Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան

Պերմյակովն անգամ դատարանում կայանալու խնդիր է լուծում. Երվանդ Վարոսյան 04/29/2016   20:55  |  Դատական ռեպորտաժներ

Երբ Վալերի Պերմյակովը հարցերին  պատասխանում էր կամ փորձում էր դրանց մեջ խուսանավել,  ակնհայտ էր դառնում, որ գործ ունենք անգամ դատարանում կայանալու խնդիր լուծող մի անձնավորության հետ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը: Փաստաբանն ընդգծել է, որ «գործ ունենք մի մարդու հետ, որից ամեն ինչ սպասելի է, ամեն ինչ, ու զարմանալի է, որ նա ոչ միայն ծառայել է բանակում, այլ տեղափոխվել է ծառայության Գյումրի, նա ունեցել է հրազեն, հնարավորոթյուն է ունեցել հրազենով փախուստի դիմել, հայտնվել Գյումրի քաղաքում»:     

Ըստ փաստաբանի, ամբաստանյալը մի կողմից  կարևոր հարցերից խուսափում էր, սակայն մյուս կողմից կարող էր կենտրոնանալ այնպիսի հարցերի վրա, որոնք վերաբերվում էին «Օդնոկլասնիկի» ցանցում իր գրագրությանը և այնտեղ պատմած ինչ-որ հեքիաթներին:

«Դրա վրա կենտրոնանում էր, փորձում էր խուսափել սուտասանի պիտակից: Շատ հետաքրքիր էր իր կերպարն ի վերջո հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք»,- հավելել է Ե.Վարոսյանը:

Փաստաբանը շատ կարևոր է համարում, որ ի վերջո « այդ անձը խոսեց, մենք ուզում էինք, որ դա տեղի ունենա, անգամ եթե իր պատասխանները հիմնականում սահմանափակվում էին «չեմ հիշում» կամ «չեմ ուզում ասել»  արտահայտություններով»:

Ե.Վարոսյանը նշել է, որ գործում ներգրավված փաստաբանների համար Պերմյակովի այսօրվա հարցաքննության մեջ գուցեև նորություն չկար, որովհետև իրենք դիտել են  նախաքննության ժամանակ նրա բոլոր հարցաքննությունների տեսագրությունները, ուսումնասիրել  նրա վերաբերյալ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները: Սակայն կարևոր է, որ հանրությունն՝ ի դեմս ներկա լրագրողների, հնարավորություն է ունեցել հասկանալու, թե «ում հետ գործ ունենք»: Փաստաբանը նշել է, որ տվյալ պարագայում իրավական առումով խիստ կարևոր է ոչ թե այն, թե ո՞վ է նա, այլ այն, թե ինչպե՞ս կարող էր նման հոգեբանական իրավիճակում գտնվող անձը հրազենը ձեռքին հայտնվել Գյումրի քաղաքում:

Ե.Վարոսյանը Պերմյակովի նախաքննական ցուցմունքներում առկա հակասությունները պայմանականորեն բաժանել է երկու մասի՝ ստեր, որոնք նա հորինել է այդպես էլ անհասկանալի պատճառներով և հանգամանքների վերաբերյալ իրականությունից տարբերվող իր ընկալումները:

Ստերի շարքում է, մասնավորապես,  սպանությունից հետո ինչ-որ տաքսիստի զանգահարելու մասին Պերմյակովի ցուցմունքը, հեռախոսազանգերի վերծանումներով հերքվելուց հետո ամբաստանյալը ստիպված ասել է, որ պարզապես խաբել է:

Իսկ ընկալումների շարքում է ստի դետեկտորով Պերմյակովի պնդումն առ այն, որ իրոք հավատում է, որ տեղի է ունեցել այսպես, թեև «մենք գիտենք, որ իրականում այդպես տեղի չի ունեցել»:

Ե.Վարոսյանը չի կարծում, որ Պերմյակովն իրոք չէր հիշում այն ամենը, ինչի մասին ասում էր, որ չի հիշում: Իրականում փաստաբանը տպավորություն ունի, որ նա երբեմն ալարում էր պատասխանել:  Երբ հարցերը մեկ նախադասությունից ավելի երկար էին լինում, Պերմյակովը թարգմանչին մի երկու անգամ դիմում էր, որ նա իր համար նորից թարգմանի, որ հասկանալի լինի: Երբեմն քմծիծաղ էր տալիս, ինքն իր ասածից ուրախանում էր, երբ ասում էր՝ «չեմ հիշում» կամ «չեմ ուզում հիշել» և այլն: «Ես դա կապում եմ բացառապես իր հոգեբանական վիճակի հետ, ոչ թե չհիշելու»,- նշել է փաստաբանը:

Տուժող կողմի ներկայացուցիչն արձանագրել է, որ Պերմյակովը պատասխանել է, որ թողել է ծառայության վայրը, թողել է զենքով, ի վերջո ստիպված է եղել ընդունել, որ զինվորական համազգեստով է եղել, «որի մասին չգիտես ինչու փորձում էր ասել, որ չի հիշում, թե ինչ հագուստով է եղել»: Արդյոք քաղաքացիական հագուստո՞վ էիր փաստաբաններից մեկի հարցին Պերմյակովը քմծիծաղ տալով ասել է, որ «ոչ, ծառայության մեջ էի, զինվորական համազգեստով էի»:

Ըստ Ե.Վարոսյանի, ամբաստանյալն ըստ էության  ամեն ինչ պատմում էր: Սակայն երբ փորձ էր արվում մանրամասնել, փաստաբանի տպավորությամբ, Պերմյակովը փորձում էր ճիգ չգործադրել ինչ-որ բան վերհիշելու, հստակ ներկայացնելու կամ երկար-բարակ խոսելու, քմծիծաղ տալով փորձում էր ամեն ինչ կարճացնել:

Ե.Վարոսյանը լուրջ չի վերաբերվում զղջալու մասին Պերմյակովի արտաբերած խոսքերին: Փաստաբանը դժվարանում է հավատալ, որ Պերմյակովն իրոք հասկանում է «զղջալ» բառի իմաստը և որ նա հասկանում է՝ ի՞նչ ասել է զղջալ: Ըստ տուժող կողմի ներկայացուցչի, եթե իրոք Պերմյակովը զղջում է, ապա ինչո՞ւ երբ իրեն առաջարկեցին որևէ կերպ դիմել Ավետիսյանների  հարազատներին, նա ասաց, որ ոչինչ չունի ասելու:

«Անհասկանալի է, եթե դու իրոք զղջում ես, զղջման խոսքեր պետք է ասես՝ ուղղված հարազատներին»,- տեսակետ է հայտնել Երվանդ Վարոսյանը:

Միաժամանակ տուժող կողմի ներկայացուցիչը  նշել է, որ Պերմյակովն, իր կարծիքով,  իրոք անկեղծ էր, երբ ասում էր՝ եթե հնարավորություն ունենայի ժամանակը ետ պտտելու, այդ ամենը տեղի չէր ունենա: «Այդ պահին նա լուրջ էր խոսում»,- ընդգծել է Երվանդ Վարոսյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:19 29/04/2016  |  Դատական ռեպորտաժներԻնչո՞ւ է տեղ-տեղ ստում Պերմյակովը
23:53 22/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԹքած ունեմ. Պերմյակովի պատասխանը քննիչին
12:58 15/04/2016  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալ
11:59 15/04/2016  |  Քրեական խրոնիկոնՑուցմունքներ կտա՞ Վալերի Պերմյակովը
15:58 01/04/2016  |  Քրեական խրոնիկոնՀակառակ բժիշկների եզրակացությունների՝ Վալերի Պերմյակովին զենք է վստահվել
15:05 01/04/2016  |  Քրեական խրոնիկոնԱվարտվեց Ավետիսյանների սպանության գործի նյութերի հետազոտումը, կսկսվի իրեղեն ապացույցների հետազոտումը
12:07 01/04/2016  |  Քրեական խրոնիկոնԳյումրիում կշարունակվի գրավոր նյութերի հետազոտումը
15:43 25/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների ընտանիքի տղամարդիկ արթուն են եղել և փորձել են պաշտպանվել. հետազոտվում են փորձաքննությունների եզրակացությունները
11:05 25/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիում կշարունակվի Ավետիսյանների սպանության գործի նյութերի հետազոտումը
18:20 18/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների ընտանիքի անդամների սպանության 26 հատորանոց գործից հետազոտվել է վեցը

Արխիվ

[]