ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրամիության պաշտոնյաները գնում են Թուրքիայի հետ գործարքի՝ հաշվի չառնելով հասարակական կարծիքը. Ռուբեն Սաֆրաստյան 05/12/2016 15:17 | Ղարաբաղյան հակամարտություն
Թուրքիայի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության
հարցը մտահոգիչ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության
ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
-Պարոն Սաֆրաստյան, այս օրերին Թուրքիայում ակտիվ գործունեությամբ աչքի է ընկնում հայ պատգամավոր Գարո Փայլանը: Դուք նրա անձի հետ կապված անվտանգության խնդիր տեսնո՞ւմ եք:
-Այո, անվտանգության խնդիր տեսնում եմ: Գարո Փայլանի դեպքերի հետ կապված հիշեցի Հրանտ Դինքի մի արտահայտություն: Երբ նրան հանդիպեցի ԱՄՆ-ում` գիտաժողովներից մեկում, նա ասաց հետևյալը` «Թուրքիայում շատ դժվար է հայ լինելը, բայց առավել դժվար է ակտիվ հայ գործիչ լինելը»: Չմոռանանք, որ Հրանտ Դինքն ակտիվ էր ոչ միայն հայկական հարցի առումով, այլև Թուրքիայի ձախակողմյան շարժման մեջ: Հիմա տեսնում ենք, որ նման երևույթներ սկսում են ձևավորվել Գարոյի շուրջ, ինչը մտահոգություն է առաջանում:
-Ի՞նչը կարող է նպաստել, որ նման գործիչները ինչ-որ չափով ապահով զգան կամ երկրում իրավիճակը փոխվի, միգուցե տեղի հայկական համայնքի գործոնը: Ո՞րն եք տեսնում ճանապարհը:
-Կարելի է հետևյալն արձանագրել՝ ժամանակակից Թուրքիայում հասարակական, քաղաքական գործիչները, որոնց հայացքները տարբերվում են Թուրքիայի իշխանութունների հայացքներից, վտանգված են: Բազմաթիվ օրինակներ կան, տեսնում ենք, թե ինչ ճնշումներ են գործադրվում քաղաքական հակառակորդների, մամուլի ներկայացուցիչների նկատմամբ: Սա է Թուրքիայի ժամանակակից իրականությունը: Ես կարծում եմ, որ այս դառն իրականությունը դեպի լավը փոխելու համար մեծ դեր կարող է ունենա միջազգային կարծիքը, Թուրքիայի վրա ճնշումը: Չնայած, ես կասկածում եմ, որ Թուրքիան այդ ճնշումներին տեղի կտա, բայց ուրիշ ճանապարհ չկա: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա այնպիսի վիճակում չէ, որ իր ներկայացուցչին պաշտպանի:
-Դուք խոսեցիք Թուրքիայի վրա ճնշումների մասին, բայց մենք տեսանք, որ օրեր առաջ Եվրահանձնաժողովը վիզաների հարցում Թուրքիայի համար կանաչ լույս վառեց:
-Այո, դա քաղաքական գործարք էր Եվրոպայի և Թուրքիայի ﬕջև` կապված ﬕգրանտների հետ: Եվ դա խստագույնս քննադատվեց եվրոպական հասարակական և քաղաքական հեղինակավոր շրջանակների կողմից: Միգրանտների գործարքի առաջարկը գալիս էր հենց Դավութօղլուից: Արդյունքում` Թուրքիան ստանում է միլիարդներ: Գերմանիայի բնակչության մեծամասնության կողﬕց բացասական է ընկալվում Եվրոպայի այդ գործարքը: Մենք տեսնոււմ ենք, որ եվրոպական պաշտոնյաները հաշվի չեն առնում հասարակական կարծիքը և գնում են Թուրքիայի հետ գործարքի: Դա վտանգավոր է հենց նույն Եվրոպայի համար: Ի վերջո, մենք տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիան աջակցում իսլամական ծայրահեղականներին, օգտագործում փախստականներին` որպես ճմշման միջոց Եվրոպայի վրա: Մի բան էլ ցանկանում եմ ընդգծել, մինչև հիմա Թուրքիային շատ բան հաջողվում է, նա ոչ մի պատիժ չկրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն օգնելու համար, այլ մինչև հիմա Սիրիայի հետ սահմանն է բաց պահում` օգտագործելով զենք, զինամթեք, զինյալներ տեղափոխելու համար:
-Եվրոպայի այդ նույն երկակի ստանդարտներով քաղաքականությունը կարո՞ղ ենք ասել, որ տեսնում ենք Ադրբեջանի պարագայում: Փաստորեն Ադրբեջանի զինվորները հայ զինվորին են գլխատում, միևնույն ժամանակ Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրությունների Դաշինքի համաժողովն է անցկացվում, եվրոպացի գործիչներն էլ գովեստի խոսքեր են ուղղում Բաքվին:
-Այո, ցավոք այդ երկակի ստանդարտների քաղաքականությունն է անցկացվում, Եվրոպան դավաճանում է իր հայտարարած գաղափարներին կամ կարճատև շահերից ելնելով կամ կաշառք ստանալով: Եվրոպայի ռազմավարական շահն այն է, որ եվրոպական արժեքները տարածվեն տարբեր երկրներում, նույնիսկ Ադրբեջանի նման երկրներում: Այնինչ` չեն նկատվում այն, որ զինվորը գլխատվում է, դա խայտառակություն է:
Լուսանկարում՝ Ռուբեն Սաֆրաստյանը
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը