ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կիկեռ»-ի գործը հասավ ՄԻԵԴ 05/20/2016 20:32 | Քաղաքացիական իրավունք
Կալանավոր Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացված միջնորդությունը արդեն իսկ կոմունիկացվել է: Միջնորդությունը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացվել է կալանավոր Հրաչյա Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սաֆարյանի կողմից:
Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրության, ՄԻԵԴ-ն իր հարցադրումներն է ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ կալանավոր Հրաչյա Գևորգյանին տրամադրված բժշկական օգնության, խնամքի և համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու վերաբերյալ: Մասնավորապես՝ պահանջվել է տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչ ընթացք է ստացել ՔԿՀ ղեկավարության 2016 թ. ապրիլի 11-ի գրությունը, որով թույլատրվել էր կալանավորին տեղափոխել ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան բուժական հաստատություն՝ հետազոտություններ և մասնագիտական խորհրդատվություններ կազմակերպելու համար:
Հարցադրումներ են ներկայացվել նաև Հրաչյա Գևորգյանին նախկինում տրամադրված բժշկական օգնության և խնամքի վերաբերյալ:
ՀՀ Կառավարությունն այս հարցադրումներին պետք է պատասխանի մինչև 2016 թ. մայիսի 29-ը:
Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորը առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով զրկված է իր պահանջմունքները ինքնուրույն հոգալու հնարավորությունից: ՔԿՀ ղեկավարությունը հրաժարվում է քայլեր ձեռնարկել Հրաչյա Գևորգյանին համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու և անհրաժեշտ խնամք կազմակերպելու ուղղությամբ, ինչի պատճառով կալանավորը շաբաթներ շարունակ գտնվել է հացադուլի մեջ:
«Փաստինֆո»-ն պարբերաբար անդրադարձել է նախկինում հինգ անգամ դատապարտված, տուժող կնոջն ու նրա անչափահաս որդուն ազատությունից զրկելու և ազատության դիմաց պահանջված գումարն ստանալու մեջ մեղադրվող «Կիկեռ» մականվամբ Հրաչյա Գևորգյանի վերաբերյալ գործի դատաքննությանն ու ամբաստանյալի առողջական խնդիրներին:
«Կիկեռ» մականվամբ ամբաստանյալը ներկայացվեց դատարան, սակայն ի վիճակի չէր ո՛չ խոսել, ո՛չ էլ կանգնել
Դատարանը հիշյալ գործով կայացված դատավճռով ճանաչել և հռչակել էր ամբաստանյալ Հրաչյա Գևորգյանի անմեղությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ, առաջադրված մեղադրանքով՝ ապացույցների անբավարարության հիմքով:
Հրաչյա Գևորգյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երկու կամ ավելի անձանց, այդ թվում՝ ակնհայտ անչափահասին պատանդ վերցնելը, 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն, 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ շորթում, և դատապարտվել 8 տարվա ազատազրկման:
Դատավճռի դեմ Հ.Գևորգյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ միջնորդելով բեկանել Հրաչյա Գևորգյանի վերաբերյալ 09.11.2015թ. դատավճիռը և նրան արդարացնել` ճանաչել և հռչակել նրա անմեղությունը կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան