ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացվեց՝ անզգուշությամբ մահ առաջացնելու մեղադրանքում 05/11/2016 17:27 | Արդարացման դատավճիռներ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, այսօր անպարտ է ճանաչել և արդարացրել Հասմիկ Գրիգորյանին, ով մեղադրվում էր աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Այս գործով մեղադրվում էին երկու անձինք՝ Հասմիկ Գրիգորյանը և Էդուարդ Սարիբեկյանը, վերջինս սակայն առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչվել դատապարտվելով 1 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը նրա նկատմամբ չի կիրառվի, քանի որ սահմանվել է նույնչափ փորձաշրջան:
Նշենք նաև, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Հասմիկ Գրիգորյանին դատապարտել 1 տարի 6 ամիս, իսկ Էդուարդ Սարիբեկյանին 1 տարի ժամկետով ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Հասմիկ Գրիգորյանը հադիսանալով «ՀՄՄԺ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն և համաձայն իր ու «MAN TGA 41.480F» մակնիշի /7 աշխատանքային պայմանագրի 1.6 կետի` ունենալով Հ.Մանուկյանի աշխատանքի նկատմամբ անմիջական վերահսկողություն իրականացնելու լիազորություն, խախտել է տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության բանվոր` Վարդան Հովհաննիսյանի մահը:
Մասնավորապես, ըստ նախաքննության՝ Հ.Մանուկյանին չի հրահանգավորել աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության կանոնների և վտանգավոր գոտում մարդկանց գտնվելու պահին բեռնաթափում չիրականացնելու վերաբերյալ, որի հետևանքով 2014թ. մայիսի 6-ին Հրաչ Մանուկյանը իրեն ամրացված «MAN TGA 41.480F» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արարատյան 95 հասցեում գործող «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության տարածքում բեռնաթափման վտանգավոր գոտում «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության բանվոր` Վարդան Աշոտի Հովհաննիսյանի կանգնած լինելու պայմաններում կատարել է բռնաթափում , որի հետևանքով «MAN TGA 414801F» մակնիշի ավտոմեքենայի բեռնահարթակը պոկվել է և ընկել Վարդան Հովհաննիսյանի վրա, որի արդյունքում անզգուշությամբ առաջացել է Վ.Հովհաննիսյանի մահը:
Ըստ Էդուարդ Սարիբեկյանին առաջադրված մեղադրանք՝ նա հադիսանալով «Ապավեն Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն և համաձայն իր ու Վարդան Աշոտի Հովհաննիսյանի միջև 2011թ. հունվարի 1-ին կնքված թիվ 22 աշխատանքային պայմանագրի 3.4 կետի` ունենալով պարտականություն ստեղծել Վ.Հովհաննիսյանի աշխատանքի անվտանգ և արդյունավետ պայմաններ, աշխատանքի վայրը կահավորել և սարքավորումներ տեղադրել անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանության կանոններին համապատասխան, չի կատարել պայմանագրով իր վրա դրված պարտականությունները և խախտել է տեխնիկայի անվտանգության ու աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության բանվոր` Վարդան Հովհաննիսյանի մահը:
Այն է` ընկերության տարածքում բարձման –բեռնաթափման աշխատանքների կատարաման տեղամասում չի տեղադրել անվտանգության նշաններ և թուլացրել է հսկողությունը աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ , պատշաճ չի կազմակերպել բեռնաթափման աշխատանքները Վ.Հովհաննիսյանի և «ՀՄՄԺ»ՍՊԸ-ի վարորդ` Հրաչ Մանուկյանի հետ չի անցկացրել պատշաճ հրահանգավորում անվտանգության տեխնիկայի կանոնների ու հրահանգների պահպանման , վտանգավոր գոտում մարդկանց գտնվելու պահին բեռնաթափում չիրականացնելու և բեռի հնարավոր ընկնելու գոտուց անվտանգ վայրում կանգնելու վերաբերյալ, որի հետևանքով 2014թ. մայիսի 6-ին ժամը 12:30-ին , Հրաչ Մանուկյանը իրեն ամրակցված «MAN TGA 41480F» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արարատյան 95 հասցեում գործող «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության տարածքում բեռնաթափման վտանգավոր գոտում «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության բանվոր` Վարդան Հովհաննիսյանի կանգն» մակնիշի ավտոմեքենայի բեռնահարթակը պոկվել է և ընկել Վարդան Հովհաննիսյանի վրա` անզգուշությամբ առաջացնելով Վ.Հովհաննիսյանի մահը:
Հասմիկ Գրիգորյանին և Էդուարդ Սարիբեկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան