ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համբուրգի ազգությամբ թուրք պատգամավորն իր պարտքն է համարում ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդրի լուսաբանումը 05/18/2016 22:17 | ԼՐԱՀՈՍ
Արցախ մայիսի 18-ին ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Ուլլա Ելպքեն և Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրմաքարերին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ եվրոպացի պատգամավորներին այնուհետև ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդապմանը մասնակցում էին ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Գերմանայից ժամանած պատգամավորների՝ Արցախում հանդիպումներ ունենալու որոշումը և նշել, որ այդպիսի այցելությունները և մտքերի փոխանակումը, հատկապես այս օրերին, շատ կարևոր են տարածաշրջանում կայունության ապահովման և խաղաղության հաստատման ուղիների որոնման տեսանկյունից:
«Մեզ համար շատ կարևոր է, որ Գերմանիայի քաղաքական մտածողության մեջ հավաստի տեղեկատվություն լինի Արցախի մասին, քանի որ Մինսկի խմբի անդամ և ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած երկիրը իրատեսական գնահատական պետք է ունենավերջին իրադարձությունների մասին»,- ասել է Աշոտ Ղուլյանը:
Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն, երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսել է հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի քննարկման մասին և հույս հայտնել, որ դրա ընդունումը կարող է ազդանշան լինել ղարաբաղյան կարգավորման հարցում Գերմանիայում նոր տեսակետների և կողմնորոշումների ձևավորման համար:
«Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մենք այլ ճանապարհ, քան խաղաղ բանակցային լուծումն է, չենք տեսնում»,- նշել է Ուլլա Ելպքեն:
Խորհրդարանականների խնդրանքով Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նաև ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիային, նշելով, որ այն նոր ցեղասպանություն իրականացնելու հերթական փորձ էր, որ կանխվել է Արցախի Պաշտպանության բանակի կողմից:
«Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն արժանի պատասխան կլինի անպատժելիության զգացում ապրող այն ուժերին, որոնք ցանկանում են Արցախի Հանրապետության հանդեպ ռազմական գործողությունների միջոցով խնդիրներ լուծել»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:
Հանդիպման ընթացքում Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերը կարևորել է Թուրքիայի և Գերմանիայի ռազմական համագործակցության դեմ Դաշնությունում սկիզբ առած շարժումը, նշելով, որ պատմական հիշողությունը պետք է դաս լինի նոր սխալներ թույլ չտալու համար:
Համբուրգի պատգամավոր, ազգությամբ թուրք Հասան Բուրգուջօղլուն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումն հիմնավորված է գնահատել: «Ես իմ պարտքն եմ համարում այդ խնդրի լուսաբանումն ու տեղեկատվության սփռումը»,-նշել է խորհրդարանականը:
Այնուհետև կողմերը քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Խորհրդարանականներին Արցախում ուղեկցում են ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ