ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջարկվում է՝ դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչներն ու վստահված անձինք իրավունք ունեն քվեարկության օրը ժամը 20:00-ից հետո մուտք գործել տեղամաս 05/13/2016 16:34
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ Կառավարություն և Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողով է ուղարկել մի շարք առաջարկություններ՝ կապված ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի հետ: Փաստաթղթում տեղ են գտել նախկինում հիմնականում չքննարկված, ինչպես նաև կոնկրետ ձևակերպում պահանջող առաջարկությունները:
Մասնավորապես, թվով 8 առաջարկությունները հետևյալի մասին են՝
1. Քվեարկության մասնակցած անձանց ցուցակների հասանելիությունը: Համաձայն մեր առաջարկի, քվեարկության հաջորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովները կուսակցությունների ու դիտորդական կազմակերպությունների դիմումի հիման վրա վերջիններիս տրամադրում են էլեկտրոնային գրանցման սարքերի միջոցով գրանցված բոլոր ընտրողների հերթական համարների ցանկը:
2. Նախկինում առկա տարընկալումները բացառելու նպատակով օրենքում հստակ սահմանել, որ դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչներն ու վստահված անձինք իրավունք ունեն քվեարկության օրը ժամը 20:00-ից հետո մուտք գործել տեղամաս:
3. Հստակ ամրագրել այն դեպքերը, երբ դիտորդին, ԶԼՄ ներկայացուցչին կամ վստահված անձին կարելի է հանել ընտրական տեղամասից: Այս մասով առաջարկվում է նաև սահմանել իրավական վարչարարության հիմունքներին համապատասխանող խիստ ընթացակարգ:
4. Նախկինում առկա տարընկալումները բացառելու և ԿԸՀ պաշտոնական պարզաբանումը օրենսգրքում ներառելու նպատակով օրենքում հստակ սահմանել, որ դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչներն ու վստահված անձինք իրավունք ունեն առանց լուսանկարահանելու, պատճենահանելու և քաղվածքներ կատարելու ծանոթանալ ընտրողների ստորագրած ցուցակներին ու քվեարկության կտրոններին:
5. Սահմանել, որ ընտրողների գրանցման էլեկտրոնային սարքերի էկրանին միշտ երևա քվեարկած ընտրողների թիվը, իսկ քվեարկության վերջում տպվող տեղեկանքի վրա երևա ժամ առ ժամ քվեարկած քաղաքացիների քանակը՝ լցոնումները բացառելու նպատակով:
6. Սահմանել, որ գրանցամատյանում տեղ գտնեն ոչ միայն վստահված անձի, այլև դիտորդի ու ԶԼՄ ներկայացուցչի կողմից արձանագրված խախտումները՝ քվեարկության պրոցեսի մասին ամբողջական գնահատական տալու հնարավորություն ստեղծելու համար:
7. Քանի որ երկարացվել են տեղամասային հանձնաժողովի կողմից քվեարկության ամփոփման ժամկետները, առաջարկվում է առնվազն նույնքան երկարացնել բողոքարկման (արդյունքները անվավեր ճանաչելու և վերահաշվարկի դիմուների ներկայացման) ժամկերները՝ առավելևս, որ անգամ առկա ժամկետները խիստ անբավարար էին:
8. Քանի որ ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը պետք է կոչված լինեն բացառելու մարդկային գործոնը, առաջարկում ենք առանձնակի վերահսկողություն սահմանել այն դեպքերի համար, երբ էլեկտրոնային սարքը չի տեսնում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա համարը մուտքագրվում է ձեռքով: Մասնավորապես, առաջարկվում է նման դեպքերում կազմել հատուկ արձանագրություն: Բացի այդ, այդպես գրանցված ընտրողների թիվը պետք է արտացոլվի քվեարկության վերջում տպվող ամփոփաթերթիկում (և այդ թիվը պետք է համընկնի արձանագրությունների թվի հետ):
Առաջարկությունների հիմքում ընկած են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու ԵԽ Վենետիկի հանձնաժողովի՝ օրենսգրքի նախագծի մասին համատեղ կարծիքը, Սահմանադրական հանրաքվեից հետո հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը (code of good practice in electoral matters), Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի որոշումները, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումները և ՀՀ Կառավարության ներկայացուցիչների առաջարկությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից