ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոդեստ Կոլերով. Եթե շփման գծում կտրուկ ավելանա ԵԱՀԿ դիտորդների թիվը, նրանք գրեթե կվերածվեն խաղաղապահների 05/19/2016 18:33 | Հարցազրույց
Ռուսաստանյան փորձագետ Մոդեստ Կոլերովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Վիեննայում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքներին, թե ինչ կարելի է սպասել Ադրբեջանից հետայսու, ինչ կտա շփման գծում ԵԱՀԿ դիտորդների ավելացումը: Ըստ Կոլերովի` դիտորդների թվի ավելացումը նրանց կվերածի գրեթե խաղաղապահների։
-Պարո՛ն Կոլերով, Ձեր գործընկեր Դուբնովը, անդրադառնալով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նշել էր, որ ժամանակը ցույց կտա` կողմերից որի օգտին է հաղթանակը, նշել էր՝ ժամանակը ցույց կտա: Ձեր կարծիքը։
-Կարծում եմ՝ տակտիկապես հաղթեց Երևանը, բայց այդ տակտիկական հաջողությունը կարող է վերածվել իլյուզիայի, եթե Ադրբեջանը, ինչպես նախկինում արել է, չկատարի իր իսկ հայտարարությունները՝ հակամարտության հետ կապված:
-Հայաստանյան քաղաքագետների կարծիքով՝ Վիեննան դրական էր, ի՞նչ եք կարծում` այն ինչ-որ մի քայլով հետ մղե՞ց կողմերին պատերազմից:
-Այդ հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթուղթը թույլ է տալիս մտածել, որ հակամարտությունը ինչ-որ ժամանակով ապասառեցված է: Հարցն այն է, թե որքան ժամանակով: Անկասկած, Ադրբեջանի համաձայնությունը ԵԱՀԿ առաքելության մանդատի ավելացմանը, ինչպես նաև՝ միջադեպերի հետաքննությանը նպաստող սարքավորումների տեղադրմանը, Սերժ Սարգսյանի առաջարկների մի մասի կատարումն է: Սա ավելացնում է միջազգային հանրության ներգրավվածությունը հակամարտությանը, ինչպես նաև Արցախում իրավիճակի վերահսկողությանը: Ինչն էլ նշանակում է, որ բանակցային սեղանին Արցախի` որպես կողմի կամ համամասնակցի ներգրավվածությունը ավտոմատ կերպով ավելանում է:
Բայց, կրկնում եմ, այս պահին խոսքը միայն սառեցման մասին է: Եվ, այդ իսկ պատճառով, առաջին հարցը, որ հիմա դրված է, այն է,թե այս սառեցումը որքան ժամանակով է: Որովհետև որքան էլ Ադրբեջանը հերթական անգամ դրել է իր ստորագրությունը «ֆրազի» տակ, թե դեմ է խնդրի ռազմական լուծմանը, այս մասին ասել է բազմիցս, ապրիլյան միջադեպը փաստում է, որ նման հայտարարությունները Ադրբեջանին երբևէ հետ չեն կանգնեցրել: Այս իսկ պատճառով, հայկական կողմերին անհրաժեշտ է հստակ իմանալ, թե ինչ ժամկետով է սառեցվել հակամարտությունը, թե երբ Ադրբեջանը նորից կփորձի վերսկսել պատերազմը:
-Անձամբ ի՞նչ եք մտածում` ինչ ժամկետով:
-Ես չգիտեմ: Ինչ-որ մեկն ասում է, որ ապասառեցված է մինչև Ադրբեջանում «Ֆորմուլա 1»-ի մրցության անցկացումը: Բայց կա նաև երկրորդ գործոնը՝ հայկական կողմերը պետք է զարգացնեն այդ փոքր առաջընթացը` փորձելով հասնել ԼՂ կարգավիճակի բարձրացմանը` որպես բանակցային կողմի: Դրա համար, դա պետք է արվի մինչև Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը:
-Ուրի՞շ ինչ քայլեր պետք է արվեն՝ ռազմական առումով:
-Ժամանակը, որը կտա Ադրբեջանը, պետք է մաքսիմալ արդյունավետ օգտագործել, առավելագույնս աշխատել ԼՂ կարգավիճակի ուղղությամբ: Պետք է այս աշխատանքը տանել նաև միջազգային կազմակերպությունների հետ `քաղաքական առումով, նախապատրաստվելու Ադրբեջանի կողմից հերթական հարձակումից առաջ, որպեսզի այդ ժամանակ Արցախը էլ ավելի ուժեղ լինի:
Բնականաբար, պետք է այս ժամանակը օգտագործվի ռազմական նախապատրաստվածության համար:
-Ամեն դեպքում տպավորություն էր, Իլհամ Ալիևը երեկ փոխել էր տոնայնությունը, որը այնքան էլ չէր համընկնում իր վերջին շրջանի հռետորաբանության հետ:
-Պետք է տարանջատել երկու բան՝ խոսքեր, որոնք Ալիևն ասում է իր երկրի համար և խոսքեր, որոնք ասում է արտաքին աշխարհի համար: Իհարկե, նա փոխել էր իր տոնայնությունը և փոխել էր, որովհետև Ադրբեջանի ապրիլյան բլիցկրիգը չհաջողվեց: Եվ սա ամենագլխավոր գործոնն է: Այո, եղել են մեծ կռիվներ ու կորուստներ, բայց Ադրբեջանը անմիջապես հասկացավ, որ չի կարողանալու արագ լուծել իր ռազմական խնդիրները: Առհասարակ՝ լուծել:
-Սա իրեն հետ կպահի՞ նոր պատերազմից:
- Նրան հետ կկանգնեցնի, եթե նախագծերը, որոնց մասին նշեցի, իրականացվեն: Եթե Արցախում մոնիտորինգ իրականացնող ԵԱՀԿ ուժերի՝ դիտորդների քանակը էապես ավելանա, այդ ավելացումը կնշանակի, որ ի դեմս այդ մարդկանց՝ Արցախում գրեթե խաղաղապահներ են հայտնվում: Այս չզինված, գրեթե խաղաղապահները միայն իրենց ներկայությամբ փակում են առաջնագիծը ադրբեջանական հարձակումներից: Ակնհայտ է, որ Ղարաբաղը չի սկսել ապրիլյան պատերազմը և չի պատրաստվում հարձակվել, այդ իսկ պատճառով, ԵԱՀԿ առաքելության դիտորդների յուրաքանչյուր ավելացում Ադրբեջանի շահերի դեմ է:
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/10/2025 13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ
- 01/10/2025 12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր
- 01/10/2025 10:04 Այրվել է ավտոմեքենա
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/10/2025 22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները
- 01/10/2025 15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը