ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրական oրենսգրքի մասին Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկությունները 05/11/2016 14:07 | Ընտրական իրավունք
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակվել է այդ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը:
25 էջանոց փաստաթղթի հիմնական մասը առաջարկություններն են, որոնք տվյալ դեպքում, թվով 8-ն են (3 հիմնական և 5 լրացուցիչ):
Ստորև ներկայացնում ենք փաստաթղթի այդ հատվածի թարգմանությունը՝
«14. Առաջարկվում է անդրադառնալ հետևյալ առանցքային կետերին՝
Ա) Օրենսգրքի նախագիծը սահմանում է սահմանափակումներ և վերջնաժամկետներ կոալիցիաներ կազմելու համար ընտրությունների առաջին փուլից հետո: Այս դրույթները անհարկի սահմանափակում են քաղաքական կոալիցիա ստեղծելու հնարավորությունը՝ որպես Սահմանադրությամբ պահանջվող «կայուն մեծամասնություն» ապահովելու միջոց: Առաջարկվում է վերանայել կոալիցիայում մասնակիցների քանակին առնչվող սահմանափակումները և երկարացնել ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիաներ կազմելու համար նախատեսված ժամանակահատվածը:
Բ)Մտահոգությունները՝ կապված ընտրական ցուցակների ճշգրտության և դե ֆակտո արտասահմանում գտնվող ընտրողների փոխարեն քվեարկելու հետ հանդիսանում են ընտրությունների օրվանից հետո ցուցակները հրապարակելու՝ քաղաքացիական հասարակության կողմից արդեն վաղուց հնչեցվող կոչերի հիմքը: Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը առաջացնում է մի շարք մտահոգություններ՝ կապված տեղեկատվության գաղտնիության հետ: Քաղաքացիական հասարակության կողմից հնչեցված մտահոգությունները կարծես գոնե մասամբ արտահայտվել են օրենսգրքի նախագծի միջանկյալ տարբերակում՝ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները հասանելի դարձնելու հնարավորության միջոցով: Հաշվի առնելով տվյալների պաշտպանության և քվեարկության գաղտնիության միջև բալանս ապահովելու կարևորությունը, մի կողմից, և շահագրգիռ կողմերի՝ ընտրողների ստորագրված ցուցակները ուսումնասիրելու հետաքրքրությունը, մյուս կողմից՝ առաջարկվում է թույլատրել ընտրողների ստորագրված ցուցակների խելամիտ ուսումնասիրում շահագրգիռ կողմերի կողմից հատուկ պայմաններում՝ որպես վստահություն կառուցելու միջոց:
Գ)Օրենսգրքի նախագիծը նախատեսում է նոր տեխնոլոգիաների ներմուծում՝ կապված ընտրողների գրանցման և նույնականացման հետ: Մենք ողջունում ենք այն, որ ընտրողների գրանցման և նույնականացման փաստերին անդրադարձ կա, բայց պետք է ապահովել նոր տեխնոլոգիաների պատշաճ կիրառում: Հատկապես հաշվի առնելով հաջորդ ընտրությունների կայացումը առաջիկայում և ընտրական գործընթացների հանդեպ վստահություն կառուցելու կարիքը՝ առաջարկվում է մանրամասն ուսումնասիրել մի շարք հարցեր, ներառյալ նոր դրույթների ներդաշնակեցումը ներկայիս տվյալների պաշտպանության մասին օրենքների և չափորոշիչների հետ, գնման պատշաճ ընթացակարգերի կիրառումը, սարքավորումների հանրային փորձարկման և սերտիֆիկացիայի ապահովումը, չնախատեսված իրավիճակների պլանավորման երաշխավորումը, ընտրական հանձնաժողովի անդամների համար բավարար թրեյնինգի ապահովումը, և ընտրողների ու քաղաքական կուսակցությունների շրջանում արդյունավետ կերպով իրազեկվածության բարձրացման ապահովումը: Այսպիսի տեխնոլոգիաների ներմուծման հանդեպ աստիճանական մոտեցումը (պիլոտային կիրառման շարքերի միջոցով) կարող է համակարգի հանդեպ վստահության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ իրագործմանը առնչվող տեխնիկական խնդիրներին անդրադառնալու հնարավորությունների ապահովման միջոց հանդիսանալ: Նախնական պիլոտային կիրառումներ կարող են իրականացվել, օրինակ, գալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում:
15. Լրացուցիչ առաջարկությունները ներառում են՝
Դ)Օրինագծի նախագիծը քաղաքացի դիտորդների նկատմամբ սահմանում է սահմանափակումներ, որոնք կարող են խոչընդոտել վերջիններիս գործունեությունը և վնասել ընտրական գործընթացի թափանցիկությանը: Առաջարկվում է հանել քաղաքացի դիտորդների պարտադիր սերտիֆիկացմանը և թեստավորմանը վերաբերող դրույթը, ինչպես նաև հանել պահանջը առ այն, որ քաղաքացի դիտորդական կազմակերպությունների կանոնադրությունները ընտրություններից առաջ երեք տարի ուժի մեջ լինեն, քանի որ սա կզրկի նոր կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունից:
Ե)Օրենսգիրքը պետք է երաշխավորի ընտրական հանձնաժողովների կազմավորման անկախությունը՝ հատկապես ապահովելով, որ նախագահի կողմից Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի անդամներ նշանակելու լիազորությունները (եթե Ազգային ժողովին չի հաջողվում ընտրել) իրականացվեն բոլոր խորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա, և պարզաբանելով մանդատի վաղաժամկետ ավարտի ընթացակարգը:
Զ) Թեև օրենսգրքի նախագիծը բարելավում է թեկնածուների ցուցակների նախկին գենդերային քվոտան՝ այն 20 տոկոսից դարձնելով 25, սա կարող է սահմանափակ ազդեցություն ունենալ: Առաջարկվում է, որ օրենսգրքի նախագիծը ապահովի կանանց ներկայացվածության ավելի արդյունավետ քվոտա, օրինակ կին թեկնածուների անունները ամեն երկու կամ երեք թեկնածուի արանքում դնելով:
Է)Հատկապես հաշվի առնելով ընտրական համակարգի լայնամասշտաբ փոփոխությունները՝ օրենսգրքի նախագիծը կշահի, եթե պարզեցվեն և պարզաբանվեն քվեարկելու, ձայների հաշվարկի և արձանագրության կազմման, ինչպես նաև ընտրության արդյունքների որոշման ընթացակարգերը: Սա ևս կպահանջի լայնամասշտաբ թրեյնինգ ընտրական հանձնաժողովների անդամների համար, ինչպես նաև ընտրողների համապարփակ կրթում ընտրություններից բավականին ժամանակ առաջ, որպեսզի ապահովվի ընթացակարգի ավելի լավ ընկալում և ավելի բարձր հանրային վստահություն:
Ը)Ընտրական բարեփոխումները պահանջում են լայն հանրային քննարկումներ, որպեսզի խրախուսվի մասնակցություն գործընթացում և ընտրության արդյունքների ճանաչում: Օրենսգրքի վերջնական փոփոխությունները պետք է ապահովեն խելամիտ համատեղ աշխատանք բոլոր առնչվող շահագրգիռ կողմերի հետ՝ նոր օրենսգրքի հետ լայնամասշտաբ համաձայնություն և աջակցություն խրախուսելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից