ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանում զինվորների դիակները հարազատներին հանձնում են «սքոչով» փաթաթված եւ թույլ չեն տալիս բացել դագաղը. զինվորի մայր 05/05/2016 18:45 | Ղարաբաղյան հակամարտություն
Մեզ խաբում են, թե երեխայի դիակը լվացվել, պատանվել է, տանենք` թաղենք:
Մենք դագաղը մեծ համառությամբ բացեցինք, եւ տեսանք, որ երեխան ամբողջությամբ «սքոչով» փաթաթված է: Ստացվում է, որ զինվորներին «սքոչով» փաթաթում, թաղում են: Ընտանիքներին էլ խաբում են, թե լվացվել, պատանվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը, պատմել է անցյալ տարվա հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գեդաբեկում տեղակայված զորամասերից մեկում մահացած զինվոր Ֆաիգ Ջաբիր օղլու Իբարհիմովի մայրը:
Անցյալ տարվա հունիսի 13-ին Գեդաբեկի զորամասից Սումգայիթի Քիմիագործների ավանում բնակվող Իբրահիմովների ընտանիքը ստանում է իրենց որդու մահվան լուրը: 2 օր հետո ծնողներին են ուղարկում զինվորի «ցելոֆանով» փաթաթված դիակը, 3 օր հետո էլ զորամասի հրամանատարի ստորագրությամբ ծանուցագիր են ստանում, որտեղ գրված էր. «Զինվոր Ֆաիգ Ջաբիր օղլու Իբրահիմովը 2015 թվականի հունիսի 13-ին զորամասի 3-րդ գումարտակին կից տարածքի ոչ բնակելի հատվածում իրեն կախել` մահացել է»:
Զինվորի ընտանիքն առաջին իսկ օրվանից չի համաձայնվում այդ վարկածին. զինծառայության ավարտին 3 ամիս մնացած Ֆաիգը չէր կարող ինքնասպան լինել:
Ֆաիգի մայրը պատմում է, որ սպանությունից մի քանի օր առաջ երեխան հեռախոսով հայտնել էր, որ իրեն պարտադրում են 850 մանաթ փող վճարել, իբր կորցրած ավտոմատի ինչ որ մասի դիմաց, այն դեպքում, երբ հերթապահությունից հետո ինքը ավտոմատը հանձնել է սարքին վիճակում:
«Հետաքննության ժամանակ քննիչից պահանջեցինք պարզել հարցը: Նա էլ, թե «մեռելին կենդանացնել այդ մասին նրանից հարցնելու հնարավորություն չունեմ»«, -ասում է նա:
Ֆաիգ Իբրահիմովի մահվան փաստով Ղազախի ռազմական դատախազությունում քրեական օրենսգրքի ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է սկսվել: Զորամասի մի այլ զինվոր Հուսեին Հուսեինովը ձերբակալվել է: Այս տարվա ապրիլին Գյանջայի ռազմական դատարանը նրան 10 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել:
Պարզվել է, որ Հուսեին Հուսեինովը մայիսի 26-ին չի ենթարկվել գումարտակի հերթապահ Ֆաիգ Իբրահիմովի` զորանոցը մաքրելու հրամանին, ինչի պատճառով նրանց միջեւ վեճ է առաջացել: Հուսեյնովը ծեծի է ենթարկել Ֆաիգին: Հետո նրա մարմինը, իբր, հայտնաբերվել է կախված վիճակում:
Հուսեին Հուսեինովը ճնշել եւ նեղացրել է բազմաթիվ զինվորների եւս: Նրանք Հուսեինի դեմ ցուցմունք են տվել դատարանում:
Ֆաիգ Իբրահիմովի մայրն ասում է, որ զինվորներին նեղացնելու, սպանելու դեպքերը զորամասում առկա կամայականության արդյունք է:
«Ինչքան զինվորի է նա նեղացրել…Եթե որդիս չսպանվեր, նրան չեին ձերբակալի, դեռ ինչքան զինվորի կշարունակեր նեղացնել: Դա մի պատճառ ունի. հովանավորչություն եւ անպատժելիություն: Եթե նման վարքի համար այդ զինվորը ժամանակին պատժվեր, հերթական հանցագործությունները տեղի չեին ունենա, որդիս էլ այժմ մոտս կլիներ», -ասում է նա:
Մայրը չի հավատում, որ որդին ինքնասպան է եղել: Ասում է, որ նա սպանվել է ծառայակից ընկերոջ կամ ընկերների կողմից:
«Մենք քննիչից եւ դատարանից պահանջեցինք, որ եթե երեխան իրեն կախել է, ապա դեպքի վայր եկած դատախազության աշխատակիցները պետք է լուսանկարած լինեն նրան: Ուր են այդ լուսանկարները: Ես չեմ հավատում ոչ զորամասի հրամանատարի, ոչ էլ քննիչների ասածներին: Նվազագույնն այն բանի համար, որ թույլ չէին տալիս բացել դագաղը: Պարզվեց, որ նրանք զինվորներին «սկոչով» փաթաթում թաղում են: Տղայիս պարանոցին եւ ոտքերին բռնության եւ խոշտանգումների հետքեր կային», -պատմել է զինվորի մայրը:
Զինվորին դիտավորյալ սպանելու մեջ համոզված ընտանիքը պահանջում է կրկնակի հետաքննություն, հայտնում է ռադիոն:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից