ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծած գնդապետը չի շտապում խոսել առաջադրված մեղադրանքի շուրջ 05/18/2016 17:52 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի նախկին տեղակալ Զարմիկ Մարկոսյանի կողմից որդու՝ Գնել Թևոսյանի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու գործով առաջին դատական նիստը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Զարմիկ Մարկոսյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողներից մեկի՝ Գնել Թևոսյանի հայրն է:
Դատարանը տեղեկացրեց, որ թեև դատաքննությունը նշանակվել էր ավելի վաղ, սակայն դատական նիստեր տեղի չի ունեցել ամբաստանյալի չներկայանալու պատճառով, վերջինս իր այս բացակայությունները պատճառաբանեց նրանով, որ առողջական խնդիրներ է ունեցել, իսկ նախորդ դատական նիստին չի ներկայացել, քանի որ մասնակցել է ազգականի հուղարկավորությանը:
Մինչև դատաքննությունը սկսվելն ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանը հանդես եկավ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությամբ:
Պաշտպանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Հայկազ Բարսեղյանի մահվան դեպքի կապակցությամբ ՀՀ Պնախարարության կողմից կատարվել է ծառայողական քննություն, որի ընթացքում հայտնաբերվել է մի շարք զինծառայողների կողմից այդ թվում նաև Զարմիկ Մարկոսյանի կողմից խախտումներ, չարաշահումներ և պաշտպանության նախարարի՝ 2015թ. փետրվարի 5-ի հրամանով Զարմիկ Մարկոսյանը արձակվել է պահեստազոր՝ զինվորական ծառայության պայմանները չկատարելու կամ զինծառայողի անունը արատավորելու հիմքով: Ըստ պաշտպանի՝ այլ կերպ ասած՝ իր պաշտպանյալը ենթարկվել է ամենախիստ պատժի:
Նշված հրամանի հիմքով՝ Զարմիկ Մարկոսյանը զրկվել է նաև զինծառայողներին և նրա ընտանիքի անդամների համար նախատեսված դրամական օգնություն ստանալու հնարավորությունից, որի չափը կազմում է 1 280 000 ՀՀ դրամ:
Այսպիսով, Արա Զաքարյանը գտնում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, քանի որ, ըստ էության, Զ.Մարկոսյանի նկատմամբ առկա է միջազգային պայմանագրերի չափորոշիչների համաձայն վերջնական պատիժ, որի պայմաններում նա չի կարող իր գործողությունների համար կրկին ենթարկվել քրեական հետապնդման:
Մեղադրող դատախազ Հայկ Հարոյանը, պաշտպանի միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելով, նշեց, որ այն ժամանակավրեպ է, և մինչև չհետազոտվեն քրեական գործով ապացույցները, պաշտպանության նախարարի հրամանը, չենք կարող ասել, որ Զարմիկ Մարկոսյանը նույն արարքի համար է ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ աշխատանքից ազատվելու տեսքով:
Բացի այդ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի կողմից ստացված գրությունից պարզ է դառնում, որ Մարկոսյանը խախտել է ՊՆ-ի հետ ունեցած պայմանագիրը և այս հանգամանքը ևս հետազոտության առարկա դարձնելու համար, ըստ մեղադրողի, նախ պետք է կատարվի գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, որից հետո միայն հնարվոր կլինի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնել:
Դատարանը միջնորդությունը թողեց առանց քննության՝ այս փուլում միջնորդությունը ներկայացնողի՝ պաշտպան Արա Զաքարյանի կողմից դրանից հրաժարվելու հիմքով:
Գործով դատաքննությունն սկսվելուց հետո մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, որդու՝ Գնել Թևոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ:
Չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոս ամսից մինչև 2015թ հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, Գ.Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից:
Գնդապետ հայրը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի որդին զինակից ընկերների նկատմամբ իրեն արտոնյալ համարի, այնինչ Զարմիկ Մարկոսյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով Թևոսյանը համածառայողների շրջանում ստացել է արհեստական առավելություն, ինչով մարտկոցի զինծառայողների շրջանում խաթարվել է բարոյահոգեբանական մթնոլորտը և ստեղծվել է անհավասարության զգացում:
Զարմիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ չշտապեց դիրքորոշում հայտնել, իսկ վերջինիս պաշտպանը նշեց, որ մեղադրանքի որոշ ձևակերպումներ իրենց համար ոչ հստակ են ու անհասկանալի այն առումով, որ դեպքերի նկարագրության հստակություն չի պարունակում, կոնկրետություն չկա՝ քանի անգամ է Գնել Թևոսյանը բացակայել զորամասից և երբ, եթե սպաների միջոցով է դա կազմակերպվել, ապա ովքեր են նրանք: Այս կապակցությամբ մեղադրողը նշեց, որ պաշտպանական կողմի մոտ առկա է անհամաձայնություններ մեղադրանքի որոշ ձևակերպումների հետ, իսկ այդ հարցերի պատասխանները նրանք կարող են ստանալ դատաքննության ընթացքում:
Դատարանը՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականության կարգ, ըստ որի՝ նախ կհետազոտվեն գործի նյութերը, ապա կհարցաքննվեն վկաները, իսկ վերջում կհարցաքննվի ամբաստանյալը:
Այսօրվա դատական նիստում հետազոտվեցին գործի նյութերը, որի ավարտին դատարանը կողմերին տեղեկացրեց, որ դատակոչված վկաներից մի մասն այս պահին մարտական ծառայության մեջ են գտնվում:
Հաջորդ դատական նիստում կհարցաքննվեն վկաները:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով