ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԽ համանախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահի հայտարարություններին. Շարմազանով 05/12/2016 15:06
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ վստահության մեխանիզմների ներդրման և զինադադարի պահպանման վերաբերյալ:
Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ցանկության վերաբերյալ:
«Ընթերցել եմ համանախագահների հայտարարությունը, և կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը հիշեցնում է նախագահ Սարգսյանի հայտարարությունների բառապաշարը: Բառապաշարը համահունչ է նախագահ Սարգսյանի հայտարարություններին՝ վստահության մեխանիզմների ամրապնդման և զինադադարի պահպանման մասին: Մենք տեսնում ենք, որ այսօր խոսք չկա նոր փաթեթի մասին, խոսքը գնում է բացառապես այն առաջարկների վերաբերյալ, որի մասին խոսել է հանրապետության Նախագահը՝ վստահության մեխանիզմների ներդրում, զինադադարի պահպանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Շարմազանովը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն դրական է արձագանքել ՀՀ նախագահի առաջարկներին՝ հավելելով, որ արդեն կարելի է ասել, որ ոչ միայն ՌԴ ԱԳ նախարարը, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են դրական արձագանքել:
«Եվ ցանկանում եմ նշել նաև, որ այն սկեպտիկները, ովքեր քննադատում էին Նախագահի դիրքորոշման կոշտացում, թե դա չի բխում մեր շահերից և կարող է հանգեցնել կոնֆլիկտի համանախագահ երկրների և Հայաստանի միջև, մենք տեսանք, որ դա կոնֆլիկտի չհանգեցրեց, այլ ընդհակառակը՝ նախագահի ամբողջական կոչից ու հնչեցրած ազդակից հետո այսօր համանախագահները խոսում են այն բառապաշարով, որով խոսում է մեր նախագահը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են տրամադրված և կայանալո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի մասին խոսում են համանախագահները, Շարմազանովը պատասխանեց.
«Նախագահների հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը օրենքով սահմանված ժամկետներում դուք կունենաք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա: Ինչ վերաբերում է իմ մասնավոր դիրքորոշմանը, ես նշեցի, որ համանախագահ երկրների այս հայտարարությունը շատ նման է այն բառապաշարին, որով խոսել է նախագահը: Այսինքն՝ նախագահի կողﬕց արված առաջարկների հիմնական մասը ներառված է այդ հայտարարության մեջ»,- եզրափակեց նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանը հասնելու հարցում:
«Վերջին բռնությունների և շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստելու այդ հանդիպման կազմակերպմանը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար` հանուն համապարփակ կարգավորման` հիմնված քննարկվող հիﬓարար տարրերի և սկզբունքների վրա:
Բանակցությունները հաջողություն չեն ունենա, եթե բռնությունը շարունակվի, և չի կարող լինել խաղաղություն՝ առանց բանակցային գործընթացի: Մենք հաստատում ենք, որ հակամարտությունը զինված կարգավորում չի կարող ունենալ»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ