Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Պերմյակովն անգամ դատարանում կայանալու խնդիր է լուծում. Երվանդ Վարոսյան 04/29/2016   20:55  |  Դատական ռեպորտաժներ

Երբ Վալերի Պերմյակովը հարցերին  պատասխանում էր կամ փորձում էր դրանց մեջ խուսանավել,  ակնհայտ էր դառնում, որ գործ ունենք անգամ դատարանում կայանալու խնդիր լուծող մի անձնավորության հետ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը: Փաստաբանն ընդգծել է, որ «գործ ունենք մի մարդու հետ, որից ամեն ինչ սպասելի է, ամեն ինչ, ու զարմանալի է, որ նա ոչ միայն ծառայել է բանակում, այլ տեղափոխվել է ծառայության Գյումրի, նա ունեցել է հրազեն, հնարավորոթյուն է ունեցել հրազենով փախուստի դիմել, հայտնվել Գյումրի քաղաքում»:     

Ըստ փաստաբանի, ամբաստանյալը մի կողմից  կարևոր հարցերից խուսափում էր, սակայն մյուս կողմից կարող էր կենտրոնանալ այնպիսի հարցերի վրա, որոնք վերաբերվում էին «Օդնոկլասնիկի» ցանցում իր գրագրությանը և այնտեղ պատմած ինչ-որ հեքիաթներին:

«Դրա վրա կենտրոնանում էր, փորձում էր խուսափել սուտասանի պիտակից: Շատ հետաքրքիր էր իր կերպարն ի վերջո հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք»,- հավելել է Ե.Վարոսյանը:

Փաստաբանը շատ կարևոր է համարում, որ ի վերջո « այդ անձը խոսեց, մենք ուզում էինք, որ դա տեղի ունենա, անգամ եթե իր պատասխանները հիմնականում սահմանափակվում էին «չեմ հիշում» կամ «չեմ ուզում ասել»  արտահայտություններով»:

Ե.Վարոսյանը նշել է, որ գործում ներգրավված փաստաբանների համար Պերմյակովի այսօրվա հարցաքննության մեջ գուցեև նորություն չկար, որովհետև իրենք դիտել են  նախաքննության ժամանակ նրա բոլոր հարցաքննությունների տեսագրությունները, ուսումնասիրել  նրա վերաբերյալ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները: Սակայն կարևոր է, որ հանրությունն՝ ի դեմս ներկա լրագրողների, հնարավորություն է ունեցել հասկանալու, թե «ում հետ գործ ունենք»: Փաստաբանը նշել է, որ տվյալ պարագայում իրավական առումով խիստ կարևոր է ոչ թե այն, թե ո՞վ է նա, այլ այն, թե ինչպե՞ս կարող էր նման հոգեբանական իրավիճակում գտնվող անձը հրազենը ձեռքին հայտնվել Գյումրի քաղաքում:

Ե.Վարոսյանը Պերմյակովի նախաքննական ցուցմունքներում առկա հակասությունները պայմանականորեն բաժանել է երկու մասի՝ ստեր, որոնք նա հորինել է այդպես էլ անհասկանալի պատճառներով և հանգամանքների վերաբերյալ իրականությունից տարբերվող իր ընկալումները:

Ստերի շարքում է, մասնավորապես,  սպանությունից հետո ինչ-որ տաքսիստի զանգահարելու մասին Պերմյակովի ցուցմունքը, հեռախոսազանգերի վերծանումներով հերքվելուց հետո ամբաստանյալը ստիպված ասել է, որ պարզապես խաբել է:

Իսկ ընկալումների շարքում է ստի դետեկտորով Պերմյակովի պնդումն առ այն, որ իրոք հավատում է, որ տեղի է ունեցել այսպես, թեև «մենք գիտենք, որ իրականում այդպես տեղի չի ունեցել»:

Ե.Վարոսյանը չի կարծում, որ Պերմյակովն իրոք չէր հիշում այն ամենը, ինչի մասին ասում էր, որ չի հիշում: Իրականում փաստաբանը տպավորություն ունի, որ նա երբեմն ալարում էր պատասխանել:  Երբ հարցերը մեկ նախադասությունից ավելի երկար էին լինում, Պերմյակովը թարգմանչին մի երկու անգամ դիմում էր, որ նա իր համար նորից թարգմանի, որ հասկանալի լինի: Երբեմն քմծիծաղ էր տալիս, ինքն իր ասածից ուրախանում էր, երբ ասում էր՝ «չեմ հիշում» կամ «չեմ ուզում հիշել» և այլն: «Ես դա կապում եմ բացառապես իր հոգեբանական վիճակի հետ, ոչ թե չհիշելու»,- նշել է փաստաբանը:

Տուժող կողմի ներկայացուցիչն արձանագրել է, որ Պերմյակովը պատասխանել է, որ թողել է ծառայության վայրը, թողել է զենքով, ի վերջո ստիպված է եղել ընդունել, որ զինվորական համազգեստով է եղել, «որի մասին չգիտես ինչու փորձում էր ասել, որ չի հիշում, թե ինչ հագուստով է եղել»: Արդյոք քաղաքացիական հագուստո՞վ էիր փաստաբաններից մեկի հարցին Պերմյակովը քմծիծաղ տալով ասել է, որ «ոչ, ծառայության մեջ էի, զինվորական համազգեստով էի»:

Ըստ Ե.Վարոսյանի, ամբաստանյալն ըստ էության  ամեն ինչ պատմում էր: Սակայն երբ փորձ էր արվում մանրամասնել, փաստաբանի տպավորությամբ, Պերմյակովը փորձում էր ճիգ չգործադրել ինչ-որ բան վերհիշելու, հստակ ներկայացնելու կամ երկար-բարակ խոսելու, քմծիծաղ տալով փորձում էր ամեն ինչ կարճացնել:

Ե.Վարոսյանը լուրջ չի վերաբերվում զղջալու մասին Պերմյակովի արտաբերած խոսքերին: Փաստաբանը դժվարանում է հավատալ, որ Պերմյակովն իրոք հասկանում է «զղջալ» բառի իմաստը և որ նա հասկանում է՝ ի՞նչ ասել է զղջալ: Ըստ տուժող կողմի ներկայացուցչի, եթե իրոք Պերմյակովը զղջում է, ապա ինչո՞ւ երբ իրեն առաջարկեցին որևէ կերպ դիմել Ավետիսյանների  հարազատներին, նա ասաց, որ ոչինչ չունի ասելու:

«Անհասկանալի է, եթե դու իրոք զղջում ես, զղջման խոսքեր պետք է ասես՝ ուղղված հարազատներին»,- տեսակետ է հայտնել Երվանդ Վարոսյանը:

Միաժամանակ տուժող կողմի ներկայացուցիչը  նշել է, որ Պերմյակովն, իր կարծիքով,  իրոք անկեղծ էր, երբ ասում էր՝ եթե հնարավորություն ունենայի ժամանակը ետ պտտելու, այդ ամենը տեղի չէր ունենա: «Այդ պահին նա լուրջ էր խոսում»,- ընդգծել է Երվանդ Վարոսյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:19 29/04/2016  |  Դատական ռեպորտաժներԻնչո՞ւ է տեղ-տեղ ստում Պերմյակովը
23:53 22/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԹքած ունեմ. Պերմյակովի պատասխանը քննիչին
12:58 15/04/2016  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալ
11:59 15/04/2016  |  Քրեական խրոնիկոնՑուցմունքներ կտա՞ Վալերի Պերմյակովը
15:58 01/04/2016  |  Քրեական խրոնիկոնՀակառակ բժիշկների եզրակացությունների՝ Վալերի Պերմյակովին զենք է վստահվել
15:05 01/04/2016  |  Քրեական խրոնիկոնԱվարտվեց Ավետիսյանների սպանության գործի նյութերի հետազոտումը, կսկսվի իրեղեն ապացույցների հետազոտումը
12:07 01/04/2016  |  Քրեական խրոնիկոնԳյումրիում կշարունակվի գրավոր նյութերի հետազոտումը
15:43 25/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների ընտանիքի տղամարդիկ արթուն են եղել և փորձել են պաշտպանվել. հետազոտվում են փորձաքննությունների եզրակացությունները
11:05 25/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիում կշարունակվի Ավետիսյանների սպանության գործի նյութերի հետազոտումը
18:20 18/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների ընտանիքի անդամների սպանության 26 հատորանոց գործից հետազոտվել է վեցը

Արխիվ

[]