ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Օսկանյանը միանում է բոլոր այն մարդկանց, ովքեր կոչ են անում իշխող մեծամասնությանը վերագնահատել երկրում առկա իրավիճակը 04/27/2016 15:23 | Ընտրական իրավունք
Մենք ցանկացանք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրվող 41 տեղերից հրաժարվել ոչ այն պատճառով, որ այդ համակարգը վատն է: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 435-ն էլ մեծամասնականով են ընտրվում, շատ էլ լավ աշխատող համակարգ է:
Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով, որ «բայց մեր անկախության 25 տարին ցույց տվեց, որ դա մեզ համար չի աշխատում, դա շահարկվում է»: «Հատկապես իշխող ուժի կողմից, երբ ունի լծակներ, ունի փող, կարողանում են այդ 41-ից անընդհատ հետևողականորեն առնվազն 35-36-ն իրենք ստանան, մնացածը տրվում է այլ կուսակցությունների, այն էլ՝ պայմանավորվածության շրջանակներում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այս խնդիրը լուծելու փոխարեն հայտնվում ենք մի իրավիճակում, երբ, անկախ նրանից, համամասնական ենք կոչում, թե՝ մեծամասնական, ներկայացված նախագծով ճիշտ հակառակն է արվում. «Եթե նախկինում մեկ հոգի էր փող բաժանում, օգտագործում էր լծակները՝ իրեն ձայն բերելու, հիմա մի քիչ ավելի մեծ ընտրատարածքում ոչ թե մի հոգի, այլ՝ 5 հոգի, 6 հոգի, 10 հոգի նույնն է անելու՝ իր ռեյտինգը բարձրացնելու»:
Վ.Օսկանյանի համոզմամբ՝ եթե նախկինում մարդուն կոնկրետ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրում էին, սակայն համակրում այլ կուսակցության, որին ձայն էին տալիս համամասնական ընտրակարգով, ապա ԸՕ նախագծով առաջարկվող համամասնական ընտրակարգով ընտրություն կատարելիս «եթե դու այդ մարդուն ես ընտրում, որովհետև փող ես վերցրել, կամ համոզված ես, որ նա լավն է, դու ստիպված ես նաև արդեն ձայն տալ կուսակցությանը, որին նա մաս է կազմում»:
«Այսինքն՝ այս բոլորից օգտվելու է այն քաղաքական ուժը, որն ունի միջոցներ»,-ընդգծեց Վ.Օսկանյանը: Անդրադառնալով ԱԺ-ի կազմավորման կարգին, կոալիցիաների ձևավորման հարցում առաջարկվող սահմանափակումներին, Վ.Օսկանյանը համոզմունք հայտնեց, որ «այլ երկրում, այլ պայմաններում միգուցե շատ լավ օրենք է, աշխատող օրենք կարող է լինել, բայց, մեր՝ 25 տարվա անցած ճանապարհը հաշվի առնելով», այս օրենքը չի լուծում մատնանշված խնդիրները: «Ես միանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կոչ են անում, որ իշխող մեծամասնությունն իսկապես վերագնահատի երկրում առկա իրավիճակը և գնա կոմպրոմիսների, որպեսզի մենք կարողանանք ընդունել այնպիսի օրենք, որ ոչ ոք ընտրությունների ընթացքում և դրանից հետո չկարողանա բողոք հնչեցնել, թե օրենքը լավը չէր, և դրա արդյունքում մենք ստացանք վատ ընտրություն»,-ասաց Վ.Օսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից