ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական վայրագություններին իրավական գնահատական կտրվի. ՀՀ ՓՊ նախագահը ելույթ է ունեցել Միջազգային իրավական ֆորումում 05/19/2016 16:58 | Ղարաբաղյան հակամարտություն
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը մայիսի 18-ից Սանկտ Պետերբուրգի Միջազգային իրավական ֆորումի շրջանակներում եռօրյա պաշտոնական այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, միջազգային ֆորումի օրակարգում մասնակից երկրների իրավական հարթակի խնդիրների վերհանումն է, օրենսդրական միասնական լուծումների առաջարկումը, ինչպես նաև մասնակից երկրների փաստաբանական կառույցների խնդիրներին ու զարգացման միտումներին առնչվող հարցերի քննարկումն է:
Մայիսի 18-ին արծարծված հարցերի շրջանակը ծավալվել է Իրավունքի հանդեպ վստահության և գլոբալ ճգնաժամերի լուծման ուղիներ նախանաշելու խորագրի շուրջ: Ֆորումին մասնակցող երկրների պատվիրակները ղեկավարած կառույցների օրինակներով բարձրաձայնել են իրենց լիազորությունների շրջանակներում ստանձնած հանձնառությունները, դրանց իրականացման օրենսդրական նախադրյալները:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի գործառույթները, փաստաբանների իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմները:
Ելույթում Պալատի նախագահը շեշտել է փաստաբանական համայնքի համախմբվածության փաստը՝ նշելով, որ միայն համախմբման պարագայում է հաջողվում միասնական լուծումներ գտնել համայնքի գործունեությունը խոչընդոտող մի շարք խնդիրների: Այս առումով Արա Զոհրաբյանը ներկայացրել է որոշ օրինակներ, երբ փաստաբանական համայնքը իր գործուն մասնակցությունն է ունեցել հասարակական-քաղաքական գործընթացներին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը:
Ներկաները հետաքրքրվել են ՀՀ-ում օտարերկրյա փաստաբանների գործունեությունը խոչընդոտող հնարավոր արգելքներից: Ի պատասխան Պալատի նախագահը նշել է, որ ՀՀ փաստաբանների պալատն իրականացնում է օտար պետությունների փաստաբանների հավատագրում, ինչը հնարավոր է դարձնում արտասահմանցի փաստաբանների աշխատանքի իրականացումը ՀՀ-ում:
Ֆորումի մասնակից երկրների փաստաբանական կառույցների ղեկավարներին հետաքրքրել է Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի գործունեության մանրամասները, ինչպես նաև՝ անվճար իրավաբանական օգնության մատուցման հայաստանյան հաջողված փորձը:
Պատասխանելով գործընկերներին հետաքրքրող հարցերին՝ Պալատի նախագահը անդրադարձել է Պալատում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ստեղծվող աշխատանքային խմբերին:
Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիային իրավական գնահատական տալու նպատակով ստեղծվել է ժամանակավոր փորձագիտական խումբ: Այն նպատակ ունի համապատասխան եզրակացություն պատրաստել ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության շրջանում իրականացրած վայրագությունների վերաբերյալ, ինչպես նաև նախատեսում է իրավական գնահատական տալ Ադրբեջանի բանակի կողմից Արցախի խաղաղ բնակիչների, հայ զինվորների գազանաբարո խոոշտանգումներին ու սպանություններին, գլխատման փաստերին:
Մյուս մասնակիցների ելույթներում հիմնականում շեշտվել է իրենց երկրների փաստաբանների իրավունքներին և աշխատանքի արդյունավետությանը նպաստող և խոչընդոտող ընդհանուր գործոնները: Յուրաքանչյուր երկրի պատվիրակ իր կառույցի օրինակով ընդգծել է օրենսդրական մարտահրավերների առկայության դեպքում փաստաբանական համայնքի համերաշխության կարևորությունը:
Միջազգային իրավական ֆորումի շրջանակներում նախատեսվում է փաստաբանական գործունեության հիմանական սկզբունքներին առնչվող համատեղ խարտիայի ստորագրում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ