Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

ՄԱԿ-ի 4 բանաձևերը Ադրբեջանի դաժանությունները կանխարգելելու համար էին. Էդվարդ Նալբանդյանը հակադարձել է Մամեդյարովին 05/04/2016   22:08  |  Ղարաբաղյան հակամարտություն

Արդեն բանը բանից անցել է՝ մարդասպաններին Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակել, դա արվեց Ռամիլ Սաֆարովի դեպքում և հիմա էլ բռնություններ, որոնք իրականացվել են Արցախի դեմ լայնածավալ, բավականին լավ ծրագրված և կազմակերպված ագրեսիվ ռազմական գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ի ոճով:  Այս մասին Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների համատեղ մամլո ասուլիսին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով  «Օրեր»  պարբերականի հարցին, թե ինչո՞ւ քաղաքական գնահատական չի տրվում ԼՂ ՊԲ զինվորին գլխատած պատերազմի հանցագործ զինվորի, նրան բարձրագույն պարգևի արժանացրած Իլհամ Ալիևի և հենց այդ երկրի  ԴԱԻՇ-ԻԼԻՊ ոճի վարքագծին:

«Միգուցե ոչ ԴԱԻՇ-ի ոճով, այլ՝ Բաքվի ոճով, որովհետև դրանից առաջ Սաֆարովի դեպքն էր: Երեք պատանդ հայ զինվորներ գլխատվել են, և նրանց գլուխները ցուցադրվել են Ադրբեջանի գյուղերում և քաղաքներում: Եվ մարդասպաններից մեկը ընդամենը երկու օր առաջ ազգային հերոս հռչակվեց Ադրբեջանի նախագահի կողմից»,- փաստել է Է.Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ շատ լավ հայտնի է, որ հակամարտությունը առաջացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով՝ տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկանների ներգրավմամբ: «Ադրբեջանի ԱԳ նախարարը վկայակոչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը: Ինչո՞ւ չորս: Որովհետև յուրաքանչյուր բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք հարգել: Եվ չորս բանաձևերը ընդունվել էին մեկ նպատակով՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Ադրբեջանը չէր հարգում դրանք: Առ այսօր՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից 1994թ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի ձեռքբերումից հետո, երեք համանախագահ պետությունները, իմիջիայլոց, սրանք բոլորի համար քաջածանոթ փաստեր են, ՄԱԿ ԱԽ մշտական անդամները երբեք չեն արել որևէ հղում ԱԽ այդ բանաձևերին: Որովհետև ԱԽ բանաձևերն ընդունվել են, ինչպես ասացի, զինադադարի հասնելու նպատակով: Եվ զինադադարը հաստատվեց 1994թ. մայիսին՝ վերոնշյալ եռակողմ համաձայնագրով, ապա վերահաստատվեց 1994թ. հուլիսին և հետո 1995թ. փետրվարին»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Իմիջիայլոց,  նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, այս գործողության ընթացքում՝ վերջին գործողության, ադրբեջանցի դիվանագետները փորձում էին այնպես ներկայացնել իրավիճակը, թե իբր նշված համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Վերբալ նոտա է ուղարկվել Վիեննա՝ ԵԱՀԿ քարտուղարություն՝ նշելով, թե տվյալ համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: «Իմ գործընկերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին հայտնել է, թե Ադրբեջանի դեսպանը նման քայլ կատարելու ցուցում չուներ, դա իր միակողմանի, անձնական նախաձեռնությունն էր: Եվ քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, եռանախագահները ստիպված էին տարածել իրենց սեփական վերբալ նոտան՝ տեղեկացնելով, որ 1994 և 1995թթ. երեք համաձայնագրերը անժամկետ են, և նրանք պետք է հարգվեն և ամբողջովին կյանքի կոչվեն, իսկ 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը նպատակ էր հետապնդում դադարեցնելու ռազմական գործողությունները, վերականգնելու 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը»,- նշել է ՀՀ արտգործնախարարը:

Այնուհետև Ադրբեջանի մեկ ուրիշ դիվանագետ մեկ այլ վերբալ նոտա է տարածել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում: «Կրկին իմ գործընկերը եռանախագահներին հայտնեց, թե դա եղել է առանց իր ցուցումների, դիվանագետը դա զուտ սեփական նախաձեռնությամբ էր իրականացրել և տարածել այդ նամակը: Բայց քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, երեք համանախագահները, հիշեցնեմ, որ նրանք ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներ են՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, ստիպված էին նախորդ շաբաթ օրը տարածել նամակ՝ հայտնելով, որ 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը պետք է հարգվեն լիարժեքորեն»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը հարց է տվել՝ ի՞նչ ունենք այսօր, և արձանագրել՝  Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի՝ ապրիլի սկզբի ագրեսիայի շատ բացասական հետևանքներ: «Եվ մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել եռանախագահների հետ միասին, որպեսզի վերականգնենք բանակցային մթնոլորտը և ապահովենք, երաշխավորենք, որ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Այդ նպատակով առաջին հերթին հարկավոր է կիրառել հրադադարի խախտումների քննության մեխանիզմ ստեղծելու մասին համանախագահների առաջարկը, որը մերժվել է Ադրբեջանի կողմից և ընդունվել Հայաստանի և Արցախի կողմից: Մեկ այլ առաջարկ ևս՝ տեղում մեծացնել, ընդլայնել, ամրապնդել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, այլ ոչ թե սահմանափակել այդ թիմի կարողությունները, ինչին ձգտում է Ադրբեջանը:

Սա այն է, ինչ ունենք, և Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել եռանախագահ երկրների հետ միասին՝ գտնելու հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային լուծում»,- նշել է Է.Նալբանդյանը:

Ի դեպ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսքով հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքից հետո: Վերջինիս խոսքը ՀՀ ԱԳ նախարարը գնահատել է որպես՝ «բավականին երկար դասախոսություն էր, սակայն չտրվեց շատ ուղիղ և հստակ ձևակերպված հարցի պատասխանը»:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]