Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը կարգի հրավիրի Ադրբեջանին և նրան վերադարձնի կառուցողական դաշտ. Էդվարդ Նալբանդյան 04/27/2016   20:31  |  Քաղաքական

Բանակցային գործընթացի հեռանկարները կապված են առաջին հերթին նրա հետ, որ վերացվեն այն հետևանքները, որոնք ստեղծվեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ, լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով: Հենց այդ մասին է հայտարարել Հանրապետության Նախագահն իր վերջին հայտարարությունների և հարցազրույցների մեջ: Այս մասին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ «Ինչպիսի՞ն են խաղաղության հեռանկարները, կա՞ արդյոք բանակցային գործընթացով ներկայումս, այս օրերին որևէ հեռանկար՝ հակառակորդին ստիպելու չկրակել սահմանի ողջ երկայնքով, շփման գծի երկայնքով և վերադառնալ բանակցային գործընթացին» հարցին:

 

«Իհարկե, այսօր միջազգային հանրության և, առաջին հերթին, եռանախագահող երկրների՝ Հայաստանի հետ համատեղ ջանքերն ուղղված են հենց այդ հետևանքների վերացմանը, նրան, որպեսզի հնարավորինս բացառվի ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը: Այդ մասին էր ասում նաև Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Երևան իր այցի ընթացքում»,- հավելել է ՀՀ արտգործնախարարը:

 

Ասեկոսեներ կային, թե Լավրովը ինչ-որ փաթեթ է բերել, նշել է Է.Նալբանդյանը՝ կարծիք հայտնելով, որ հիմնախնդրի կարգավորման բանակցություններ այս պայմաններում դժվար է վարել՝ առկա չեն համապատասխան պայմաններ: «Ադրբեջանի սին ցանկությունն է ներկայացնել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից, բանակցային գործընթացից, թե Հայաստանը դեմ է այս գործընթացին: Դա ամբողջովին սուտ է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

Է.Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից, Հայաստանը միշտ կողմ է եղել միայն բանակցությունների, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից: Եթե ինչ-որ հանդիպումներ բարձր մակարդակով, նախարարների մակարդակով, այլ մակարդակներով, չեն կայացել կամ հետաձգվել են, դա եղել է հենց Ադրբեջանի պատճառով:

 

ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ վերջին այդպիսի դեպքը Վաշինգտոնում է եղել, երբ ադրբեջանցիներն ընդհանրապես հրաժարվել են  հանդիպել անգամ եռանախագահների հետ: Այսօր Ադրբեջանի կողմից նաև ապարդյուն փորձեր են կատարվում՝ հարցականի տակ դնելու զինադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի ուժի մեջ լինելը: Նման փորձեր կատարվել են դիվանագիտական կուլիսներում` Վիեննայում, Նյու Յորքում, ասել է նախարարը։ «Համապատասխան արձագանք եղավ եռանախագահների կողմից: Եռանախագահներն ասացին այն, ինչ մենք ենք ասում, որ՝ զինադադարի ու դրա ամրապնդման մասին անժամկետ եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել են 1994-1995թթ., ուժի մեջ են, և դրանց դրույթները պետք է իրականացվեն անվերապահ: Դա մեր կարծիքն է, դա միջազգային հանրության կարծիքն է, եռանախագահների կարծիքն է»,- փաստել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Ըստ նախարարի, ևս մեկ անգամ դա ցույց տվեց, որ Ադրբեջանը, փաստորեն, հակադրվում է միջազգային հանրության կարծիքին: Դրանք բավական սխալ հաշվարկներ էին իրենց դիվանագիտության կողմից։ «Դժվար է պատկերացնել, թե ինչ պատասխան հնչեց ի պատասխան մեր հարցադրմանը Վիեննայում, երբ ադրբեջանցիներն ամենաբարձր մակարդակով եռանախագահներին հայտնեցին, թե իրենց դեսպանը այն հայտագիրը, որ ուղարկել էր՝ հարցականի տակ դնելով զինադադարի ուժի մեջ լինելը, համապատասխան հանձնարարական չէր ստացել Բաքվից, ինքնագլուխ նախաձեռնությամբ էր հանդես եկել, չէր համաձայնեցրել իր ղեկավարության հետ: Նույնը պատահեց նաև Նյու Յորքում։ Պարզ է՝ ինչու է դա արվում. այդ անպատասխանատու քայլի հետևանքներից խուսափելու համար: Ինչպես ասում են՝ գող՝ սիրտը դող: Եվ դա առաջին անգամ չէ: Դա ադրբեջանական հայտնի ոճ է, երբ չգիտեն, ինչ ասեն, ձևացնում են, թե տեղյակ չեն... »:

 

Ըստ Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանը ձևացնում է, թե ապրիլի 2-ին տեղյակ չէր, որ սանձազերծել է լայնածավալ գործողություններն Արցախի դեմ, որ տեղյակ չէ, թե որքան զոհ է տվել այդ արկածախնդրության հետևանքով, տեղյակ չէ, թե ինչ է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը, տեղյակ չէ եռանախագահող երկրների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հինգ հայտարարություններից և այլն:

 

«Ես կարծում եմ՝ այդ անտեղյակներին կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից»,- հավելել է արտգործնախարարը:

 

Է.Նալբանդյանը գտնում է, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, կարգի հրավիրի Ադրբեջանին և նրան վերադարձնի կառուցողական դաշտ: Այդ ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել: «Իսկ այսօր մեր հանդիպումները և քննարկումները վերաբերում են նրան, թե ինչպես հաղթահարել այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի այս ագրեսիայի արդյունքում»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:21 11/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը. Լևոն Տեր-Պետրոսյան
12:04 01/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱմանորի գիշերն անհանգիստ է եղել սահմանագծում. հակառակորդը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ
00:06 23/12/2015  |  ԼՐԱՀՈՍԲաղանիսը գնդակոծում են. «Aravot.am»
14:12 20/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊԲ-ի ստորաբաժանումները հակառակորդի սանձարձակություններին տալիս են թիրախային հակահարվածներ. ՀՀ ՊՆ հայտարարությունը
13:30 20/12/2015  |  ԼՐԱՀՈՍԶինված բախումներ` հայ-ադրբեջանական սահմանին
19:39 06/11/2015  |  ԼՐԱՀՈՍՏավուշի մարզում ադրբեջանական կողմից ՌԴ քաղաքացու բեռնատար ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
15:48 25/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանական գնդակոծությունից Բաղանիսում 12 տուն է տուժել. «Առավոտ»
23:49 12/10/2015  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Կոթիի դիրքերի և գյուղի վրա. «Առավոտ»
10:14 27/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱյս գիշեր շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
22:39 26/09/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում ապրող եզդի երիտասարդները պատրաստակամ են՝ մեկնելու սահման և պայքարելու թշնամու դեմ

Արխիվ

[]