ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բա որ գնաք, էլ ո՞ւմ համար եմ սահմանը պահելու. զոհված փոխգնդապետը թույլ չի տվել ընտանիքին հեռանալ Մարտակերտից (Տեսանյութ). Yerkir.am 05/09/2016 21:37 | Ղարաբաղյան հակամարտություն
Մարտակերտ, Մատաղիս, Տոնաշեն, Թալիշ… Փոխգնդապետ, «Մարտական խաչ»-ի արժանացած Արամ Առուշանյանն ապրիլյան մարտերի ժամանակ ամենաթեժ կետերում էր:
Yerkir.am-ը գրում է, որ հրետանու գնդի հրամանատարը թեև անցել էր զինվորական թոշակի, սակայն հակառակորդի ակտիվությունից հետո անմիջապես մեկնեց առաջնագիծ: Արամի կինը` 35-ամյա Էլլադան, գրադարանավարուհի է: Ապրիլյան այդ օրերին Մարտակերտում էր` տանը, 4 երեխաների հետ:
«Ապրիլի 2-ին փոքր որդուս ծննդյան օրն էր, 5 տարեկան դարձավ, որոշել էինք նշել, բայց… Թուրքերը կրակոցներով «շնորհավորեցին» տղայիս ծնունդը: Երբ Մարտակերտի վրա էին կրակում` խուճապի էի մատնվել, նա ասում էր` բան չկա, առաջին անգա՞մ ես լսում կրակոցներ, որ տենց անես` երեխեքն էլ կվախենան»,- պատմում է կինն ու հիշում չդադարող գնդակոծության մասին:- «Մարտակերտում երբ կրակում էին, զանգում, ասում էի` ի՞նչ անենք, ասում էր` դուռը փակեք, սպասեք, մենք էստեղ ենք, բան չի լինի, հանգիստ եղեք: Հետո եկավ, մեզ տարավ Հաթերք` իր հայրական տուն, ու գնաց, հետո հետ եկանք Մարտակերտ: Ասում էի` Արա'մ, սաղ հեռանում են Մարտակերտից, ես 4 երեխու հետ ի՞նչ անեմ, ասում էր` բա որ դուք գնաք, բա ես էլ խի՞ եմ գնում սահման, ո՞ւմ եմ պաշտպանելու, որ դուք չլինեք, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»:
Էլլադայի խոսքով` ամուսինը հայրենասիրությունն ամեն ինչից վեր էր դասում: «Ասում էի` բա ընտանիքը, երեխեքը, ասում էր` եթե հայրենասեր չլինես, երբեք երեխաներիդ չես կարող սիրել, ճիշտ դաստիարակել: Միշտ ինձ սովորեցնում էր, որ առաջին տեղում հայրենիքն է, դրա մեջ մտնում են և' կինը, և' ընտանիքը, և' երեխաները: Մի երգ կար, շատ էր սիրում բառերը, անընդհատ երգում էր. «Կյանքս կտամ հայրենիքիս» (խմբ. Նկատի ունի Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ» երգը): Ինձ էլ ասում էր` երեխաներին անպայման դա սովորեցրու, ես էլ ասում էի` էնքան կասես` կյանքս կտամ հայրենիքիս, վերջում կտաս: Չէի հասկանում` ինչ եմ ասում, վերջում էդպես էլ եղավ…»,- պատմեց նա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և yerkir.am-ի տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ