ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստում հիմնական սկզբունքային հարցերում հայեցակարգային համաձայնություն է ձեռք բերվել 05/20/2016 19:10 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Հայաստանի Հանրապետությունում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը, մասնավորապես, ասել է, թե այսօրվա նիստում ընդունվեցին շատ կարևոր հարցեր՝ պետությունների ղեկավարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա մայիսի 31-ին Աստանայում: Սահմանվեցին որոշ կարևոր պարամետրեր: Նախ և առաջ, կառավարությունների ղեկավարների մակարդակով համաձայնեցվեց նավթամթերքի կարգավորման նախագիծը:
«Կարծում եմ՝ սա անկյունաքարային փաստաթղթերից է, որը բավական երկար քննարկվում էր: Քննարկվեցին Մաքսային օրենսգրքին և դրա ընդունման ժամկետներին վերաբերող հարցեր:
Մենք այսօր որոշում ընդունեցինք, որ առաջիկա երկու նիստերում, որոնք տեղի կունենան օգոստոսի 12-ին Սոչիում և հոկտեմբերի 28-ին Մինսկում, կաշխատենք ավարտին հասցնել երկու փաստաթուղթ՝ մեր Միության Մաքսային օրենսգրքի նախագիծը և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն հետագա զարգացման համար: Հանդիպումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: Համոզված եմ, որ դա կնպաստի մեր Միության հետագա զարգացմանը»,-ասել է Կ.Մասիմովը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ նշել է, թե 2016 թվականը հայտարարվել է երրորդ երկրների և միջազգային տնտեսական միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման տարի:
«Այս տեսանկյունից օրակարգային առաջին հարցը, որն այսօր քննարկվեց, այն է, թե ինչպես ենք բանակցություններ վարելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխհարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքումն սկզբունքային կարևոր նշանակություն ունի մեր նախագահների նախանշած ուղղությամբ շարժվելու համար: Կառավարությունների ղեկավարների միջև այսօր կայացած երկխոսությունը և զրույցը թույլ են տալիս արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես ենք կառուցելու այդ երկխոսությունը: Հիմնական նպատակը մեր երկրների տնտեսվարողների և քաղաքացիների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելն է: Համոզված ենք, որ այդ հարաբերությունները ճիշտ կառուցելու պարագայում մեր երկրներում տնտեսական աճը խթանելու լուրջ ներուժ կա»,-ասել է Տ.Սարգսյանը:
Ըստ նրա՝ երկրորդ հայեցակարգային փաստաթուղթը, որն այսօր վերջնականապես համաձայնեցվեց, վերաբերում է նավթի և նավթամթերի միասնական շուկայի ձևավորմանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստում ևս այս հարցը քննարկվել է: Տ.Սարգսյանն ընդգծեց, թե եղել է բաց քննարկում կողմերի դիրքորոշումների վերաբերյալ, և այսօր կարելի է արձանագրել, որ այդ փաստաթղթի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: «Այն կներկայացվի մեր նախագահների հաստատմանը՝ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք հանդիպման ժամանակ»,-ասել է Տ.Սարգսյանը:
Նա նշել նաև, որ օրակարգում կային հարցեր, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական տարածության գործունեության տարբեր ոլորտներին, ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ տնտեսվարողների համար: Սկզբունքային փաստաթուղթ է հանդիսանում, իհարկե, Մաքսային օրենսգիրքը: Տ.Սարգսյանը տեղեկացրել է, որ հիմնական սկզբունքային հարցերում հայեցակարգային համաձայնություն է ձեռք բերվել: «Մնացել են միայն մի խումբ հարցեր, որոնց շուրջ քննարկումները պայմանավորվել ենք շարունակել Սոչիում, և հույս ունենք, որ արդեն հաջորդ հանդիպման ժամանակ՝ Մինսկում, վերջնական պայմանավորվածություն կունենանք և կկարողանանք հաստատել նաև այդ փաստաթուղթը»,-հայտնել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից