ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը կարգի հրավիրի Ադրբեջանին և նրան վերադարձնի կառուցողական դաշտ. Էդվարդ Նալբանդյան 04/27/2016 20:31 | Քաղաքական
Բանակցային գործընթացի հեռանկարները կապված են առաջին հերթին նրա հետ, որ վերացվեն այն հետևանքները, որոնք ստեղծվեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ, լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով: Հենց այդ մասին է հայտարարել Հանրապետության Նախագահն իր վերջին հայտարարությունների և հարցազրույցների մեջ: Այս մասին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ «Ինչպիսի՞ն են խաղաղության հեռանկարները, կա՞ արդյոք բանակցային գործընթացով ներկայումս, այս օրերին որևէ հեռանկար՝ հակառակորդին ստիպելու չկրակել սահմանի ողջ երկայնքով, շփման գծի երկայնքով և վերադառնալ բանակցային գործընթացին» հարցին:
«Իհարկե, այսօր միջազգային հանրության և, առաջին հերթին, եռանախագահող երկրների՝ Հայաստանի հետ համատեղ ջանքերն ուղղված են հենց այդ հետևանքների վերացմանը, նրան, որպեսզի հնարավորինս բացառվի ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը: Այդ մասին էր ասում նաև Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Երևան իր այցի ընթացքում»,- հավելել է ՀՀ արտգործնախարարը:
Ասեկոսեներ կային, թե Լավրովը ինչ-որ փաթեթ է բերել, նշել է Է.Նալբանդյանը՝ կարծիք հայտնելով, որ հիմնախնդրի կարգավորման բանակցություններ այս պայմաններում դժվար է վարել՝ առկա չեն համապատասխան պայմաններ: «Ադրբեջանի սին ցանկությունն է ներկայացնել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից, բանակցային գործընթացից, թե Հայաստանը դեմ է այս գործընթացին: Դա ամբողջովին սուտ է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Է.Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից, Հայաստանը միշտ կողմ է եղել միայն բանակցությունների, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից: Եթե ինչ-որ հանդիպումներ բարձր մակարդակով, նախարարների մակարդակով, այլ մակարդակներով, չեն կայացել կամ հետաձգվել են, դա եղել է հենց Ադրբեջանի պատճառով:
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ վերջին այդպիսի դեպքը Վաշինգտոնում է եղել, երբ ադրբեջանցիներն ընդհանրապես հրաժարվել են հանդիպել անգամ եռանախագահների հետ: Այսօր Ադրբեջանի կողմից նաև ապարդյուն փորձեր են կատարվում՝ հարցականի տակ դնելու զինադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի ուժի մեջ լինելը: Նման փորձեր կատարվել են դիվանագիտական կուլիսներում` Վիեննայում, Նյու Յորքում, ասել է նախարարը։ «Համապատասխան արձագանք եղավ եռանախագահների կողմից: Եռանախագահներն ասացին այն, ինչ մենք ենք ասում, որ՝ զինադադարի ու դրա ամրապնդման մասին անժամկետ եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել են 1994-1995թթ., ուժի մեջ են, և դրանց դրույթները պետք է իրականացվեն անվերապահ: Դա մեր կարծիքն է, դա միջազգային հանրության կարծիքն է, եռանախագահների կարծիքն է»,- փաստել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ըստ նախարարի, ևս մեկ անգամ դա ցույց տվեց, որ Ադրբեջանը, փաստորեն, հակադրվում է միջազգային հանրության կարծիքին: Դրանք բավական սխալ հաշվարկներ էին իրենց դիվանագիտության կողմից։ «Դժվար է պատկերացնել, թե ինչ պատասխան հնչեց ի պատասխան մեր հարցադրմանը Վիեննայում, երբ ադրբեջանցիներն ամենաբարձր մակարդակով եռանախագահներին հայտնեցին, թե իրենց դեսպանը այն հայտագիրը, որ ուղարկել էր՝ հարցականի տակ դնելով զինադադարի ուժի մեջ լինելը, համապատասխան հանձնարարական չէր ստացել Բաքվից, ինքնագլուխ նախաձեռնությամբ էր հանդես եկել, չէր համաձայնեցրել իր ղեկավարության հետ: Նույնը պատահեց նաև Նյու Յորքում։ Պարզ է՝ ինչու է դա արվում. այդ անպատասխանատու քայլի հետևանքներից խուսափելու համար: Ինչպես ասում են՝ գող՝ սիրտը դող: Եվ դա առաջին անգամ չէ: Դա ադրբեջանական հայտնի ոճ է, երբ չգիտեն, ինչ ասեն, ձևացնում են, թե տեղյակ չեն... »:
Ըստ Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանը ձևացնում է, թե ապրիլի 2-ին տեղյակ չէր, որ սանձազերծել է լայնածավալ գործողություններն Արցախի դեմ, որ տեղյակ չէ, թե որքան զոհ է տվել այդ արկածախնդրության հետևանքով, տեղյակ չէ, թե ինչ է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը, տեղյակ չէ եռանախագահող երկրների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հինգ հայտարարություններից և այլն:
«Ես կարծում եմ՝ այդ անտեղյակներին կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից»,- հավելել է արտգործնախարարը:
Է.Նալբանդյանը գտնում է, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, կարգի հրավիրի Ադրբեջանին և նրան վերադարձնի կառուցողական դաշտ: Այդ ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել: «Իսկ այսօր մեր հանդիպումները և քննարկումները վերաբերում են նրան, թե ինչպես հաղթահարել այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի այս ագրեսիայի արդյունքում»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից