ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Սաֆարյանը ենթարկվել է ահաբեկչության. փաստաբան 05/20/2016 14:32 | Դատական ռեպորտաժներ
Ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով առաջին իսկ դատական նիստում՝ այսօր, նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Ըստ պաշտպանի, իրենք կասկածներ ունեն դատավորի անկողմնակալության ու անկախության հարցում:
Տ.Հայրապետյանը նշեց, որ իր պաշտպանյալն ինքն իրեն քաղբանտարկյալ է համարում ու բազմիցս հայտարարել է, որ իշխանություններն իր հետ հաշվեհարդար են տեսնում քաղաքական հայացքների համար: Գ.Սաֆարյանը համապատասխանում է նաև ԵԽ ԽՎ բանաձևում տեղ գտած քաղբանտարկյալի սահմանումներին:
Պաշտպանի գնահատմամբ, իր պաշտպանյալը ենթարկվել է ահաբեկչությունների, մասնավորապես, անհայտ անձը մահափորձ է կատարել նրա նկատմամբ, մեկ այլ դեպք էլ է տեղի ունեցել, երբ երկու ոստիկաններ գցել են նրան գետնին ու հարվածել, մի դեպքում հանցագործությունը չի բացահայտվել, մյուս դեպքում էլ ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել: Սա ևս հիմնավորում է, որ նա քաղբանտարկյալ է:
Տ.Հայրապետյանը հիշատակեց ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության դիմումը, որում նշվել էր, որ Գ.Սաֆարյանը մինչև քննությունը պետք է ազատ արձակվի: Սակայն, այդուհանդերձ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը միտված է Գ.Սաֆարյանի մտքի, խոսքի, հավաքների ազատության սահմանափակմանը:
Քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող Գ.Սաֆարյանի գործով նախագահող դատավորը, ըստ Տ.Հայրապետյանի, մարտիմեկյան, 7-ի, Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, ՀԱԿ ակտիվսիտների վերաբերյալ քաղաքական հնչեղության գործեր քննած և մեղադրական դատավճիռներ կայացրած դատավոր է, նա, մամուլի հրապարակումների համաձայն, քաղաքական պատվերների դատավոր է: Այս գործը ևս քաղաքական է, ըստ պաշտպանի, ուստի դատավորը չի կարող արդարացի քննություն իրականացնել:
Պաշտպանը նշեց նաև, որ Գևորգ Սաֆարյանի կալանավորման, կալանավորման ժամկետը երկարացնելու, գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու ակնհայտ ապօրինի որոշում կայացրած թվով չորս դատավորների դեմ ՀՀ արդարադատության խորհուրդ ներկայացված իր դիմումների վերաբերյալ որոշումներ կայացրել է հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ որպես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի ու կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ: Որոշումներում դատավորների գործողություններում խախտումներ չեն հայտնաբերվել:
Ի վերջո, Մնացական Մարտիրոսյանը վարույթ է ընդունել գործը՝ վերահաստատելով կալանավորումն ընտրելու որոշումը՝ հաշվի չառնելով բազմաթիվ հեղինակավոր անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների, երաշխավորությունները:
Պաշտպանը ամփոփեց, որ իրենք կասկածներ ունեն դատավորի անկախության ու անկողմնակալության առումով և մտավախություն հայտնեց, որ դատավորի նախագահությամբ կստեղծվի սոսկ արդարացի քննության պատրանք:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն իր հերթին պարզաբանեց, որ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի ու կարգապահական հարցերի հանձնաժողովը միաձնյա չէ որոշումներ կայացնում, ընդամենը դիմումների վերաբերյալ հանձնաժողովի որոշումները դիմողներին են ուղարկվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
Գևորգ Սաֆարյանն էլ իր հերթին նշեց, որ չէր ցանկանա, որ իր գործը քններ մի դատավոր, որի քննած գործերից մեկով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարդու իրավունքների խախտումներ էր արձանագրել: Այդ գործի՝ Ժիրայր Սեֆիլյանի գործի վերաբերյալ դատավոր Մ.Մարտիրոսյանը պարզաբանեց, որ Ժ.Սեֆիլյանի մեղադրանքի մեկ հոդվածով՝ ավելի ծանրով, նա արդարացվել է, իսկ ՄԻԵԴ-ի արձանագրած խախտումներն առնչվել են մինչդատական վարույթին:
Գործով մեղադրողն առարկեց ինքնաբացարկի միջնորդության դեմ՝ նշելով, որ դրա համար որևէ հիմք առկա չէ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի ժամը 16.00-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից