ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանում ամեն երկրորդը իմ դեմքը գիտի, եթե ոչ ռեժիսյոր, ապա որպես մարդասպան հաստատ գիտեն…». էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող 05/11/2016 19:23 | Դատական ռեպորտաժներ
«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը չի ցանկանում մասնակցել դատական նիստերին: Այդ մասին այսօրվա նիստում հայտարարեց ամբաստանյալը, ով մինչև այսօրվա նիստը նույնաբովանդակ գրություն էր ուղարկել դատարան:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց գործի քննությունը և հրապարակվեց ամբաստանյալի գրությունը:
Վերջինս, դիմելով նախագահող դատավորին, տեղեկացրել էր, որ հրաժարվում է մասնակցել դատական նիստերին և ցանկանում է ունենալ օրինական ներկայացուցիչ, և որ դատական նիստերը կարող են շարունակվել առանց իրեն և իր պաշտպան Մարինե Ֆարմանյանի:
Ամբաստանյալն որպես իր այս որոշման պատճառաբանություն նշել էր, որ քննչական խումբը և մեղադրող դատախազ Սաֆթալյանը ծիծաղաշարժ մեղադրական եզրակացություն են կազմել:
Իսկ գործով դատավորը, ով, ըստ ամբաստանյալի, փորձառու է, պետք է արժանվույնս գնահատեր ու իր «վրայից հաներ մեղադրանքը»՝ հռչակելով իր անմեղությունը:
Դիմելով դատարանին՝ ամբաստանյալը գրել էր, որ դատարանը խորշել է իր խափանման միջոց կալանավորումը փոխարինել ստորագրությամբ:
«Ես անմեղի իրավունքով հայտնում եմ, որ չեմ վստահում որևէ մի դատավորի, դատախազի, քննիչի, բոլորդ էլ անմեղ մարդկանց արյան գնով վեր եք բարձրանում: Սա ոչ այլ ինչ է, քան ՀՀ քաղաքացու իրավունքի ոտնահարում: Այս գրությունիցս հետո կանխատեսում եմ առաջիկա վճիռը, որն արդեն պատրաստ է, ես խնդրելու ոչինչ չունեմ, արեք ինչ ուզում եք, պահեք դատախազի և քննչական խմբի խայտառակությունները», - գրառել էր ամբաստանյալը՝ հավելելով, որ իր անձնական հարցերը կլուծի միջազգային չափանիշներով:
Սպանության մեջ մեղադրվողը գրությունն ավարտել էր հետևյալ խոսքերով «դուք ինձ զրկում եք ամենակարևորից՝ իմ ազատությունից, ընտանիքից, հեղինակությունից, մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք»:
Դատարանի հարցին ի պատասխան նա կրկին պնդեց իր հայտարարությունը՝ դատական նիստերին չներկայանալու վերաբերյալ, նշելով, որ ինքը և իր պաշտպանը չեն մասնակցելու:
Նախագահող դատավորը, ինչպես նաև ամբաստանյալի պաշտպան՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը ամբաստանյալին պարզաբանեցին, որ իր ցանկությամբ պաշտպանը չի կարող չմասնակցել նիստերին, և որ դա կարգավորվում է օրենքով, անկախ այն հանգամանքից, որ ամբաստանյալը ցանկանում է նիստերին մասնակցել, թե ոչ, պաշտպանը պարտավոր է ներկա գտնվել դատական նիստերին:
Ամբաստանյալի պաշտպանը դատարանին դիմելով խնդրեց ժամանակ տրամադրել իր պաշտպանյալին վերջնական դիրքորոշում հայտնելու համար:
Նախագահող դատավորը, դատարանին հասցեագրված ամբաստանյալի հայտարարությունն անհեթեթություն համարելով, հնարավորություն տվեց ամբաստանյալին կրկին մտածել և քննարկել իր իսկ հայտարարությունը:
Ամբաստանյալը վերջում դժգոհեց իր խափանման միջոցը չփոփոխելուց, որ ինքը շարունակում է մնալ բանտում, կորցնելով առանց այդ էլ չունեցած առողջությունը, «ուր պետք ա փախնեի կամ ինչի համար, Հայաստանում ամեն երկրորդը իմ դեմքը գիտի, եթե ոչ ռեժիսյոր, ապա որպես մարդասպան հաստատ գիտեն, ուր պետք ա փախնեի, հաստատ կգտնեին:
Հիշեցնենք նաև, որ այսօր նախատեսվում էր շարունակել վկաների հարցաքննությունը, սակայն նրանց ներկայությունն ապահովվել կրկին չէր հաջողվել, վկաներին բերման ենթարկելու վերաբերյալ ոստիկանությունից տարբեր գրություններ էին ստացվել, ոմանք հանրապետությունում չէին կամ տեղեկություններ չկային, սակայն նրանց թվում 2 վկայի վերաբերյալ սեքթ համակարգից տեղեկություն էր ստացվել, որ հատել են սահմանը:
Նրանց բերման ենթարկելու որոշումը կրկին անգամ կուղարկվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը