ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ Պերմյակովը նկարագրում է, թե քանի հոգի է սպանել, կարծես, նրա մոտ ինքնավստահությունն ավելի է ավելանում. Լուսինե Սահակյան 05/06/2016 20:33 | Դատական ռեպորտաժներ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով այսօրվա դատական նիստում հետազոտվել է քննչական փորձարարության արձանագրությունը՝ լուսանկարչական հավելվածով: Միայն արձանագրությունը կազմում է 100 թերթից ավելի:
Քննչական գործողությունը կատարվել է ռուսաստանյան կողմի քննության շրջանակում՝ Ավետիսյանների տան նմանությամբ կառուցվել է մակետ, որտեղ Պերմյակովը մանրամասն նկարագրել է Ավետիսյանների տանը կատարած իր գործողությունները: Փորձարարության ժամանակ կատարվել է նաև տեսանկարահանում, սակայն ռուսական կողմը հայկական կողմին չի տրամադրել փորձարարության տեսագրությունը:
Ինչպես «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում նշել է տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը, անհասկանալի է, թե ինչու ռուսական կողմը հայկական կողմին չի տրամադրել տեսագրությունը: «Թե ինչու չի տրամադրվել, արդյոք եղե՞լ են տեխնիկական խնդիրներ, թե՞ ոչ, համենայն դեպս, քրեական գործում այդ պատասխանը չկա, և ռուսական կողմը այդ տեսագրությունն այդպես էլ հայկական կողմին չի տրամադրել»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ ամբողջական լինելու համար տեսագրությունը պետք է լիներ:
Ըստ տուժող կողմի ներկայացուցչի, իրենց շատ հետաքրքրում է տեսագրությունը, որովհետև հետաքրքիր է, թե ինչպես է Պերմյակովը նկարագրում իր գործողությունները: Դա հետաքրքիր է նաև պարզելու համար, թե ցուցմունքներում ամբաստանյալը նկարագրո՞ւմ է, արդյոք, ճշմարտությունը, թե՞ ոչ: «Եթե տեսագրությունը լիներ, կարծում եմ, մեր հասարակության համար շատ ավելի համոզիչ կլիներ, որովհետև համենայն դեպս լուսանկարչական հավելվածից հստակ երևում է, որ երբ նա նկարագրում է այդ սպանությունները, նրա դեմքին ժպիտ կա և յուրաքանչյուր անգամ, երբ շարունակում է նկարագրել, թե քանի հոգի է սպանել, կարծես նրա մոտ ինքնավստահությունն ավելի է ավելանում»,- ասել է Լ.Սահակյանը:
Ըստ փաստաբանի, ըստ էության դատավարությունն ամենայն մանրամասնությամբ է ընթացել: Կային միջնորդություններ, որոնք շատ կարևոր էին, այդ թվում՝ այն միջնորդությունները, որոնք տուժող կողմը ներկայացրել է այսօր: Մասնավորապես, կողմը միջնորդել է դատարան հրավիրել ու հարցաքննել այն բոլոր ոստիկաններին ու նաև մարզային ոստիկանության պետին, ովքեր ներկա են գտնվել Պերմյակովի ձերբակալությանը: Ըստ վկաների ցուցմունքների, հայկական կողմն է այդ ոստիկանների ուղեկցությամբ Պերմյակովին տեղափոխել ՌԴ ռազմաբազա: Փաստաբանը հիշեցրել է, որ շատ բարդություններ առաջացել են հենց այն պատճառով, որ Պերմյակովը հայտնվել է ռուսական կողմում:
«Մենք պետք է հասկանանք, որ վերջին հաշվով յուրաքանչյուր պետություն նաև պարտավոր է կյանքի իրավունքը հարգել և եթե ամենայն մանրամասնությամբ չի քննարկվում սպանության դեպքը, առավել ևս այս պարագայում, երբ որ զինվորն է սպանել, ապա պետության առջև իրավունքի խախտման համար պատասխանատվության հարց կարող է բարձրանալ»,- նշել է Լուսինե Սահակյանը՝ հայտնելով, որ դատարանը ակնհայտ ապօրինի կերպով մերժել է տուժող կողմի այս միջնորդությունը:
Փաստաբանը գտնում է նաև, որ շատ էական կլիներ նաև Պերմյակովի անմիջական հրամանատար Նիկիշինի հարցաքննությունը, Նիկիշինից որևէ նորություն չկա: Նա այն անձն է, ով Պերմյակովին տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն: «Մենք գիտենք Պերմյակովի առողջական լուրջ խնդիրների մասին, գիտենք, որ նրան զենք չպետք է տրամադրվեր»,- ասել է Լուսինե Սահակյանն՝ ընդգծելով, որ որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն նաև այն անձինք, ում թողտվության հետևանքով այս հանցագործությունը կատարվել է:
Լ.Սահակյանը նշեց, որ Նիկիշինի հետ կապված հարցը փակված չէ և դատարանը կրկին կծանուցի նրան: «Ըստ էության մենք պետք է սպասենք, որ ռուսական կողմն իր մեջ ուժ գտնի, որպեսզի հենց ինքն ապահովի Նիկիշինի ներկայությունը Հայաստանի Հանրապետության դատարանում»,- ասել է փաստաբանը:
Ի պատասխան լրագրողի հարցի՝ Լուսինե Սահակյանը նշել է, որ դեռևս բաց է հարցը, թե Պերմյակովը որտեղ է կրելու պատիժը: «Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա հասնել նրան, որ Պերմյակովն իր պատիժը կրի Հայաստանում»,- տեսակետ է հայտնել Լուսինե Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ