Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

20 արդարացման դատական ակտ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից (լրացված) 05/11/2016   20:09  |  Արդարացման դատավճիռներ

45-ամյա Մեսրոպ Մակյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 2013 թվականից:

Մինչև կենտրոն դատարան տեղափոխվելը՝ 2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր:  2008 թվականից մինչև 2009 թվականը՝  ՀՀ Հյուսիսային քրեական դատարանում, իսկ 2009 թվականից մինչև 2013 թվականը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: 

2013, 2014,  2015թ. և 2016 թվականի մինչ այս պահը դատավոր Մակյանի կողմից կայացվել է 20 արդարացման դատական ակտ:

1.         Նախկինում 3 անգամ դատված և դատվածությունները չմարած ներկայումս 51-ամյա Սամվել Ղազարյանը՝ արդարացվել է մասնակի:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ղազարյանը ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Ստեփան Սուքիասյանի հետ 2011թ. մայիսին գնացել են Բյուրեղավան քաղաքի 18 շենքի բակ և այնտեղից գաղտնի հափշտակել  Վրդանես Արիստակեսյանին  պատկանող, Գրիգոր Առաքելյանի տիրապետման տակ գտնվող խոշոր չափերի 1.500.000 դրամ արժողության «Վազ 21.07» մակնիշի ավտոմեքենան:

Բացի  այդ, Սամվել Ղազարյանը, ուրիշի գույքը հափշտակելու  դիտավորությամբ,  նախնական համաձայնության գալով Ստեփան Սուքիասյանի հետ, 2011թ հունիսի 10-ին՝ ժամը  04:00-ի սահմաններում գնացել են  Վանաձոր քաղաքի Ներսիսյան 43 շենքի բակ և այնտեղից  գաղտնի հափշտակել Տիգրան Գրիգորյանին պատկանող, խոշոր չափի` 1.100.000 ՀՀ դրամ արժողության «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Առաջադրված մեղադրանքի երկու դրվագով էլ՝ Սամվել Ղազարյանը ինչպես նախաքննության այնպես էլ դատաքննության ընթացքում  իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանը հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության  տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, արձանագրել է, որ ապացուցված  և հիմնավորված չէ  այն  հանգամանքը, որ Սամվել Ղազարյանը կատարել է ՀՀ քրեական  օրենսգրքի  177-րդ  հոդվածի  2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 1-ին դրվագով իրեն մեղսագրված արարքը:

Մասնավորապես, դատարանը գտել է, որ ինչպես  նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ չի հիմնավորվել այն  հանգամանքը, որ Սամվել Ղազարյանը 2011 թվականի մայիսի 28-ին ժամը 02-ի սահմաններում մասնակցել է Բյուրեղավան քաղաքի 18-րդ շենքի բակից «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գողությանը:

Մասնավորապես՝  դատաքննությամբ հաստատվել և ամրապնդվել է  Սամվել Ղազարյանի այլուրեքությունը,  ապացուցվել որ նշված գողության կատարման ժամանակ  ինչպես նախորդող, այնպես էլ հետագա ժամանակահատվածում նա  գտնվել է Վանաձոր քաղաքում և ֆիզիկապես չէր կարող մասնակից լինել տվյալ ավտոմեքենայի գողությանը:  

Ուստիև, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 14-01-2013 թվականին դատավճռով նշված դրվագով Սամվել Ղազարյանի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ` նրա մասնակցությունը կատարված հանցագործությանն ապացուցված չլինելու   հիմքով:

Գործով մյուս դրվագով դատարանը գտել է, որ Ղազարյանը ենթակա է պատժի և դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Արդարացման մասով մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Սամվել Ղազարյանի վերաբերյալ  դատավճիռը, ինչը մերժվել է:

2.  Արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող ներկայումս 60-ամյա Ռաֆիկի Մկրտչյանը ևս արդարացվել է:

Ըստ մեղադրանքի՝ Վաչագան Մկրտչյանը, հանդիսանալով «Վաչագան Գևորգ» ՍՊԸ-ի հիմնադիրը և տնօրենը, ՍՊԸ-ի ունեցած հարկային պարտավորությունների և պետական տուրքի գումարի բռնագանձումն ապահովելու նպատակով ԴԱՀԿ ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում 28.06.2011թ. արգելադրված և իրեն ի պահ հանձնված գույքը` ունեցած պարտքի դիմաց 08.12.2011թ. իրացրել է «Արցախ բանկ» ՓԲԸ-ին:

Վաչագան Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանն իր իրավական վերլուծություններում նշել է, որ գործով դատաքննության ավարտին, մեղադրող հրաժարվել է Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից` գտնելով, որ Մկրտչյանի արարքում բացակայում է մեղսագրված հոդվածով նախատեսված հանցակազմը, այն է` արգելադրված գույքը ապօրինի իրացնելը:

Այսպիսով,  04-07-2013 թվականի դատարանի դատավճռով Վաչագան  Մկրտչյանն անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ մեղադրողի կողմից ամբաստանյալին առաջադրված մեղադրանքից հրաժարվելու  հիմքով:

 

3. Շահադիտական դրդումներով սուտ մատնության կատարելու մեջ մեղաղրվող 38-ամյա Աղասի Հարությունյանը արդարացվել է՝ առաջադրված մեղադրանքից հրաժարվելու հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Աղասի Հարությունյանը գիտակցելով,  որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, շահադիտական  դրդումներով, այն է՝ խոստացված  ֆինանսական աջակցության ցուցաբերումից  խուսափելու նպատակով, 2012թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ Սարգիս Պողոսյանն ու Կարեն Հավադյանը 2012թ. դեկտեմբերի 08-ին ժամը 20.30-ին իրեն հրավիրել են Երևան քաղաքի գտնվող «Շոկ» ակումբ, որտեղ մինչև ժամը 04.30-ն իրեն ապօրինի զրկելով ազատությունից, պահանջել են փոխառությամբ տալ նախապես խոստացված գումարները:

Աղասի Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2 -րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Դատաքննության ընթացքում մեղադրողը հրաժարվել է Ա. Հարությունյանին առաջադրված մեղադրանքից:

Ամբաստանյալը և նրա պաշտպանը համամիտ լինելով մեղադրողի միջնորդությանը, դատարանին խնդրել են մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով կայացնել արդարացման դատավճիռ:

27-10-2014 թվականի դատարանի դատավճռով Աղասի Հարությունյանն արդարացվել է:

 

4. Հաջորդ արդարացման դատական ակտը Մեսրոպ Մակյանի կողմից կայացվել է կանխամտածված սնանկության գործով:

Ըստ մեղադրանքի՝  ներկայումս 68-ամյա Ռադիկ Սարգսյանը մեղադրվել է այն բանի համար, որ լինելով «Հովսար» ՍՊԸ-ի տնօրեն, իրականացնելով շահույթ հետապնդող տնտեսական գործունեություն, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով 1.774.397 ՀՀ դրամի վնաս:

Դատաքննության ընթացքում մեղադրողը ամբաստանյալին առաջադրված մեղադրանքից հրաժարվել է և միջնորդել  նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել։

Ռադիկ Սարգսյանը և նրա պաշտպանը մասնակի համամիտ լինելով մեղադրողի միջնորդությանը՝ դատարանին խնդրել են ոչ թե կարճել քրեական գործը և դադարեցնել Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, այլև՝  մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով կայացնել արդարացման դատավճիռ։

Այսպիսով, 18-02-2014 թվականին դատարանի դատավճռով Սարգսյանն արդարացվել է, սակայն արդարացման դատավճռի դեմ մեղադրողը վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

Դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

5. Ներկայումս 30-ամյա Լիանա Ղազարյանը ևս արդարացվել է:

Լիանա Ղազարյանը աշխատել է  2005թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «էյ էլ Ջի Թիե ԱՊ ընկերությունում որպես տնօրեն, Երևան քաղաքի Ալիխանյան 1 հասցեով գտնվող տարածքում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Մեղադրանքի համաձայն՝  Ղազարյանը զբաղվել է գովազդային ծառայությունների մատուցման վերավաճառքով, շահույթ ստացել, սակայն անձնական շահերից ելնելով  չի կատարել հարկային պարտավորությունները։ Պետական  բյուջեի նկատմամբ առաջացած  4.616.054 դրամ հարկային պարտավորությունը, որը տույժ և տուգանքներով կազմել է 8.801.381 չի վճարել, թողել ընկերության վրա՝ հետագայում օրենսդրությամբ սահմանված կարգով այն սնանկ ճանաչելու ու լուծարելու նկատառումներով։

Լիանա Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատաքննության ընթացքում մեղադրող հրաժարվել է մեղադրանքից և միջնորդել Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել: 

Ամբաստանյալը և նրա պաշտպանը, համամիտ լինելով մեղադրողի միջնորդության հետ, դատարանին խնդրել են կայացնել արդարացման դատավճիռ և կարճել քրեական գործի վարույթը:

Դատարանի՝ 22-07-2014  թվականի դատավճռով Լիանա Ղազարյանն անպարտ է ճանաչվել և արդարացվել:

 

6. ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով մեղադրվող Վաչագան Սահակյանն արդարացվել է մասնակի:

Ըստ մեղադրանքի՝ Վաչագան Սահակյան 2013թ. ամռանն ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափի` 1.33 գրամը գերազանցող «մարիխուանա»  տեսակի թմրամիջոց, որի մի մասը հյուրասիրելու միջոցով իրացրել է իր 2 համագյուղացիներին, իսկ մնացած` 1.33 գրամ թմրամիջոցը պահել իր մոտ՝  հետագա գործածման համար:

Վաչագան Սահակյան մեղադրանք էր  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268 –րդ հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Դատարանում ուսումնասիրված, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համադրությամբ դատարանը եկել է հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով Վաչագան Սահակյանին առաջադրված մեղադրանքը չի ապացուցվել:

28-10-2014 թվականին դատարանի դատավճռով Սահակյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել, միևնույն ժամանակ դատապարտվել 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ:

Սակայն մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է բերել պահանջելով բեկանել Վաչագան Սահակյանի վերաբերյալ դատավճիռը և Վաչագան Սահակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել՝  8 ամիս ժամկետով ազատազրկման:

Մեղադրողը միջնորդել էր պատիժների համակցությամբ Վաչագան Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում:

Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է:

 

7.  ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով մեղադրվող Արամ Մաթանյանը և Պերճ Մկրտչյանը  03-11-2014 թվականի դատարանի դատավճռով  անպարտ են ճանաչվել և արդարացվել՝ ազատ արձակվելով դատական նիստերի դահլիճից:

Ըստ մեղադրանքի՝ Արամ Մաթանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Պերճ  Մկրտչյանի հետ, 2013թ. հուլիսի 4-ին՝ ժամը 02:00–ի սահմաններում, գնացել են Երևանի Եր. Քոչարի փողոցի թիվ 9 շենքի բակ, գողություն կատարելու նպատակով, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, բանի որ դեպքի վայրում բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։

Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Այսպիսով, դատարան եկել է եզրահանգման, որ դատարանում ուսումնասիրված, ինչպես նաև  նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համադրմամբ, գործում առկա ապացույցների համակցությամբ ու գնահատմամբ՝  ապացուցված և հաստատված չէ Արամ Մաթանյանին և Պերճ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը:

Սակայն մեղադրողը չհաշտվելով արդարացման դատավճռի հետ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել Արամ Մաթանյանի և Պերճ Մկրտչյանի վերաբերյալ դատավճիռը և Պերճ Մկրտչյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով  երկարատեւ ազատազրկման: Դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է,  առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ ստացել օրինական ուժ:

 

8. ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող Գևորգ Մարտիրոսյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Էդուարդ Մարտիրոսյանն անպարտ են ճանաչվել և արդարացվել:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Մարտիրոսյանը 2013թ. մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցում վարելով ՋԻՊ ավտոմեքենան, իրեն հետևելու պատճառով Տիգրան Բաբլոյանի վարած ավտոմեքենան կանգնեցնելու համար իր ավտոմեքենայի առջևի մասով երեք անգամ հարվածել է Տ. Բաբլոյանի վարած ավտոմեքենայի հետնամասին՝ դիտավորությամբ՝ նրան պատճառելով խոշոր չափերի՝ 650 000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ապա կրկեսի մոտ, Տ.Բաբլոյանը կայանել է իր վարած ավտոմեքենան և կոնֆլիկտից խուսափելու նպատակով վազել կրկեսի բակ, իսկ Գ.Մարտիրոսյանը հետապնդելով բացահայտ առևանգել է նրան  եւ  որդու հետ միասին  բռնություն գործադրել նրա նկատմամբ, տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա տեղափոխել ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին։

Այսպիսով,  դատարանը գտել է, որ ապացուցված և հիմնավորված չէ այն հանգամանքը, որ Գևորգ և Էդուարդ Մարտիրոսյանները կատարել են իրենց մեղսագրված արարքները,  գործով հաստատված չէ նաև ամբաստանյալների կողմից նախնական համաձայնությամբ տուժողին առևանգելու հանցակազմի առկայությունը:

Դատարանն արձանագրել է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել, որ Մարտիրոսյանների արարքներում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հանցակազմի առնվազն երկու տարր՝ օբյեկտը և սուբյեկտիվ կողմը։

Ուստիև,  12-11-2014 թվականի դատարանի դատավճռով Մարտիրոսյանները անպարտ են ճանաչվել և արդարացվել:

Մեղադրողը վերաքննիչ բողոք է բերել պահանջով ամբողջությամբ բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Գևորգ և Էդուարդ Մարտիրոսյանների  վերաբերյալ դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:

Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։

 

9. Հաջորդ գործով  արդարացվել է  5 ամբաստանյալներից  միայն մեկը՝ մասնակի:

Ըստ մեղադրանքի՝ Էդիկ Ավագյանը դեռևս 1990թ. ընթացքում ԼՂՀ տարածքում ձեռք է բերել և իրեն պատկանող` Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում գտնվող տանը ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող 7.62 մմ տրամաչափի 4 հատ փամփուշտ, որոնք հայտնաբերվել են վերջինիս բնակարանում կատարված խուզարկության ժամանակ:

Ըստ Տիգրան Թագոյանին առաջադրված մեղադրանքի՝  նա Լոռու մարզում վայրի աճած կանեփի թուփը քաղելու, այնուհետև այն չորացնելու և մանրացնելու միջոցով առանց իրացնելու նպատակի` իր գործածման համար ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափի` 3.54 գրամը գերազանցող քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու միջոցով գործածել է, իսկ մնացած` զգալի չափի 3.45 գր. «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հետագա գործածման համար ապօրինի պահել բաճկոնի գրպանում, որը հայտնաբերվել է բնակարանում կատարված խուզարկության ժամանակ:

Վահան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու վերաբերյալ նախնական համաձայնություն ձեռք բերելով Տիգրան Թագոյանի հետ, վերջինիցս վերցրել է 28.000 ՀՀ դրամ գումար եւ այն նույն օրը փոխանցել իր ծանոթ Վարուժան Մանուկյանին, ապա մի քանի ժամ անց  վերջինիցս վերցրել զգալի չափի՝ 2.87 գրամը գերազանցող քաշով «մարիխուանա»  եւ նույն օրը երեկոյան  փոխանցել Տ. Թագոյանին:

Վարուժան Մանուկյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թմրամիջոց ձեռք բերելու օժանդակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնություն ձեռք բերելով Վահան Խաչատրյանի հետ, վերջինիցս վերցրել է 28.000 ՀՀ դրամ գումար և այն Երևան քաղաքի Թբիլիսյան փողոցում փոխանցել է իր ծանոթ Էդիկ Ավագյանին, ապա վերջինիցս վերցնելով զգալի չափի 2.87 գր. գերազանցող քաշով «մարիխուանաե  այն նույն օրը փոխանցել Վ. Խաչատրյանին:

Գործով վերջին ամբաստանյալ Արա Բաննահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տիգրան Թագոյանից առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի 2.01 գրամ հաստատուն քաշով «մարիխուանաե տեսակի թմրամիջոց և այն պահել Էդգար Մովսեսյանի կողմից շահագործվող «ԲՄՎե մակնիշի ավտոմեքենայի սրահում:

Էդիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 4 դրվագով, Տիգրան Թագոյանին՝ 266-րդ և 268-րդ հոդվածների 1-ին մասով,

Վահան Խաչատրյանին և Վարուժան Մանուկյանին՝ 38-268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արա Բաննահյանին՝ 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Այսպիսով,  Էդիկ Ավագյանին առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի՝ միայն  ՀՀ  քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հերքել  ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներն ամբողջությամբ:

Է. Ավագյանը հայտնել է, որ իր տանից հայտնաբերված փամփուշտները ձեռք է բերել և պահել տարիներ առաջ՝  դեռևս Արցախում գտնվելու ժամանակ:

2013թ.-ի ամռան ամիսներին Վարուժան Մանուկյանի կամ Վահան Խաչատրյանի միջոցով որևէ մեկին թմրամիջոց իրացնելու վերաբերյալ էլ Ավագյանը հայտնել է, որ որևէ մեկին՝ այդ թվում նշված անձանց ինքը երբևէ թմրամիջոց չի իրացրել:

Դատարանն ապացուցված և հաստատված համարելով ամբաստանյալներ  Տիգրան Թագոյանին, Վահան Խաչատրյանին, Վարուժան Մանուկյանին և Արա Բաննահյանին նախաքննությամբ առաջադրված մեղադրանքներն ամբողջությամբ, ապացուցված և հաստատված չի չհամարել Էդիկ Ավագյանին՝ 3 դրվագներով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքները, մասնավորապես այն, որ նա 2013 թվականի ամռանը 3 անգամ թմրամիջոց է իրացրել Վարուժան Մանուկյանին, որն էլ իր հերթին այն փոխանցել է Վահան Խաչատրյանին:

Ուստիև,  դատարանն ապացուցված և հաստատված է համարել Է.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ միայն 1 դրվագով և 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքները:

Այսպիսով, 13-10-2014 թվականի դատարանի դատավճռով  Էդիկ Ավագյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով 3 դրվագներով առաջադրված մեղադրանքներում անպարտ է ճանաչվել և արդարացվել:

Մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքները մերժվել է:

 

10. Հաջորդ գործով արդարացվել է երկու ամբաստանյալներից միայն մեկը:

Տիգրան Մուշեղյանը 2006թ. փետրվարի 9-ից հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառված «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության փաստացի, իսկ 2008թ. դեկտեմբերի 8-ից՝ նաև միակ գրանցված մասնակիցն ու տնօրենը, և միանձնյա կառավարելով ընկերության ֆինանսական միջոցները, Երևան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված՝ Ամիրյան, Սարյան և Բուզանդ փողոցներին  հարող՝ ընդհանուր 5122,6 քմ. մակերեսում քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում կառուցապատում իրականացնելու նպատակով ձեռք բերված իրավունքի հիման վրա, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջոցով Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 103-րդ, 105-րդ և 107-րդ հասցեներում գտնվող բնակելի շինությունների թվով 21 սեփականատերերի հետ 2007–2008թթ կնքել է «Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքներից, տնօրինումից, տիրապետումից և օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու» վերաբերյալ պայմանագրեր։

Ըստ Ռադիկ Եսայանին առաջադրված մեղադրանքի՝  նա խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, չարաշահելով իր վաղեմի ընկեր՝ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Մուշեղյանի որպես ընկերոջ իր նկատմամբ ունեցած վստահությանը, իրեն պատկանող անշարժ գույքն իբրև գրավից ազատելու և մեկ այլ բանկում այն գրավադնելուց հետո ստացվելիք վարկի գումարից վերադարձնելու կեղծ խոստումով, Տիգրան Մուշեղյանից խնդրել և փոխառությամբ՝ մոտ 20 օր անց վերադարձնելու պայմանով, 2008թ. սեպտեմբերի 17-ին «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության ֆինանսական միջոցներից խաբեությամբ ստացել Է 250.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք առանձնապես խոշոր չափերով՝ 75.500.000 ՀՀ դրամ գումար և հափշտակել այն, իսկ խոստացած ժամկետը լրանալուց հետո, օգտվելով այդ կապակցությամբ իր և Տիգրան Մուշեղյանի միջև գրավոր պայմանավորվածության բացակայությունից, հրաժարվել է նշված գումարն իր կողմից ստանալու հանգամանքից և, փաստորեն վերջնականապես տիրացել հափշտակված գումարին։

Տիգրան Մուշեղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ռադիկ Եսայանին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դատաքննության ընթացքում մեղադրողը միջնորդություն է ներկայացրել՝ Տիգրան Մուշեղյանի նկատմամբ  ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Տ.Մուշեղյանի կողմից կանխամտածված սնակություն կատարելու մեղադրանքը հերքելու պայմաններում, դատարանն արձանագրել է, որ վերջինիս կողմից դրսևորած գործողությունները դատարանին թույլ են տալիս գալու այն եզրահագման, որ ամբաստանյալ Մուշեղյանի արարքում, գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ կարող է քննարկվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հնարավոր առկայության հարցը՝ պայմանով, որ տվյալ դեպքում որպես տուժող կարող է հանդես գալ միայն նրա կողմից ղեկավարած կազմակերպությունը՝ «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ն, ում տնօրենի ոչ իրավաչափ գործողությունների առումով կարող էր մեղսագրվել այդ արարքի կատարումը։

Դատարանն արձանագրել է նաև, որ հիմնավորված չէ սկզբնական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով Տիգրան Մուշեղյանի մեղադրանքում առկա այն փաստը, թե իբր նա կազմակերպության հաշվեհամարից գումար է կանխիկացրել և ծախսել մինչև 2011թ.-ի մայիսի 21-ը, քանի որ դատաքննությամբ հարցաքննված վկա՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչ, Ռոզա Մինասյանի ցուցմունքով, ինչպես նաև գործում առկա փաստաղթղերի հետազոտմամբ պարզվեց, որ նշված օրը 2011թ.-ի մայիսի 21-ին, հաշվում առկա 51.423 ՀՀ դրամ գումարը ոչ թե կանխիկացվել է Մուշեղյանի կողմից, այլ այն որպես մինչև հիմնական վարկը ստանալը հաշվում առկա մնացորդ, կազմակերպության հաշվեհամարից՝ բանկի նախաձեռնությամբ, փոխանցվել և ուղղվել է վերցված վարկի մարմանը։

Այսպիսով, Տիգրան Մուշեղյանի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի վերաբերյալ դատարանը  գտել է, որ անցել են նրան այդ հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ նրան այդ մեղադրանքի սահմաններում այս պահին քրեական հետապնդում իրականացվելու բացակայության պայմաններում, դատարանը պետք է որոշում կայացնի Տիգրան Մուշեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու մասին՝ հիմք ընդունելով այն, որ վերջինս և նրա պաշտպանը դեռևս Մուշեղյանին այդ հոդվածով մեղադրանք առաջադրված լինելու ժամանակ, միջնորդել էին և տվել իրենց համաձայնությունը՝ քրեկան հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրել է, որ դատարանի նման դիրքորոշումը չի խախտում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինս և նրա պաշտպանը, դատական քննության առավել երկար ժամանակահատվածում պաշտպանվել են այդ մեղադրանքից, իսկ վերջում այն փոխվելուց հետո գործի փաստական հանգամանքները մնացել են նույնը։

Տիգրան Մուշեղյանը և վերջինիս շահերի պաշտպանը դատաքննության ընթացքում միջնորդել են Մուշեղյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով արարքի կատարման վերաբերյալ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել` վերջինիս՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Այսպիսով՝ ամբաստանյալ  Տիգրան Մուշեղյանն ազատվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Ինչ վերաբերում է Ռադիկ Եսայանին, ապա դատարանի՝ 07-11-2014 թվականի դատավճռով նաառաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել: Դատարանը ամբաստանյալ Ռադիկ Եսայանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարելը հիմնավորված համարելու տեսանկյունից ապացույցների ամբողջությունը դիտարկելով գործով մյուս ամբաստանյալ Տիգրան Մուշեղյանի և վկաների բանկային հաշիվների քաղվածքների ու տեղեկանքների զանգվածում, գտել է, որ դրանք բավարար չեն  նրան առաջադրված մեղադրանքն  ապացուցված համարելու տեսանկյունից և որ  պետք է ճանաչել և հռչակվել նրա անմեղությունը՝  արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

 

11.  Դատավոր Մակյանի կողմից արդարացման հաջորդ դատավճիռը կայացվել է  աղմկահարույց  «Բանդայի» գործով. Արտուշ Հակոբյանն արդարացվել է առաջադրված հոդվածներից միայն մեկով:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Արտուշ Հակոբյանը 2011թվականի մայիսի սկզբին ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է  զինված, կայուն կազմակերպված խումբ` բանդա, ապա հավաքագրել բանդայի անդամներ Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին, Քյարամ Ամոյանին և քննությամբ չպարզված այլ անձանց, որից հետո կազմակերպել և ղեկավարել է 2011թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում բանդայի կողմից Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների վրա կատարված ավազակային հարձակումները: Նշված հարձակումների ընթացքում բանդայի անդամները նաև առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին:

 Բացի այդ, Ա.Հակոբյանը կազմակերպել է 2011թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությունը:

26-12-2014 թվականի դատարանի դատավճռով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու համար առաջադրված մեղադրանքում Արտուշ Հակոբյանն անպարտ է ճանաչվել և արդարացվել:

Միևնույն ժամանակ մեղավոր ճանաչվելով ՀՀ  Քրեական օրենսգրքի  222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված  հանցագործությունների կատարման մեջ:

Պատիժների համակցությամբ Արտուշ Հակոբյանը դատապարտվել է 15 տարի ժամկետով ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան  229.985.750 ՀՀ դրամը  և  221.825 ԱՄՆ  դոլարին համարժեք ՀՀ դրամը: 

 

12.  Նախկին կնոջը ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող  35-ամյա Ալբերտ Մարգարյանը ևս արդարացվել է:

Ալբերտ Մարգարյանը ով կնոջ հետ համատեղ ունեցել է 2 երեխա։ 2014թ. ամուսնալուծությունից հետո դատարանի որոշմամբ երեխաների խնամքը հանձնված է եղել Ալբերտ Մարգարյանին, ինչի կապակցությամբ նախկին ամուսինները հաճախակի են վիճաբանել։ Ըստ մեղադրանքի՝  2015 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Ալբերտ Մարգարյանը, գտնվելով Երևանում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ, նկատել է նախկին կնջոը, մոտեցել է նրան և սկսել նույն հարցի շուրջ վիճաբանել վերջինիս հետ: Վիճաբանության ժամանակ Ալբերտ Մարգարյանը ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ ոտքերով դիտավորությամբ, մի քանի անգամ հարվածելով նրա ազդրին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունկող մարմնական վնասվածքներ:

Ալբերտ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Նախաքննության և դատաքննության ընթացքում  Մարգարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել, որ նշված օրը նախկին կնոջը տեսել է, բայց չի զրուցել  նրա հետ, ավելին՝ չի հարվածել։ Մարգարյանը հայտնել է  նաև, որ նախկին կինը նախկինում ևս տարբեր՝ իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ է ներկայացրել ոստիկանություն, որպեսզի իրեն պատժեն չարած բաների համար, սակայն չի հասել իր նպատակին, քանի որ նրա մատնանշած որևէ փաստ իր հաստատումը չի գտել։

Մարգարյանի նախկին կինը դատարանում ևս հայտնել է, որ ամուսնու հետ անհաշտ են ապրել և ինքը շատ անգամներ  դիմել է  ոստիկանություն:

Դատարանն իր իրավական վերլուծություններում արձանագրել է, որ Ա.Մարգարյանը, ում դեմ, ըստ էության, հաղորդում է տվել նախկին կինը, պետք է ունենար դատավարական կարգավիճակ, պետք է հանդես գար որպես դատավարության կողմ` կասկածյալ և այդ կերպ պետք է կարողանար իրականացնել իր հիմնարար՝ պաշտպանության իրավունքը, օգտվելով կասկածյալի համար սահմանված իրավունքներից և պարտականություններից։ Ի հակառակ դրան, Մարգարյանը, որպես վկա հարցաքննելիս, չուներ և չէր կարող ունենալ հնարավորություն` իրականացնելու իր պաշտպանությունը, քանի որ վկայի և կասկածյալի դատավարական կարգավիճակները տարբեր են, համապատասխանաբար տարբեր են նաև օրենքով վերապահված իրավունքները և պարտականությունները։

Դատարանն արձանագրել է, որ նախաքննությամբ խախտվել է Ա.Մարգարյանի պաշտպանության իրավունքը:

19-10-2015թ. դատարանի դատավճռով Ալբերտ Մարգարյանը առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ վերջինիս մասնակցությունն իրեն մեղսագրված արարքին ապացուցված չլինելու հիմքով։

Գործով մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել Մարգարյանի վերաբերյալ դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ՝ Ալբերտ Մարգարյանին դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 70-ապատիկի չափով:

Վերաքննիչ բողոքը մերժվել է՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

 

13.  Հանգուցյալ եղբոր կնոջը ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող 53-ամյա  Գառնիկ Յոլչյանը ևս անպարտ է ճանաչվել և արդարացվել:

Ըստ մեղադրանքի՝ Գառնիկ Յոլչյանը  2015թ. հունվարի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի  Արհեստավորների 1 փողոցի, թիվ 15 տանը վիճաբանել հանգուցյալ եղբոր կնոջ` Լիլիա Վարդանյանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` աջ դաստակի շրջանների քերծվածքների և ձախ սրունքի շրջանի արյունազեղման ձևով:

Մասնավորապես՝ 2015թ. հունվարի 1-ին Լիլիա Վարդանյանը իր երեխաների հետ գնացել է հանգուցյալ ամուսնու հայրական տուն` ամուսնու մայրիկին  տեսնելու  և  նոր  տարին շնորհավորելու  նպատակով:  Այդ ժամանակ տանը գտնվել է նաև  ամուսնու եղբայրը՝ Գառնիկ Յոլչյանը, վերջինիս կինը՝ Մարգարիտա Պողոսյանը, տղան՝ Տիգրան Յոլչյանը և ամուսնու ընկերը՝ Թովմաս Թովմասյանը, իսկ մայրը գտնվել է այլ սենյակում:  Այդ ընթացքում Լիլիա Վարդանյանի երեխաները իրենց հորեղբորից պահանջել են իրենց հանգուցյալ հոր բջջային հեռախոսը, որի շուրջ  Լիլիա Վարդանյանի և Գառնիկ Յոլչյանի միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Գառնիկ  Յոլչյանը ձեռքերով  և  ոտքերով  հարվածներ  է  հասցրել Լիլիա Վարդանյանի  մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հականիշներ չպարունւսկող մարմնական վնասվածքներ՝ աջ նախաբագկի, աջ դաստակի շրջանների քերծվածքների և ձախ սրունքի շրջանի արյունազեղման ձևով:

Գառնիկ Յոլչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քերական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Դատարանն արձանագրում է, որ բացի տուժողի ցուցմունքից` իրեն նման կերպ հարվածներ հասցնելու, դրանց հաջորդականության և տեղակայումների մասին ինչպես գործի նախաքննությամբ, այնպես էլ դատարանում որևէ այլ տվյալ ձեռք չի բերվել։

Դատարանում հարցաքննված տուժողի անչափահաս երկու երեխաները, ովքեր եղել են միջադեպի անմիջական ականատեսները, հորեղբոր կողմից իրենց մորը մի քանի անգամ հարվածներ հասցնելու, առավել ևս վերջինիս գետնից բաձրանալուց հետո նորից հարվածելու մասին որևէ տվյալ չեն հայտնել։

Աչափահասները հայտնել են, որ իրենց մայրիկը և հորեղբայրը սկսել են վիճաբանել և այդ ընթացքում հորեղբայրը մեջքից հրել է մայրիկին, որի հետևանքով նա վայր է ընկել։ Ապա՝ մայրիկը ուժ է հավաքել և վեր կացել։ Նա ընկել է շոկի մեջ և զանգահարել ոստիկանություն:

Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ հետազոտված ապացույցների ընդհանուր ամբողջությունը վերլուծելով և գնահատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումների լույսի ներքո, դրանք համադրելով մեղադրանքի ձևակերպման, գործով հավաքված ապացույցների և դատարանի մոտ դրանց հիման վրա ձևավորված ներքին համոզմունքի հետ, հնարավոր չէ հանգել հիմնավոր հետևության առ այն, որ Գ.Յոլչյանը ծեծել կամ այլ բռնի գործողություններ է կատարել Լ.Վարդանյանի նկատմամբ, որի արդյունքում վերջինիս մարմնի վրա առաջացել են մարմնական վնասվածքներ:

Ուստիև 30-06-2015 թվականին դատարանի դատավճռով Գառնիկ Յոլչյանն առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել ու արդարացվել՝վերջինիս մասնակցությունն իրեն մեղսագրված արարքին ապացուցված չլինելու հիմքով։

Գործով տուժողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի Գ. Յոլչյանի  վերաբերյալ դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ, իսկ դրա անհնարինության դեպքում դատավճիռը բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Մեղադրող դատախազը ևս վերաքննիչ բողոք էր ներկայացրել, սակայն պահանջել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը՝ Գ. Յոլչյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 ՀՀ դրամի չափով:

Մեղադրողի և տուժողի վերաքննիչ բողոքները մերժվել են։ Տուժողի վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը ևս մերժվել է:

 

14.  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող 43-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը՝ 08-06-2015 թվականի դատարանի դատավճռով անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ վերջինիս մասնակցությունն  իրեն մեղսագրված արարքին ապացուցված չլինելու հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Հովհաննես Հովհաննիսյանը Երևան քաղաքի Վարդանանց 55 շենքի 38 բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վաչագան Մեխակյանի մարմնի տարբեր մասերին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Ըստ դատաբժշկական փորձաքննության` Վաչագան Մեխակյանին պատճառվել է կրծքավանդակի փակ բութ վնասվածքի, կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի արյունազեղման, ձախից կողոսկրերի կոտրվածքների` ուղեկցված ձախակողմյան լարված պնևմոթորաքսով, գանգուղեղային վնասվածքի, քթոսկրերի կոտրվածքի, հլխի աջ ճակատակողմնային շրջանի, գլխի ձախ գագաթային շրջանի սալջարդ պատռված վերքերի, ստորին շրթունքի աջ կեսի քերծվածքի, փախից` ստորին կոպի արյունազեղման ձևերով վնասվածքներ, որից հետո Վ. Մեխակյանը տեղափոխվել է «Էրեբունիե բժշկական կենտրոն:

Դատարանն արձանագրել է, որ հետազոտված ապացույցների ընդհանուր ամբողջությունը վերլուծելով եւ դրանք համադրելով մեղադրանքի ձևակերպման, գործով հավաքված ապացույցների և դատարանի մոտ դրանց հիման վրա ձևավորված ներքին համոզմունքի հետ, հնարավոր չէ հանգել հիմնավոր հետևության առ այն, որ Հ. Հովհաննիսյանը դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է հասցրել Վ.Մեխակյանին կրծքավանդակի և կողային շրջաններին ու պատճառել է ծանր մարմնական վնասվածք։

Միևնույն ժամանակը դատարանը փաստել է, որ ի հակառակ վերը նշվածի,  տուժող Մեխակյանի քթոսկրերի կոտրվածքը, գլխի աջ ճակատակողմնային շրջանի, գլխի ձախ գագաթային շրջանի սալջարդ վերքերը, որոնք առողջությանը պատճառել են թեթև վնաս` կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ավելի բայց ոչ ավելի քան 21 օրից, քթի մեջքի շրջանի սալջարդ-պատռված վերքը, ստորին շրթունքի աջ կեսի քերծվածքը, ձախից ստորին կոպի արյունազեղումը, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում հնարավոր է, որ հասցված լինեն Հովհաննիսյանի կողմից, սակայն տուժողի վերը շարադրված մարմնական վնասվածքների առկայությունը դիտարկելով գործի տվյալների ամբողջության մեջ, դատարանն այդուամենայնիվ չի կարող քննարկման առարկա դարձնել նաև ամբաստանյալի կողմից կամ տուժողին ծեծի ենթարկելու կամ նրան թեթև աստիճանի մարմնական վնասվածք հասցնելու հարցը:

Գործի քննությամբ հաստատվել է, որ  տուժող Մեխակյանն ի սկզբանե  հերքել է Հովհաննիսյանի կողմից ծեծի ենթարկվելու կամ նրա հարվածներից որևէ մարմնական վնասվածք ստանալու փաստը։

Ասվածից հետևում է, որ գործով դատաքննության ընթացքում, հետազոտված ապացույցների ամբողջությունը դատարանին չի բերել այն համոզման, որ գործով հավաքված և ուսումնասիրված ապացույցները կարող են բավարար հիմք հանդիսանալ Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու տեսանկյունից:

Ուստիև, դատարանն արձանագրել է, որ  Հովհաննես Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքով պետք է ճանաչել և հռչակվի անմեղ։

Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, դատարանի դատավճռով՝ վերացվել է և նա անհապաղ ազատ արձակվել դատական նիստի դահլիճից։

Սակայն արդարացման դատավճռի դեմ մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել Հովհաննես  Հովհաննիսյանի  վերաբերյալ դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ` Հովհաննես Հովհաննիսյանին դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվել է՝ Հովհաննես  Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել և գործի վարույթը կարճվել:

 

15.  Ինքնիրավչության մեջ մեղադրվող Վալենտինա, Լևոն և Էմմա Թելոյանները ևս արդարացվել են:

Ըստ մեղադրանքի՝ Վալենտինա, Լևոն և Էմմա Թելոյանները օրենքով սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները, որն էական վնաս է պատճառել Երևան քաղաքի Պռոշյան 19 հասցեի սեփականատիրոջ օրինական շահերին` զրկելով սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու սահմանադրորեն երաշխավորված իրավունքից:

Մասնավորապես, մեղադրանքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ Գևորգ Դնգիկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Պռոշյան փողոցի 19 հասցեում գտնվող շինությունների և հողամասերի նկատմամբ իրավունքի խախտմամբ, իրենց  ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի բաժնի աշխատակիցների կողմից 02.04.2007թ. կայացված «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին» որոշումը և դրա հիման վրա կատարված կատարողական գործողությունները անտեսելով, որդու՝ Լևոն Թելոյանի, և քրոջ՝ Էմմա Թելոյանի, հետ միասին նպատակային շահագործման է ենթարկել Գևորգ Դնգիկյանին սեփականության իրավունքով պատկանող` հիշյալ հասցեում գործող «Քարանձավ» հանրային սննդի օբյեկտը:

Դատարանն իր իրավական վերլուծություններում նշել է, որ քննվող քրեական գործով ամբաստանյալներ Թելոյանների կողմից ենթադրաբար կատարած արարքները որպես ինքնիրավչություն որակելու համար նախաքննական մարմինը, իսկ հետագայում նաև մեղադրական եզրակացությունը հաստատող դատախազն առաջին հերթին պետք է պարզաբանեին մեկ հարց՝ արդյո՞ք Լևոն, Էմմա և Վալենտինա Թելոյաններն իրենց գործողություններով խախտել են որևէ մեկի՝ այդ թվում Գևորգ Դնգիկյանի իրավունքներն ու օրինական շահերը, կամ նրան պատճառել են վնաս, որը դրսևորվել է ինչպես նյութական, այնպես էլ նրա սահմանադրական և այլ իրավունքների խախտմամբ կամ, արդյոք այդ վնասի չափն էական է և, որ ամենակարևորն է՝ ինչում է դա արտահայտվել:

Միևնույն ժամանակ դատարանը նշել է, որ դատաքննության ընթացքում հաստատվել է, որ վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը գնվել է տարիներ առաջ և ձևակերպվել Էմմա Թելոյանի անվամբ, սակայն իրականում, այն օգտագործել ու տնօրինել են Վալենտինա և Լևոն Թելոյանները՝ նախապես 17,5քմ մակերեսով գնված գույքն ավելացնելով ինչպես տարածքային առումով, այնպես էլ այն վերածելով հասարակական սննդի օբյեկտի:

Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ վերլուծելով հետազոտված ապացույցների ամբողջությամբ և դրանք համադրելով մեղադրանքի ձևակերպման հետ գործով հավաքված ապացույցների և դատարանի մոտ դրանց հիման վրա ձևավորված ներքին համոզմունքի  հետ, դատարանը գտել է, որ հնարավոր չէ հանգել հիմնավոր  հետևության առ այն, որ Վալենտինա, Էմմա և Լևոն Թելոյանների արարքներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված հատկանիշները:

Դատարանն արձանագրել է, որ գործով բացակայում է ամբաստանյալներ Վալենտինա և Լևոն Թելոյաններին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմով նախատեսված օբյեկտը, իսկ Էմմա Թելոյանի պարագայում հանցադեպն ընդհանրապես:  

Ուստիև,  21-12-2015 թվականի դատարանի դատավճռով Վալենտինա, Էմմա և Լևոն Թելոյանները առաջադրված մեղադրանքում անպարտ են ճանաչվել և արդարացվել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նշենք նաև, որ տուժողի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ԱՄՆ քաղաքացի Գևորգ Դնգիկյանին ճանաչել որպես տուժող, բեկանել ամբողջությամբ և փոփոխել Թելոյանների վերաբերյալ արդարացման դատավճիռը՝  նրանց  մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում և նշանակել արդարացի քրեական պատիժ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության ամբողջ ծավալով:

Վերաքննիչ բողոք էր ներկայացրել նաեւ մեղադրող դատախազը՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել արդարացման դատավճիռը և Թելոյաններին  մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ մասնակի բեկանվել է ստորադաս դատարանի դատական ակտը և գործն ուղարկվել՝ ստորադաս դատարան բեկանված մասով նոր քննության:

 

16.  Դատավոր Մակյանի կողմից հաջորդ արդարացման դատավճիռը կայացվել է մասնակի, 3 ամբաստանյալներից արդարացվել է միայն մեկը՝ այն էլ մասնակի:

Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Գաբրիելյանը խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Գրիգորյանի եւ Կարեն Հարությունյանի հետ, որոշել են ծանոթանալ ինտերնետային կայքի միջոցով բնակարան վաճառող անձանց հետ, իրենց հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով նրանց ներկայանալ որպես անշարժ գույքի գործակալներ, այնուհետև բնակարանները գնելու ցանկություն հայտնած անձանց ներկայանալ որպես բնակարանի սեփականատիրոջ ազգականներ և նրանցից բնակարան վաճառելու պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն կատարել:

Վազգեն Գաբրիելյանին, Կարեն Հարությունյանին և  Գրիգորի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 Դատարանն արձանագրել է, որ գործով ձեռք բերված Գրիգորի Ղազարյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների ամբողջությունը, բավարար չէ հանգելու այն հետևության, որ վերջինս առնչություն ունի իրեն մեղսագրված հանցաքի կատարման հետ, հաշվի առնելով, որ մեղադրանքի տվյալ դրվագով հիմնավոր կասկածից վեր ապացուցողական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ գործով ի հայտ չի եկել:

Այսպիսով՝ 02-12-2015 թվականի դատարանի դատավճռով,  Կարեն Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երեք դրվագներով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և պատիժների համակցությամբ դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման:

Վազգեն Գաբրիելյանը ևս մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքներում և դատապարվել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Դատավճռով արդարացվել է միայն Գրիգորի Ղազարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքում՝ hոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ վերջինիս մասնակցությունն իրեն մեղսագրված արարքին ապացուցված չլինելու հիմքով։

Միևնույն ժամանակ Գրիգորի Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ  քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ դատապարտվելով 4 տարի ժամկետով ազատազրկման։

Գործով 3 ամբաստանյալների պաշտպանները, ինչպես նաև տուժողը վերաքննիչ բողոք են ներկայացել, որով դեռևս գործի քննությունը շարունակվում է:

 

17.  Ներկայումս 41-ամյա Արթուր Վարդանյանը, ով մեղադրվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ ևս անպարտ է ճանաչվել և արդարացվել:

Ըստ մեղադրանքի՝  Արթուր Վարդանյանը Երևանում  գործող «Բելաջո»  ռեստորանային համալիրում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Մասնավորապես, Արթուր Վարդանյանը 2014թ. մայիսի 8-ին «Բելաջիո» ռեստորանային համալիրի 2-րդ հարկում մասնակցել է ընկերոջ հարսանյաց  արարողությանը, որի ժամանակ օգտագործել է ոգելից խմիչք։ Ժամը 23.00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, մոտեցել է հարևանությամբ գտնվող սեղանի մոտ նստած անծանոթ կնոջ, բռնել նրա ձեռքից և խոսակցություն ծավալել։ Նույն պահին նրանց է մոտեցել գործով չպարզված մի տղամարդ և պարզաբանում պահանջել Ա.Վարդանյանից։ Այդ կապակցությամբ վերջիններիս միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Ա.Վարդանյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը,  աղմկել է և հայհոյել, բռնություն գործադրել՝  ծեծիելով  տղամարդուն, ապա կանգնել սեղանի վրա և, սեղանին դրված ապակյա տարաները և սպասքի պարագաները գործադրելով որպես զենք, դրանք անկանոն նետել ռեստորանային համալիրում գտնվող անձանց ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով վերջիններիս կյանքի ու առողջության համար, ինչն արտահայտվել է պարահրապարակում կանգնած, միջոցառման մասնակիցներից գործով տուժող՝ Մայիս Երեմյանի գլխի շրջանում ստացած մարմնական վնասվածքով։

Ըստ նախաքննական մարմնի՝  վնասել է նաև «Բելաջիո» ռեստորանային համալիրի գույքը։

Արթուր Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: 

Դատարանն իր իրավական վերլուծություններում արձանագրում է, որ նախաքննական մարմնի կողմից կայացված «որպես մեղադրյալ ներգրավելու» մասին որոշումը պարունակում է թերի ձևակերպումներ, մասնավորապես, նկարագրելով Ա.Վարդանյանի գործողությունները, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում ի տարբերություն հետագայում կազմված մեղադրական եզրակացության չի տրվել այն ձևակերպումը,  որ՝ «ինչն արտահայտվել է պարահրապարակում կանգնած, միջոցառման մասնակիցներից գործով տուժող՝ Մայիս Երեմյանի գլխի շրջանում ստացած մարմնական վնասվածքով»։

Այսինքն, նշված չէ անձը` մասնավորապես հետագայում գործով ի հայտ եկած տուժողը, ում նկատմամբ ենթադրաբար բռնություն է կիրառել Ա. Վարդանյանը։

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը /իր կարծիքով/ բավարար ապացույցների համակցությամբ անձին առաջադրելով մեղադրանք, բավարար չափով վեր չի հանել այն հանգամանքները, որոնք դրված են եղել մեղադրանքի հիմքում և կարող էին ունենալ ապացուցողական նշանակություն։

Մասնավորապես,  նախաքննության ընթացքում որևէ կերպ չի հիմնավորվել Ա.Վարդանյանի կողմից տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու փաստը, ինչպես շարադրված է առաջադրված մեղադրանքում։

Վարույթն իրականացնող մարմինը չի ձեռնարկել արդյունավետ քննչական և դատավարական գործողություններ, որպեսզի պարզեր այն անձանց ինքնությունը,  որոնց  ըստ մեղադրանքի, ծեծի է ենթարկել Վարդանյանը։ Ավելին, Ա.Վարդանյանին առաջադրելով մեղադրանք և գործի հետագա քննության ընթացքում պարզելով, որ վերջինիս գործողություններից տուժել է Մայիս Երեմյանը, նրա մեղադրանքն այդ մասով չի փոփոխել, չի լրացրել։

Նախաքննության ժամանակ վարույթն իրականացնող մարմինը ձեռք չի բերել, իսկ դատարանում չի հաստատվել, որ ռեստորանային համալիրում սեղանին դրված ապակյա տարաներն ու սպասքի այլ պարագաները միտումնավոր վերցվել ու Վարդանյանի կողմից նետվել են ռեստորանում գտնվող անձանց վրա։ Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ Վարդանյանը նշել է, որ իր ձեռքում մի պահ եղել է միայն շիշ, իսկ տուժող Երեմյանը հաստատել է, որ մարմնական վնասվածք պատճառվել է իր ուղղությամբ շիշ նետելու արդյունքում։

Վարույթն իրականացնող մարմինը բավարար միջոցներ չի ձեռնարկել որպեսզի բացահայտի այն կնոջը, ում մոտեցել է Ա.Վարդանյանը, որի հետևանքով ստեղծվել է խառնաշփոթը։ Բացի այդ, արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել գտնելու Սամսոն Ղազարյանին, ով հանդիսանում է այն նույն կնոջ ամուսինը, ում մոտեցել է Ա.Վարդանյանը։

Բացի այդ քեական գործի քննությամբ հաստատվել է, որ վերընշված օրը Ա.Վարդանյանը, լինելով հաշմանդամ, ծեծի է ենթարկվել իրեն անծանոթ անձանց կողմից։

Ընդ որում՝ քրեական գործը հարուցվել հենց այդ փաստի առթիվ։

Դատարանն արձանագրել է, որ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի անորոշությունից բացի, դրա սահմաններում չի կատարվել նաև գործի հանգամանալից, լրիվ և բազմակողմանի քննություն, չի պարզվել առաջադրված մեղադրանքի իրական հանգամանքները, նկարագրված արարքի իրական շարժառիթները։

Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմնի կողմից նաև խախտվել են մի շարք այլ քրեադատավարակն նորմերի պահանջներ։

Ուստիև, 09-12-2015 թվականի դատարանի դատավճռով Արթուր Վարդանյանին իրեն առաջադրված մեղադրանքում  անպարտ է ճանաչվել և արդարացվել այդ hոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Մեղադրող դատախազը արդարացման դատավճռից դժգոհ լինելով վերաքննիչ բողոք է ներկայացրել, որի քննությունը դեռևս շարունակվում է:

2016թ. մինչ այս պահը դատավոր Մակյանի կողմից կայացվել է 1 արդարացման դատական ակտ:

 

18.   Խոշոր չափերով շորթման մեջ մեղադրվող Հրաչյա Վարդանյանն անպարտ է ճանաչել և արդարացվել՝   մեղսագրված արարքի կատարմանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Վարդանյանը  Էմիլ Խաչատրյանից գումար հափշտակելու դիտավորությամբ Երևան քաղաքի «Հավանա»  ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի ունեցած խոսակցության ընթացքում, իրեն որպես քրեական հեղինակություն ներկայացնելով և այդ կերպ տուժողի կամքի վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչպես նաև Էմիլ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել է իր կողմից որոշված ժամանակահատվածում, ինչպես իրեն, այնպես էլ` իր կողմից մատնանշված անձանց տալ ընդհանուր 1.700 ԱՄՆ դոլար:

Հրաչյա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:

Դատարանը, փաստել է, որ նախաքննական մարմինը տարբեր անձանցից ցուցմունքներ վերցնելիս չի անհատականացրել դրանք ու հաճախ ուշադրություն չի դարձրել գործով բացահայտման ենթակա կարևոր հանգամանքների վրա:

Բացի այդ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումները էական են և ազդել են գործի արդարացի քննության՝ հետևաբար և ելքի վրա։

Հաշվի առնելով դատարանում ձեռք բերված՝  Հրաչյա Վարդանյանի մեղքը հիմնավորող ապացույցների ոչ բավարար լինելը, դատարանը գտնել  է, որ Հրաչյա Վարդանյանի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ:

27-04-2016  թվականի դատարանի դատավճռով  Հրաչյա Վարդանյանն անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ իրեն մեղսագրված արարքի կատարմանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

 Հրաչյա Վարդանյանն դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Վարդանյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից՝  հենց  դատական նիստերի դահլիճից։

 

19. Արթուր Մադոյանը,  ով մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) արդարացվել է  մեղսագրված արարքն ապացուցված չլինելու հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ 47-ամյա Արթուր Մադոյանը  իր դստերը` Յանային,  տեսակցելու հետ կապված հարցերի շուրջ  վիճաբանել է իր նախկին կին Նունե Ստեփանյանի հետ, որի ընթացքում ձեռքերով 3-4 անգամ հարվածել է վերջինիս` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Մադոյանի նախկին կնոջ հետ համատեղ կյանքում նա ունեցել է 2 աղջիկ և տվյալ օր գնացել էր աղջիկներից մեկին տեսության, և հենց շենքի բակում էլ հանդիպել աղջկան ու զրուցել նրա հետ: Մայրը պատուհանից տեսնելով, որ դուստրը զրուցում է հոր հետ `միջամտել է ու տուն կանչել:

Հայրը գնացել է  նրա հետևից, աստիճանահարթակի վրա Մադոյանի և նրա նախկին կնոջ միջև վիճաբանություն է ծագել՝ երեխաներին տեսակցելու հարցի վերաբերյալ:

Մադոյանն իր ցուցմունքում պնդել է, որ իր նախկին կնոջը չի հարվածել,  իսկ իր և նախկին կնոջ միջև վիճաբանության պատճառը եղել է այն, որ երեխաները ցանկացել են մեկնել ԱՄՆ, ինչին ինքը  դեմ է եղել,   քանի որ մտավախություն է ունեցել, որ մայրը նրանց տանում  է ոչ թե շրջագայության, այլ մշտական բնակություն հաստատելու նպատակով։

Հետազոտված ապացույցների ընդհանուր ամբողջությամբ դատարանն արձանագրել է, որ հնարավոր չէ հանգել հիմնավոր հետևության առ այն, որ Մադոյանը 3-4 անգամ հարվածել է  նախկին կնոջ ձեռքերին, որի արդյունքում վերջինիս մարմնի վրա առաջացել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Ուստիև հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ,  դատարանը գտել է, որ ապացուցված և հիմնավորված չէ այն հանգամանքը, որ Արթուր  Մադոյանին մեղսագրված արարքը և 10-03-2016 թվականի դատարանի դատավճռով Մադոյանը անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ մեղսագրված արարքին վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։

Գործով մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք ներկայացրել` պահանջելով ամբողջությամբ բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և գործը վերադարձնել նույն դատարան` նոր քննության: Վերաքննիչ քրեական դատարանում գործի քննությունը դեռևս շարունակվում է:


20. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝(խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) մեղադրվող Ռաֆայել Խաչատրյանը ևս արդարացվել է՝ մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Խաչատրյանը Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0010 բաժանմունքում մոտ 15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ինչը զուգորդվել  է «Հայփոստ»  ՓԲԸ-ի աշխատակից Գրիգոր Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Մասնավորապես, Ռաֆայել Խաչատրյանը իր հարսնացուից  տեղեկանալով, որ աշխատանքի ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցները վիրավորել են նրան, խուլիգանական մղումներից ելնելով, իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքի աշխատակիցների նկատմամբ, վիճաբանել է Գրիգոր Խաչատրյանի հետ, որի ընթացքում հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին, դիտավորությամբ, մոտ 15 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և խաթարել աժանմունքի բնականոն աշխատանքը։

Դատարանն իր իրավական վերլուծություններում փաստել է, որ  Խաչատրյանի դրսևորած վարքագծում խուլիգանական մղումները բացակայում են, քանի որ վերջինիս գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա նախկինից եկող և տուժողի նկատմամբ որոշակի ժամանակահատվածում ձևավորված անձնական հակակրանքի հետևանքով ձևավորված հուզական վիճակից առաջացած լարվածության արդյունքում` այն էլ` ոչ անառիթ։

Այսպիսով դատարանն արձանագրել է, որ տեղին չեն պնդումներն այն մասին, թե ամբաստանյալի գործողություններում առկա է խուլիգանության հանցակազմը` ելնելով միայն այն հանգամանքից,  նրա գործողությունների արդյունքում խաթարվել է «Հայփոստ» ՓԲԸ համապատասխան բաժանմունքի աշխատանքները։

Դատարանը նաև  արձանագրել է, որ նախաքննական մարմինը տվյալ գործով առաջին հերթին պետք է պարզեր, թե արդյոք Խաչատրյանի գործողություններում առկա են խուլիգանական մղումներ, թե դրանք ուղղակի արդյունք էին վերջինիս հուզական վիճակի` լարվածության։

Գործով ձեռք բերված փաստերը վերլուծելով՝ դատարանն ուշադրություն է դարձրել նաև հետևյալ հանգամանքին, որ Խաչատրյանը և վկա Սաղաթելյանը հաստատել են այն իրողությունը,  որ մինչ այդ դեպքը, նախկինում ևս  «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակից Գրիգոր Խաչատրյանը կոպիտ կերպով դիտողություններ է արել Ա. Խաչատրյանի հարսնացուին, ով հաճախակի սրտնեղել է ու դրանց վերաբերյալ տեղեկացրել Խաչատրյանին:

Դեպքի օրը տեղի ունեցած հերթական տհաճ խոսակցությունն էլ, փաստորեն, առիթ է հանդիսացել նախկինում կատարվածի համար պարզաբանումներ ստանալու և ի վերջո Գ.Խաչատրյանի կողմից իր հարսնացուին ուղղված դիտողությունների պատճառներում հստակություն մտցնելու համար։

Ուստիև դատարանն գտել է, որ Խաչատրյանի` «Հայփոստ» ՓԲԸ-ում դրսևորած վարքագիծն ուղղված է եղել կոնկրետ անձի` Գրիգորի Խաչատրյանի դեմ, և պայմանավորված է եղել վերջինիս հանդեպ կենցաղային հողի վրա առաջացած հակակրանքով ու հանդիսանում է Ռ.Խաչատրյանի հուզական վիճակի արտահայտությունը և որ խուլիգանության հանցակազմը բացակայում է։

13-04-2016 թվականի դատարանի դատավճռով Ռաֆայել Խաչատրյանը առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել՝  մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
 

 

Շարունակելի...

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:37 30/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացում՝ Արագածոտնի մարզում
18:32 23/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց ՃԵԿ-ը խախտելու և անզգուշությամբ 4 անձի մահ պատճառելու մեղադրանքում
19:45 04/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶինծառայողն արդարացվել է. մեղադրանքն ապացուցված չէր
12:12 13/01/2016  |  Արդարացման դատավճիռներԶինծառայողն արդարացվել ու ճանաչվել է անմեղ. մեղադրանքը հաստատող որևէ ապացույց ձեռք չի բերվել
11:51 28/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի մեղադրանքում
16:56 27/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացում՝ կաշառքի գործով. վերաքննիչ դատարանն արդարացրեց ԱՆ աշխատակցին
17:12 26/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և հետիոտնին անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքում
19:26 28/10/2015  |  Քրեական խրոնիկոնԳործարար եղբայրներն արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով
23:32 27/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳողության և գողության փորձի գործով 3 աղջիկ ամբաստանյալներն արդարացվեցին
22:58 30/06/2015  |  Արդարացման դատավճիռներՄեղսագրվող նույն արարքի համար կրկին դատվել էին. Վերաքննիչ դատարանն ամբաստանյալներին արդարացրել է ու ճանաչել անմեղ

Արխիվ

[]