոր պայմանավորվածությունների հիման վրա է եղել:
-Նման կարևոր բաների` դիտորդական առաքելությունների կազմի և հետաքննական մեխանիզմների, անպայման պետք է լիներ գրավոր և մանրամասն ամրագրված: Ճիշտն ասած` նույն օրը, երբ Սերժ Սարգսյանն օդանավի մեջ հարցազրույց էր տալիս,ինձնից մեկնաբանություն են ուզել, ես ասել եմ` սպասենք` ինչ կլինի, որովհետև կասկածելի է: Չեմ բացառում, որ կարող է` Ալիևը բանավոր ինչ-որ գլխով արել է, որ կտեսնենք, կքննարկենք, բայց, այն, որ ինքը հաստատ որևէ բան չի ստորագրել, դա ակնհայտ է, որովհետև եթե ինչ-որ փաստաթուղթ լիներ ստորագրված, նախ դրա մասին կողմերը հայտարարություն կանեին: Եվ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ դա եռանախագահության ցանկությունն է:
-Բայց չէ՞, որ նրանք այդ մասին հայտարարել են իրենց հայտարարության մեջ:
-Այո, բայց եռանախագահները միջնորդ են, նրանց դիրքորոշումը Ադրբեջանի դիրքորոշում չէ, մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Այլ բան է, որ համանախագահները պետք է տեղում պարտադրեին և ոնց որ ասած` հնգակողմ մի բան ստորագրեին: Բայց քանի որ նման փաստաթուղթ չկա, ադրբեջանցիներն էլ իրենց խոսքի տերը չեն, եթե անգամ եղել է բանավոր պայմանավորվածություն, փաստ է, որ Ադրբեջանն արդեն որերորդ անգամ հրաժարվում է: Դրա համար էլ մենք միշտ էլ մտահոգություններ ունենք Ադրբեջանի հետ բանակցելիս: Իսկ Ձեր այն հարցը, որ, լավ, անգամ, բանավոր, բայց համաձայնեցվա՞ծ է եղել, չեմ կարող ասել, որովհետև դրա մասին որևէ մեկը հստակ հայտարարություն չի արել:
-Բաքվում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ «Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է և ավելացրել, որ հետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:
-Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունն, իհարկե, մտահոգիչ է, բայց պետք է հստակորեն պատկերացնել, որ կրկնում է այն, ինչ ամրագրված է Մադրիդյան սկզբունքներում: Այսինքն` 7 շրջանների հանձնումը հակամարտության լուծման բաղադրիչներից է, իսկ մյուսը, որ հետագա բանակցությունների ընթացքում պիտի որոշվի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Այսինքն` չի ասվում` փուլային տարբերակ է, թե ինչ պետք է լինի: Միակ բանը, որի մասին չի խոսել, այն է, որ այդ ընթացքում Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ: Եվ այն, որ ասել` նախ` տարածքներ, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ապա Մադրիդյան սկզբունքներն է դա: Ասում ենք չէ, որ իշխանությունները տվել են համաձայնություն Մադրիդյան սկզբունքներին. Տարածքների հանձնում, փախստականների և տեղահանվածների վերադարձ, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի շնորհում, հետո միայն պլեբիսցիտի միջոցով Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում: Դա Մադրիդյան սկզբունքներն են, հենց դրա համար էլ Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են կոնկրետ իմ և շատ-շատերի համար: Դա, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է, մենք մեզ անընդհատ խաբում ենք, որ այդպես չէ, այդպես է…Մորնինգսթարը չի շեղվել Մադրիդյան սկզբունքներից: Սերժ Սարգսյանն ինքը ասաց, որ Կազանում ընդունել է Կազանի սկզբունքները, որոնք ավելի վատն են, քան Մադրիդյանը:
-Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ վերջին մեկ ամսում ամերիկյան կողմն արդեն 7-րդ անգամ է ասում, որ խնդիրը պետք է շուտափույթ կարգավորվի, այսինքն` ստատուս քվոն չպահպանվի:
-Եթե իմ հարցազրույցներին հետևել եք, հատկապես 2013-ից, երբ մենք անսպասելիորեն մտանք ԵՏՄ, ես հստակ ասացի, որ դա արվեց, որովհետև Հայաստանի ղեկավարությունը վախենում էր Ռուսաստանի պատժամիջոցներից, հատկապես Ղարաբաղի հարցում: Հիմա սպասենք, տեսնենք, թե Եվրոպան ու ԱՄՆ-ը ինչ պատժամիջոցներ կառաջադրեն Հայաստանի դեմ և դրանք, հաստատ, պակաս ցավոտ չեն լինի: Սա այդ պատժամիջոցներից մեկն է, այսինքն` իմ թշնամու բարեկամը, իմ թշնամին է: Չմոռանանք, որ այսօր Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները խիստ լարված են, եթե ոչ թշնամական, և Հայաստանի միակողմանի կողմնորոշումը բերում է նրան, որ ԱՄՆ-ի հետ ունենք այն հարաբերությունները, ինչ որ ունենք: Սա ցավալի իրողություն է,կանխատեսելի և որի մասին առնվազն երկու տարի առաջ խոսվել է, այդ թվում` իմ կողմից: Սա դեռ վերջը չէ, և շատ ավելի կոշտ բաներ կարող են լինել:
- Բնական է, որ ամերիկյան դեսպանները տանում են ամերիկյան կառավարության գիծը, ինչու, հետևաբար, Երևանում Միլսը չհայտարարեց այդ մասին, Մորնինգսթարը հայտարարեց: Կարելի՞ է ասել, որ դեսպաններն էլ տեղերում դառնում են, այնտեղ` ավելի պայմանական ասած` ադրբեջանամետ, Երևանում` ավելի հայաստանամետ:
-Այո, բայց մենք չգիտենք ինչ միջավայրում է տեղի ունեցել հարցազրույցը, ինչպես են կորզել նման հայտարարություն: Եվ, կրկնում եմ, Մորնինգսթարը չի շեղվել Մադրիդյան սկզբունքներից: Իսկ այն, որ ասում եք` ավելի «մետ», բնական է, որ այնտեղ, որտեղ հյուր ես, չես ասում բաներ, փորձում ես ավելի նրբանկատ լինել: Բայց, եթե այստեղ հարցնեք Միլսին, թե որն է ամերիկյան դիրքորոշումը, կասի, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք Մադրիդյան սկզբունքները, ուղղակի չի մանրամասնի: Եթե մանրամասնի, կպարզվի, որ երկու դիվանագետները նույն բանն են ասում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից