ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանրամասներ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների՝ «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպած կոնֆերանսից. «Հայոց Աշխարհ» 05/19/2016 09:35 | Մամուլ
«Հայոց Աշխարհ»-ը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները «Անի Պլազա» հյուրանոցում կոնֆերանս են անցկացրել, որին մասնակցել են նաև մի քանի երկրների դեսպանատների աշխատակիցներ:
Ինչպես մեզ հայտնի դարձավ, կոնֆերանսին ներկա են եղել Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ներկայացուցիչ Ֆլուր Նուիտեն Էլզինգան:
Ի դեպ, ավելի վաղ հայտարարվել էր, թե հանդիպմանը մասնակցելու են նաեւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ նրա տեղակալ Վիգեն Քոչարյանը, սակայն նրանք այդպես էլ չեն ներկայացել:
Թերթի տեղեկություններով, փոխնախարարը պետք է կոնֆերանսի մասնակիցներին ներկայացներ արդարադատության նախարարության տեսակետները եւ տարվող աշխատանքները Հայաստանում խտրականության դեմ պայքարի գործընթացում, իսկ կոնֆերանսի կազմակերպիչները պետք է իրենց պատրաստած օրենսդրական նախաձեռնությունները փոխանցեին գերատեսչությանը: Սակայն նախարարի եւ փոխնախարարի բացակայությունը ձախողել է նրանց ծրագիրը:
Չնայած դրան, կոնֆերանսի մասնակիցները քննարկել են ԼԳՏԲ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները եւ հանդես եկել նոր առաջարկներով:
Մասնավորապես ԼԳՏԲ համայնքի շահերի պաշտպանությամբ զբաղվող «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը նաեւ տվյալ կոնֆերանսի կազմակերպիչն է, ներկայացրել է հետազոտություններ՝ «Սեռափոխության վիրահատության իրավական կարգավորումները» և «ԳԲՏ/ՏՍՏ անձանց ծառայությունը ՀՀ Զինված ուժերում» թեմաներով:
Զեկույցներ են ներկայացրել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը, Հակախտրականության կոալիցիան, «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը:
Կոնֆերանսին ներկա են եղել ԲՀՀ-Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամ / Հայաստան ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը եւ այլք:
Մեր աղբյուրները հայտնում են, որ նշված կազմակերպությունները վերջին շրջանում մեծ ռեսուրսներ են տրամադրում՝ տարբեր տեսակի տեղեկատվական նյութեր պատրաստելու եւ տարածելու, իրենց շարքերը նոր մարդկանց ներգրավելու ուղղությամբ:»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի՝ 19.05.16թ. համարում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ