ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառն առաջին հերթին նրա ձախողումն է բանակցություններում. ՀՀ ԱԳ նախարար 04/27/2016 20:40 | Քաղաքական
ՀՀ Նախագահի հանձնարարականը՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ ռազմական փոխօգնության պայմանագիր պատրաստելու մասին, ընթացքի մեջ է: Այս մասին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:
Ըստ նախարարի, պայմանագիրը կամ համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հետ միասին մշակվում է, դա պարզ գործընթաց չէ, և բավականին փորձագիտական և այլ աշխատանքի կարիք կա։ Նախարարը նշել է, որ երբ այդ աշխատանքն ավարտվի, համապատասխան կառույցների կողմից կարծիքներ հայտնվեն, և պահը գա, որ արդեն կարելի է այդպիսի պայմանագիր կնքել, այդ ժամանակ կիրականացվի:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառների մասին պատգամավորի մեկ այլ հարցին պատասխանելով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը կարծիք է հայտնել, որ առաջին հերթին դրա պատճառը բանակցություններում Ադրբեջանի ձախողումն է:
Նախարարը պարզաբանել է, որ ադրբեջանցիները փորձում էին իրենց համար բարենպաստ իրավիճակ ստեղծել բանակցային սեղանի շուրջ. դա բացարձակապես չի ստացվել։ «Դուք լավ գիտեք, որ հիմնախնդրի կարգավորման հիմնական փաստաթղթերը միակ միջազգային մանդատ ունեցող եռանախագահող երկրների ղեկավարների մակարդակով արված հինգ հայտարարություններն են, որոնց Ադրբեջանը առայսօր չի ցանկանում որևէ հղում կատարել և ընդհանրապես ձևացնում է, թե տեղյակ էլ չէ՝ ինչի մասին են դրանք։ Աղավաղված է ներկայացնում այն աշխատանքային փաստաթղթերը, որոնք եղել են բանակցային սեղանին»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ըստ իրենց՝ պարզվում է՝ 2009թ.-ից ի վեր բանակցություններին որևէ աշխատանքային փաստաթուղթ չի ներկայացվել եռանախագահների կողմից: «Այդ դեպքում ի՞նչ էին քննարկում նախագահների մակարդակով, ներառյալ նաև Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ բազմաթիվ գագաթաժողովների ժամանակ։ Ի՞նչ էին քննարկում արտգործնախարարները՝ տասնյակ հանդիպումների ընթացքում։ Ի՞նչ էին քննարկում եռանախագահները` Հայաստան, Արցախ և Ադրբեջան իրենց բազմաթիվ տարածաշրջանային այցերի ընթացքում»:
ՀՀ ԱԳ նախարարի գնահատմամբ, ադրբեջանցիները ձախողվեցին բանակցություններում և փորձեցին ինչ-որ առավելություններ ստանալ ռազմի դաշտում, կրկին ձախողվեցին: «Եվ, իհարկե, ստիպված են լինելու վերադառնալ բանակցային սեղանին, որովհետև այլընտրանք չկա: Չկա համաշխարհային պատմության մեջ մի հակամարտություն կամ պատերազմ, որից հետո չեն վերադառնում բանակցությունների սեղանին, որպեսզի լուծումներ գտնեն»,- փաստել է ՀՀ արտգործնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ