ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարևանուհին գնացել է իր տուն, լողացել, գայթակղող հագուստ հագել, սակայն սեռական հարաբերություն ունենալու ցանկություն չի ունեցել 05/03/2016 19:06 | Դատական ռեպորտաժներ
Հարևանուհուն սեռական հարաբերության հարկադրելու մեջ մեղադրվող Պերճը դատապարտվեց 1 տարի ժամկետով ազատազրկման:
Միևնույն ժամանակ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, քանի որ սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ մեղադրանքի՝ Պերճը, օգտվելով այն հանգամանքից, որ իր հարևանությամբ բնակվող կինը միայնակ է ապրում, վերջինիս շանտաժի է ենթարկել և գույքը վնասելու և ոչնչացնելու սպառնալիքով հարկադրել է սեռական հարաբերության:
Պերճն իր բջջային հեռախոսահամարով զանգահարել և հաղորդագրություններ է ուղարկել հարևանուհուն՝ սպառնալով, որ գյուղում կտարածի, թե իբրև նա անբարոյական է, սպառնացել է նաև իրենց հարևանությամբ բնակվող մեկ այլ կնոջ տան դռան մոտ գրություն թողնելով՝ «… անբարոյական է, նրա հետ չշփվեն»:
Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև, որ Պերճը օրվա տարբեր ժամերի գնալով հարևանուհու տան պատուհանի մոտ, նրան սպառնալիքներ տալով հարկադրել է նահանջել իր սեռական ազատության իրավունքից, ինչպես նաև վնասել է նրա տան բակում եղած ջրի խողովակները, ջրի պոմպը և հողամասը:
Պերճին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Առաջադրված մեղադրանքում Պերճը իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, վերջինս ցուցմունք տալով հայտնել է, որ իր բջջային հեռախոսահամարով հարևանուհուն ուղարկած հաղորդագրությունները և հարևանությամբ բնակվող մեկ այլ կնոջ տան դռան մոտ թողած գրությունն ինքն է գրել, որպեսզի հարևանուհին իր տուն չգնա, քանի որ վերջինս գնացել է իր տուն լողացել, գայթակղող հագուստ հագել:
Ավելին, ըստ Պերճի ցուցմունքի՝ հարևանուհին իրենց տնից պոկ չի եկել, բազմիցս կնոջը ասել եմ, որ հարևանուհու հագ ու կապը իր դուրը չի գալիս: Հայտնել է նաև, որ հարևանուհու տան բակի ջրի խողովակները, հողամասը չի ավիրել, նրա ձեռքից դանակ չի վերցրել և չի դրել նրա կոկորդին և սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն չի արել և նման միտք չի ունեցել:
Եթե նման ցանկություն ունենար ապա եղել է պահեր, որ հարևանուհին մենակ իր հետ իր ավտոմեքենայի մեջ է եղել, ոչինչ իրեն չէր խանգարի, որ ինքը իրականացներ իր ցանկությունը:
Տուժող հարևանուհին էլ ցուցմունք տալով հայտնել է, որ Պերճ իր բջջային հեռախոսահամարով զանգահարել և հաղորդագրություններ է ուղարկել իրեն՝ սպառնալով, որ գյուղում կտարածի, թե իբրև ինքը անբարոյական է, եթե իր հետ սեռական հարաբերություն չունենա: Ըստ տուժողի ցուցմունքի՝ իր ամուսինը և որդիներ գտնվել են ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի:
Տուժողը նշել է նաև, որ Պերճին ասել է, որ այլևս չզանգահարի իրեն, ամոթ է իրենք լավ հարևաններ են և այդպիսի բան այլևս չառաջարկի իրեն, սակայն Պերճ երեկոյան ժամերին հաճախակի գնացել է իր տան բակ խփել տան պատուհաններին, դռանը և ասել, որ դուռը բացի, մտնի իր տուն և իր հետ սեռական հարաբերություն ունենա՝ չբացելու դեպքում էլ սպառնացել պատուհանը ջարդել մտնել տուն և իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Ըստ տուժողի՝ Պերճը նաև ասել է, որ այդ ամենից հետո էլ իրեն կսպանի և այդ մասին որևէ մեկը չի իմանա: Ռուզաննա Ավետիսյանը դուռը չի բացել և Պերճ Հարությունյանը հեռացել է տան մոտից: Սեռական հարաբերություն ունենալու համար սպառնացել է նաև, որ գիշերով նրա անասուններին բաց կթողնի գոմից:
Այս ամենից հետո տուժողը ՌԴ-ից հետ է կանչել իր ամուսնուն և այդ ամենի մասին պատմել է նրան և Պերճի կնոջը, վերջինս և նրա դստերը ցույց է տվել նաև ամուսնու ուղարկած հաղորդագրությունները , սակայն նրանք չեն հավատացել, ասել են, որ Պերճը նման բանի ընդունակ չէ և իր տնից գնացել են:
Դատարանը, Պերճի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նախկինում դատված չի եղել, զղջացել է կատարած արարքի համար, խնամքին է գտնվում 3 անչափահաս երեխա, որոնցից մեկի 14 տարին լրացած չէ:
Նշենք, որ տուժող կինը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջով վերանայել Պերճի վերաբերյալ դատավճիռը և նրա նկատմամբ նշանակել արժանի պատիժ:
Սակայն տուժողի վերաքննիչ բողոքը մերժվել է, օրինական ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան