ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ է ոստիկանությունը բժիշկներից տվյալներ հավաքում քաղցկեղով հիվանդ անձանց մասին. «Առավոտ» 05/11/2016 09:46 | Մամուլ
«Առավոտ»-ը գրում է, որ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գրություն էր ստացել «Human Rights Watch» կազմակերպությունից այն մասին, որ ոստիկանությանը բժիշկներից տվյալներ է հավաքում քաղցկեղով հիվանդ անձանց մասին։
Ըստ այդ գրության՝ ամեն ամիս տվյալներ էր հավաքվում նաև այն մասին, թե ով ինչ դիագնոզ ունի, ինչքան հոգեմետ դեղ է ներարկում ստանում, ով է ներարկողը, անձնագրային տվյալները և այլն։ Այս տեղեկատվությունը ճշտելու կապակցությամբ «Առավոտը» զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
-Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցեց, անհանգստանալով առկա տեղեկություններով։ Մոտ երկու ամիս տևեց ամբողջ վարույթի գործընթացը։
Հրավիրել ենք առողջապահության նախարարությանը, ոստիկանաթյան ներկայացուցիչներին, լսել ենք իրենց տեսակետները խնդրի կարգավորման վերաբերյալ, կայացնելով որոշումը։ Որոշեցինք, որ այո, թեև հնարավորությունը սահմանված է, բայց փոխանցման գործընթացը հակասում է «Անձնական տվյալների մասին» օրենքին։ Հաշվի առնելով, որ դրանք նաև բժշկական գաղտնիք են, և որ բուժհաստատությանը հայտնի են դարձել, քանի որ անձը դրանք վստահել է բուժհաստատությանը։
- Ոստիկանությունը հիմնավորե՞ց, թե ինչի համար էր բժշկական գաղտնիք պարունակող ինֆորմացիա ձեռք բերում։
- Հիմնավորումն այն էր, որպեսզի ընդհանրապես վերահսկի հոգեմետ դեղերի փոխանցումը բուժհաստատություններից հիվանդներին, որպեսզի ոստիկանությունը վստահ լինի, որ ամեն ինչ տեղի է ունենում ըստ սահմանված կարգի, հիվանդը ստանում է այնքան չափաբաժին, որքան որ պետք է ստանա, շուկան վերահսկելու նպատակով։
–Ի՞նչ է սպասվում վարչական վարույթից հետո ոստիկանությանը։
–Մենք կարծում ենք, որ նրանց հաջորդ քայլը պիտի լինի որոշման նախագիծ մշակելը, օրենքում փոփոխություն առաջարկելը, որով հստակ կկանոնակարգվի ողջ գործընթացը՝ բժշկական հաստատություն-բժիշկ–ոստիկանություն փոխհարաբերությունների համատեքստում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի՝ 11.05.16թ. համարում:
Լուսանկարում՝ Շուշան Դոյդոյանը
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ