Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Օֆշորային սկանդալի կոռուպցիոն հետագիծը. կլինե՞ն արդյոք իրավական հետեւանքներ 05/16/2016   13:23  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 «Չեմ հավատում, որ ազնիվ կապիտալ կա Հայաստանում, և եթե սկսենք դա փնտրել, բոլորին պետք է նստացնենք: Եկեք ներենք մարդկանց, թող այդ գումարը գա Հայաստան: Մենք այն վիճակում չենք, որ դա որպես խիստ հարց բարձրացնենք ու պատժենք».- «Օֆշորային սկանդալի կոռուպցիոն հետագիծը. կլինեն արդյոք իրավական հետեւանքներ» թեմայով Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Բանախոսի պարզաբանմամբ` «Վատ է փողի համար այստեղ, և այն տանում են օֆշոր: Դրա համար պետք է հայտարարել կապիտալների ամնիստիա: Թող չբացատրեն՝ որտեղից է: 800 միլիոն դոլար են վերագրում Միհրան Պողոսյանին, պատկերացրեք՝ ինչքան լավ կլիներ, որ նա հանգիստ զբաղվեր բիզնեսով և այդ 800 միլիոնը լիներ Հայաստանում»: «Մեդիա կենտրոնի» հարցին, թե արդյո՞ք մինչ այդ պետք չէ պարզել, թե որքանով են օրինական այդ գումարները` բանախոսը պատասխանեց. «Մենք հասկանում ենք, որ մեծ կապիտալն առանց պետական հովանավորչության Հայաստանում չի դիմանա: Միգուցե այդ պատճառո՞վ է, որ այդ մարդիկ ստիպված պետական ապարատ են գնում, որպեսզի պահեն այն կապիտալը, որն ունեն: Այ խնդիր հենց սրա մեջ է»:
Այն, որ ներդրումները բիզնեսում ապահովագրված չեն Հայաստանում, ընդգծեց նաեւ քննարկմանը մասնակցող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Կարծում եմ, քավության նոխազներ դարձնելը, ինչ -որ հարձակումներ անելը, փոքր հրդեհներ հանգցնելը կարող է «PR» ինչ -որ դրսեւորումներ լինեն: Բայց ընդհանուր էֆեկտի համար լայն քայլեր են պետք, պետք է ամբողջ հունով փոփոխվի կառավարման համակարգը: Սակայն մեկ բան է ասելը, մեկ բան է անելը»։

Քննարկման մյուս բանախոսը` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էլ նշեց, որ ակնկալիքներ չունի իրավական հետևանքների առումով: «Նման շեշտադրում չենք անում, այստեղ կարևորը պատժի անխուսափելիության մթնոլորտի ձևավորումն է, որ յուրաքանչյուր ոք հասկանա՝ ինքն անպատիժ չի մնա: Իսկ թե ինչպե՞ս՝ տուգանքո՞վ, թե՞ քրեական պատասխանատվությամբ, էական չէ: Կարևորում եմ նման արարքի դեպքում հետագա պաշտոնավարման արգելքը»,- ընդգծեց բանախոսը:

Նա նաեւ նկատեց, որ առայժմ տեսնում ենք հակառակ պատկերը. «Հովիկ Աբրահամյանը Միհրան Պողոսյանին հրաժարականից հետո շնորհակալություն հայտնեց և որևէ կերպ չանդրադարձավ օֆշորային սկանդալին: Միգուցե նա իսկապես շատ լավ ղեկավարում էր ծառայությունը, երևի, դրա համար որպես կառավարիչ անդրադարձավ Հովիկ Աբրահամյանը: Բայց հանրությունը սպասում էր հորդորին՝ ուղղված մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին` ձեռնպահ մնալ նման բիզնես գործունեությունից ու կոռուպցիոն սկանդալից, որովհետև դրանով անվանարկում եք պետությունը: Մենք, սակայն, որևէ դատապարտում չլսեցինք»:

Քննարկման մասնակիցները անդրադարձան նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` նախօրեին կառավարության նիստի մեկնարկից առաջ արած հայտարարությանը` կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Կառավարությանը կից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ Միքայել Մելքումյանը նախ նշեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ձեւավորվել է 2015թ. փետրվարի 19-ին, մինչ օրս ընդամենը մեկ նիստ է գումարել, ապա նկատեց. «Վարչապետը խոսում է մենաշնորհների դեմ պայքարի մասին, բայց պետք է ասվի, թե մինչև հիմա ինչ վնաս է հասցվել պետությանը և ինչպես է պետքք փոխել իրավիճակը: Խոսքը բնական մենաշնորհների մասին չէ, այլ մենաշնորհների: Պետք է նշվեն մենաշնորհների հասցեները: Կան ապրանքային շուկաներ, որտեղ գերիշխում են մի քանի սուբյեկտներ: Բացի այդ, պետք է հստակ ժամանակահատված սահմանվի, օրինակ` հուլիսի այս օրը պետք է լուծվի 3-4 մենաշնորհի հարց: Կառավարությունը պարզ լեզվով պետք է խոսի` որն է խնդիրը, որ այս շուկաներում մի քանի սուբյեկտ չի մնում: Ինչ է, խելքը կա, շնորքը չկա՞: Այս պահին կառավարությունը բարեփոխիչ չէ»,- եզրափակեց Աժ պատգամավորը:

Իսկ քննարկմանը մասնակցող ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ հորդորեց բացասականից զատ, տեսնել նաեւ դրականը: Եվ որպես այդպիսին` ներկայացրեց. «Մշակվել է օրինագիծ, համաձայն որի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում սահմանավում է վարչական, ինչպես նաև քրեական հետապնդում: Օրինագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով և առաջիկայում այն կքննարկեն պատգամավորները:Այս քայլը բխում է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունից: Սա արվում է ոչ թե պետական չինովնիկների կամ ՀԿ-ների համար, այլ հանրային վստահությունը պետական համակարգի նկատմամբ բարձրացնելու նպատակով».- նշեց ԱՆ փոխնախարարը` միեւնույն ժամանակ արձանագրելով, որ դա հանդիսանում էր ԵՄ պահանջ:

 

Հեղինակ` Մեդիա Կենտրոն


Հարակից հրապարակումներ`

09:06 07/05/2016  |  ՄամուլՄիհրան Պողոսյանը միայն պաշտոնազրկմամբ չի ազատվի. ըստ ամենայնի, նրա ձեռքից կառնեն բանանի մենաշնորհային բիզնեսը. «Հրապարակ»
11:14 03/05/2016  |  Քրեական խրոնիկոնՄիհրան Պողոսյանին առնչվող օֆշորային նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել
09:06 03/05/2016  |  ՄամուլԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ երեկ քրեական գործ է հարուցվել. «Հայկական Ժամանակ»
22:00 29/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար
20:14 27/04/2016  |  ԼՐԱՀՈՍՄիհրան Պողոսյանի վերաբերյալ օֆշորային նյութերն ուղարկվել են ՀՔԾ
19:15 23/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիհրան Պողոսյանն ազատվել է պաշտոնից
09:02 20/04/2016  |  ՄամուլԳլխավոր դատախազի տեղակալը՝ ԴԱՀԿ պե՞տ. «Հրապարակ»
14:15 18/04/2016  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր հարկադիր կատարողին նշանակում է ՀՀ Նախագահը` Արդարադատության նախարարի առաջարկությամբ
13:27 18/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել՝ պանամական օֆշորների սկանդալի պատճառով
09:25 27/05/2015  |  ՄամուլԿճոյանը, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, Փայլակ Հայրապետյանին դատի չի տա. «Ժողովուրդ»

Արխիվ

[]