ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանության գործով ականատես վկայի ու գործի այլ՝ ելքով չշահագրգռված վկաների ցուցմունքներն էապես տարբերվում են 05/17/2016 20:10 | Դատական ռեպորտաժներ
Սպանության հանգեցրած դանակահարության հերթական գործով այսօր դատարանում հարցաքննվեց դեպքի ականատես վկան: Նա տուժողի ազգականն է, Երևան էր եկել Կապանից՝ իր հղի կնոջը բժշկի տանելու համար և հյուրընկալվել գործով տուժող իր ազգականի տանը:
Ըստ վկայի, ինքն ու տուժողը երեքական բաժակ օղի են խմել, սակայն խմած չեն եղել: Տուժող Վազգենն իրեն պատմել է, որ մի աղջկա է հավանել՝ «բոյով, շագանակագույն աչքերով ու սև մազերով», ու առաջարկել է գնալ տեսնել նրան: Թեև, ըստ վկայի, ինքն ասում էր՝ ուշ է, ամոթ է, սակայն տուժողն իր մտադրությունից հետ չի կանգնում: Տուժողն, ըստ վկայի, գիտեր միայն, որ աղջիկը բնակվում է 32-րդ բնակարանում, սակայն ո՛ր մուտքի ու ո՛ր շենքի, հստակ չգիտեր:
Բարձրացել են երրորդ հարկ, վկան ծեծել է դուռը ու այն բաց արած ամբաստանյալին հարցրել՝ ո՞րն է 32-րդ բնակարանը, վերջինս պատասխանել է, որ չգիտե, իր բնակարանը 33-րդն է: Նորմալ պատասխանել է, նշեց վկան: Ապա տուժողը ծեծել է դիմացի դուռը և նույն հարցն ուղղել այդ բնակարանի բնակիչներին, նրան ենթադրաբար ասել են, որ հավանաբար փնտրվող բնակարանը երկու բնակարանների մեջտեղում ընկած բնակարանն է: Այդ բնակարանի դուռը չեն բացել, և տուժողը որոշել է ևս մեկ անգամ բախել ամբաստանյալի տան դուռն ու հարցնել՝ իսկ ո՞վ է բնակվում 32-րդ բնակարանում, ինքը չգիտի՞: Այս անգամ ամբաստանյալը հայտարարել է՝ «ես քեզ չե՞մ ասել, ինչո՞ւ ես նորից հարցնում», ապա հետևել է տուժողի արձագանքը՝ «ինչո՞ւ ես մունաթ գալիս»: Դրան ի պատասխան ամբաստանյալն ասել է՝ գնամ շորերս հագնեմ, գամ (ժամը կեսգիշերին մոտ էր):
Սկսվել է քաշքշուկ, ապա վկան տեսել է, որ տուժողի դեմքից արյուն է հոսում, արյուն է տեսել նաև տուժողի որովայնի շրջանում, ձեռքը դրել է ազգականի որովայնին և այդ պահին ստացել դանակի հարված իր ձեռքին՝ հարվածն երևի Վազգենին էր ուղղված: Այդ ժամանակ է, որ տեսել է դանակը, երկու ձեռքով բարձրացրել դանակը բռնած ամբաստանյալի ձեռքը: Ապա նկատելով, որ մի քանի աստիճան ինքնուրույն իջնելուց հետո Վազգենն ընկնում է, նրան թևանցուկ է արել, իջեցրել առաջին հարկ, օգնություն կանչել, որից հետո եկել են ոստիկանությունն ու շտապօգնությունը:
Վկան հայտնեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչպե՞ս է ամբաստանյալը վնասվածքներ ստացել, ինչպե՞ս է վնասվել ամբաստանյալի տան դուռը: Նա հայտարարեց, որ իրենք չեն փորձել ու չեն ներխուժել ամբաստանյալի տուն: Տեղյակ չէ նաև, թե ամբաստանյալի տան միջանցքում ինչպե՞ս են հայտնվել արնանման հետքերը, ինչպե՞ս են տուժողի ակնոցները հայտնվել ամբաստանյալի հյուրասենյակում:
Որևէ մեկի գլուխը պատին խփե՞լ են, վերևի հարևանուհին ասում էր՝ նկարները պատից ընկնում էին, չե՞ք լսել, որ ամբաստանյալն իր կնոջն ասում էր՝ փակիր, ռազբոյ է, երեխային վնաս չտան, արդյոք ամբաստանյալը «ձեր հարվածների՞ց էր պաշտպանվում» և այլն՝ հարցերին հնչեց «ոչ» պատասխանը, կամ ոչ մի պատասխան էլ չհնչեց: Ավազակային հարձակում անելու նպատակ ունեցե՞լ եք հարցին վկան բացասական պատասխան տվեց՝ «ոչ, ես կնոջս էի հիվանդանոց բերել»:
Եթե իրենք խմած չեն եղել, ինչպե՞ս է պատահել, որ դատաբժիշկները նրանց մոտ միջին աստիճանի խմածություն են արձանագրել հարցին վկան պատասխանեց՝ չեմ կարող ասել: Որևէ պատասխան չհնչեց նաև, թե տուժողի տնից դուրս գալուց հետո մինչև դեպքի վայր հասնելը «երկու ժամ ի՞նչ էիք անում» հարցին:
Վկան փոխարենը հավելեց, որ չպետք է գնային այդ շենք, այդ դեպքում Գագիկ Աբրահամյանը ամբաստանյալ չէր լինի, Վազգենն էլ ողջ կլիներ: տեղի ունեցածի մեջ, ըստ վկայի, ինքն որևէ մեղքի բաժին չի ունեցել:
Գործի ելքով չշահագրգռված վկաները հայտնել են, որ 15-30 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, «գմփգմփոց է եղել» դատարանի հարցին վկան հայտարարեց, որ նման բան չի եղել:
Դատարանը տարակուսանք հայտնեց, որ այն կարևոր պահին, երբ ամբաստանյալն ասաց՝ գնամ, շորերս հագնեմ, գամ, վկան որոշել է զանգահարել կնոջը, չէ՞ որ ակնհայտ էր, որ ամբաստանյալը տուժողին ճանապարհային քարտեզ չէր տալու: Դատարանն առաջարկեց նորմալ ներկայացնել իրավիճակը, ապա հարցրեց՝ Դուք ինչ-որ բանից մտահոգվա՞ծ եք, Ձեզ սովորեցրե՞լ են ինչպես պատասխանել, վկան բացասական պատասխաններ տվեց:
Հաջորդ դատական նիստում կհրապարակվեն գործով նախորդ դատաքննության ընթացքում վկայի տված ցուցմունքները, դրանց ու ներկա ցուցմունքների միջև, ըստ կողմերի, կան հակասություններ:
Գործը նախկինում քննվել է դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ապա նրա այլ դատարան աշխատանքի անցնելու կապակցությամբ տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, և գործը մակագրվել էր այլ դատավորի՝ Արմեն Խաչատրյանին:
Ըստ մեղադրանքի, Գագիկ Աբրահամյանը 2015թ. հունվարի 18-ին իր իսկ բնակարանի դռան դիմացի աստիճանահարթակում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու և իրենց անհանգստացնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել Վազգեն Դալլաքյանի կենսական կարևոր օրգաններ հանդիսացող դեմքի, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսների և որովայնի շրջանում՝ սպանելով նրան:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով