ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժողը փողը բերել է, դրել իմ սեղանին, ասելով՝ «ես իմ խոստումը կատարեցի», արագ հեռացել. ամբաստանյալ 05/04/2016 20:58 | Դատական ռեպորտաժներ
Շորթմամբ կաշառք ստանալու մեջ մեղադրվող Վարդուհի Գևորգյանն այսօր հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության հիշյալ տարածքային բաժնի պետ Վարդուհի Գևորգյանն իր լիազորությունների շրջանակներում ՀՀ քաղաքացի Գագիկ Գաբրիելյանին կենսաթոշակ նշանակելու համար 2015թ. նոյեմբեր ամսվա կեսերին նույն բաժնի ավագ մասնագետ Մարգարիտա Ստեփանյանի օժանդակությամբ, շորթմամբ քաղաքացուց պահանջել է 100.000 ՀՀ դրամ կաշառք՝ հակառակ պարագայում սպառնալով ոտնահարել Գ.Գաբրիելյանի՝ 63 տարին լրանալու կապակցությամբ կենսաթոշակ նշանակելու իրավունքը:
Ըստ մեղադրանքի, այդ դիտավորյալ գործողություններով Գ.Գաբրիելյանի համար սոցցապ բաժնի պետը ստեղծել է իր օրինական իրավունքների իրականացումը բացառապես կաշառք տալու միջոցով պաշտպանելու համար անհրաժեշտ պայմաններ՝ Գ.Գաբրիելյանին հայտնելով, որ իրեն կաշառք չտալու պարագայում վերջինիս կենսաթոշակը կձևակերպի միայն 65 տարին լրանալուց հետո։
01.12.2015թ. Վարդուհի Գևորգյանն իր աշխատասենյակում Գ.Գաբրիելյանից ստացել է շորթմամբ պահանջված 100.000 ՀՀ դրամ կաշառքը։
Վարդուհի Գևորգյանն իր այսօրվա ցուցմունքում նշեց, որ քաղաքացին եկել էր ոչ թե թոշակ նշանակելու հարցով, այլ՝ ուրիշ նպատակով: Ամբաստանյալը հայտարարեց, որ փող շորթելու սովորություն ինքը չունի, երբեք մարդկանց վատություն չի անում, եթե կարողանում է, օգնում է: «Իմ կյանքը հագեցած է եղել մարդկանց օգնելով»,- ասաց նա:
Վ.Գևորգյանը հայտարարեց, որ վեց էջ կազմող գաղտնալսման արձանագրությունում 36 տեղ տուժողը փող է խոստանում, որպեսզի դրդի իրեն ասելու՝ եթե փող չբերես, թոշակ չես ստանա: «Ես տուժողից գումար չեմ պահանջել»,- ասաց Վարդուհի Գևորգյանը՝ հավելելով, որ այդ տուժողն էր անընդհատ ասում՝ «ես քո լավության տակից դուրս կգամ»: Ըստ ամբաստանյալի, տուժողը փողը բերել է, դրել իր սեղանին, ասելով՝ «ես իմ խոստումը կատարեցի» ու արագ հեռացել:
Ամբաստանյալը նշեց նաև, որ երբ տուժողի հետ առերես հարցաքննության ժամանակ ինքը նրան ասել է՝ «ի՞նչ Հուդայի գործ արեցիր», տուժողի մեջ փոփոխությունը նկատելի էր, նա դարձել էր ռեմբո, ասում էր՝ «այս երկիրը պե՞տք է դզվի, թե՞ ոչ»:
Տուժողի ու ամբաստանյալի խոսակցությունների ձայնագրության վերաբերյալ որոշ հարցերի ամբաստանյալը չպատասխանեց, հայտարարեց, որ հարցերին կպատասխանի, երբ ձայնագրությունը փորձաքննության ենթարկվի:
Դատական նիստին տուժողը չէր ներկայացել: Մինչ ամբաստանյալի հարցաքննությունն սկսելը պաշտպանական կողմը միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ տուժողի ներկայությունն ապահովելու նպատակով: Դատարանը, սակայն, գտավ, որ այս փուլում ծայրահեղ անհրաժեշտություն չկա դատական նիստն անցկացնել նրա ներկայությունը ապահովելուց հետո, քանի որ այս փուլում տուժողի իրավունքն է և ոչ թե պարտականությունը ներկայանալ դատարան: Նախագահող դատավորն ընդգծեց, որ տուժողն արդեն իսկ հարցաքննվել է դատարանում:
Տուժողն իր դատաքննական ցուցմունքում հայտարարել էր, որ բաժնի պետն իրենից հարյուր հազար դրամ է պահանջել թոշակ նշանակելու համար, չի ճարել պահանջվող գումարը, դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը:
«Մեր երկիրը վերջիվերջո պե՞տք է դզվի, թե՞ ոչ»,- ասել էր նա:
Բաժնի պետն, ըստ տուժողի ցուցմունքի, իրենից հարյուր հազար դրամ է պահանջել թոշակը ձևակերպելու համար, ինքը սակարկել է, սակայն իրեն ասվել է՝ «բարդ գործ է», «տանջված տղա ես, ուրիշների համար թանկ է, քեզ համար՝ հարյուր հազար»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով