Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ի՞նչ կարգով պետք է հուղարկավորվի զինծառայողը 05/06/2016   16:44  |  ԼՐԱՀՈՍ

Զինծառայողի մահվան մասին զորամասի հրամանատարը (կազայորի զինվորական պարետը) պարտավոր է նույն օրը ևեթ տեղեկացնել հանգուցյալի մերձավորներին և հանգուցյալի ընտանիքի բնակավայրի կամ զորակոչի շրջանային (քաղաքային) զինկոմիսարիատին: Իսկ թե ի՞նչ կարգով պետք է կազմակերպվի զինծառայողների հուղարկավորությունը, մանրամասնում է  փաստաբան Նորայր Նորիկյանը:
 
Փաստաբանի գրառման մեջ մասնավորապես նշվում է.

Կցանկանայի խոսել մի խնդրի մասին, որն, իմ կարծիքով, առավել կարևոր է նախևառաջ մեր զոհված զինծառայողների հիշատակի հարգման, նրանց հարազատների նկատմամբ երախտագիտության արտահայտման, և այս կամ այն չափով սփոփելու տեսանկյունից:

Թեև, պետք է ընդգծել, որ զինված ուժերի բարոյական նկարագրի, բարոյահոգեբանական լավ վիճակի պահպանման առումով, ստորև ասվածն ևս կարևոր է:

Ապրիլի սկզբին բռնկված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հուղարկավորությունների կազմակերպչական հարցերի կապակցությամբ որոշ զինծառայողների ծնողների, իմ կարծիքով, արդարացի դժգոհությունը լուրջ մտորելու տեղիք է տալիս, ինչը ստիպում է առավել կանոնակարգել ու հստակեցնել նշված հարցերի լուծման մեխանիզմները, որոնք շատ կարևոր են:

Նախևառաջ  ցանկանում եմ նշել, որ  «ՀՀ Զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ գլխով ամրագրված են «Զինվորական հարգանքի մատուցման»  ընթացակարգերը, այդ թվում և թաղման ժամանակ:
Թեև հեռու եմ այն մտքից, որ առհասարակ չեն պահպանվում նշված ընթացակարգերի պահանջները, այդուհանդերձ, գտնում եմ, որ առավել քան պետք է ուշադիր լինել նշված հարցերում և սրբորեն պահպանել ու կատարել հիշատակվող դրույթների պահանջները:
Համաձայն նշված օրենքով ամրագրված դրույթների` Զինծառայողների թաղման ժամանակ զինվորական հարգանքի մատուցման համար նշանակված զորքերից կազմվում է պատվո ուղեկցորդ խումբ:

Իսկական զինվորական ծառայության ժամանակ մահացած զինծառայողների թաղման կազմակերպումը դրվում է նրանց անմիջական պետերի, իսկ մյուսներինը, որոնց թաղման համար պատվո ուղեկցորդ խումբ է նշանակված` կայազորի պետի (քաղաքային կամ մարզային զինկոմների) վրա:

Պատվո ուղեկցորդ խմբից բացի թաղման արարողության համար հատկացվում են`

- նվագախումբ.
- դագաղի մոտ կանգնող պատվո պահակախումբ.
- դագաղը գերեզման իջեցնող զինվորներ (8-10 մարդ), առանց զենքի, սերժանտի (ավագի) ղեկավարությամբ:

Շքանշանները և մեդալները տանող յուրաքանչյուր մարդու տրվում է շքանշանով կամ մեդալներով մեկական բարձիկ, ընդ որում, սպաների թաղման ժամանակ այդ նպատակով նշանակվում են սպաներ, իսկ ենթասպաների, սերժանտների (ավագների) և զինվորների թաղման ժամանակ` ենթասպաներ, սերժանտներ (ավագներ) կամ զինվորներ:

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ եթե հանգուցյալ զինծառայողի թաղումը կատարվելու է ուրիշ քաղաքում կամ գյուղում, ապա դագաղը պատվո ուղեկցորդ խմբով և նվագախմբով տարվում է մինչև քաղաքի սահմանագիծը (կայարան, օդանավակայան):

Վստահ եմ, այս կարգի հստակ իրականացումը զոհված զինծառայողի հարազատների համար շատ կարևոր հանգամանք է:

Ավելին, զոհված զինծառայողին թաղման վայր ուղեկցելու համար զորամասի հրամանատարի կամ կայազորի պետի (զինկոմի) հրամանով նշանակվում է 2-4 մարդ, որոնք պետք է հրահանգավորված լինեն և իրենց հետ ունենան մահվան ծանուցագիրը, մահվան վկայականը և տեղեկանքը` զորամասի հրամանատարի ստորագրությամբ, ընտանիքին հասցեագրված նամակ` մահվան հանգամանքների շարադրմամբ, հանգուցյալի անձնական իրերը, արժեքավոր առարկաները և պարգևները` փաթեթավորված և զմուռսով կնքված:

Ուղեկցորդները նշանակված վայր հասնելով` պետք է զինվորական կոմիսարիատին ակտով հանձնեն հանգուցյալի փաստաթղթերն ու իրերը և անձամբ մասնակցեն թաղման արարողությանը:
Զինծառայողի մահվան մասին զորամասի հրամանատարը (կազայորի զինվորական պարետը) պարտավոր է նույն օրը ևեթ տեղեկացնել հանգուցյալի մերձավորներին և հանգուցյալի ընտանիքի բնակավայրի կամ զորակոչի շրջանային (քաղաքային) զինկոմիսարիատին:

Զոհված զինծառայողին հուղարկավորելուց անմիջապես առաջ պետք է տեղի ունենա սգո միտինգ, որից հետո նվագախումբը պետք է կատարի սգո քայլերգ:

Ավելին, զինծառայողի հուղարկավորության պահին դրոշները խոնարհվում են, պատվո ուղեկցորդ խմբից նշանակված ստորաբաժանումը տալիս է երեք համազարկ` դատարկ փամփուշտներով, ընդ որում, վաշտի դեպքում մեկ դասակն է կրակում, դասակի կամ ջոկի դեպքում` ամբողջ ստորաբաժանումը, իսկ առանձին դեպքերում հատուկ ցուցումով կարող է տրվել հրետանային համազարկ:

Համազարկ տալուն պես նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:  Օրհներգից հետո զորքերը, եթե տեղանքը թույլ է տալիս, նվագի ուղեկցությամբ անցնում են գերեզմանի կողքով:

Զինծառայողի հուղարկավորումից հետո պարգևատրված և հետմահու պարգևատրված հանգուցյալների շքանշանները և մեդալները, պատվավոր կոչումների կրծքանշանները, ինչպես նաև պարգևատրման վերաբերյալ փաստաթղթերը տրվում են նրանց ընտանիքներին` ի հիշատակ:

Բացի վերը նշվածից, հաշվի առնելով նաև մեր ազգային առանձնահատկությունները, սովորույթները, չգրված բարոյական նորմերը, գտնում եմ, որ որևէ զինծառայողի հուղարկավորությանը պետք է պարտադիր մասնակից լինեն տվյալ կայազորի հրամանատարությունը, ինչպես նաև զոհված զինծառայողի հուղարկավորության վայրի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները:

Դա կլինի յուրովի երախտագիտության արտահայտման քայլ` ուղղված զոհված զինծառայողների հարազատներին…

Լուսանկարը՝ Razm.info-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]