Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Նախագահ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Մադրիդյան սկզբունքների, Կազանյան փաստաթղթի վերաբերյալ 04/25/2016   18:25  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Bloomberg գործակալությանը:

«Արﬔնպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

-Կցանկանայինք խոսել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախուﬓերի մասին: Ո՞րն էր պատճառն՝ ըստ Ձեզ, և ունե՞ք արդյոք անհանգստություն այս հարցի վերաբերյալ:

- Նախ պետք է ասեմ, որ այս օրերին ճակատում հարաբերական անդորր է տիրում: Օրինակ` երեկ չէ առաջին օրն ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը 74 անգամ են խախտել, հայկական կողﬕց պատասխանել ենք 12-ով: Այս գիշեր խախտել են 54 անգամ, պատասխանել ենք 14-ով: Պատասխանների պակասը պայմանավորված է նրանով, թե ինչպիսի ինտենսիվությամբ և ինչ նշանառությամբ են ադրբեջանցիները աշխատում: Եթե այս թվերը հաﬔմատենք, 4-օրյա պատերազﬕց առաջ ընկած ժամանակահատվածում օրեր են եղել, որ ադրբեջանցիները խախտել են 250 անգամ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ՝ այդ 4 օրվա ընթացքում, երկու կողﬕց՝ մոտավորապես 30 հազար անգամ: Ստույգ տեղեկություններ, անշուշտ, չունեինք, որ ապրիլի 1-ը կարող է այդպիսի իրադարձությունների սկիզբ դառնալ, և եթե իհարկե ունենայինք, ադրբեջանցիները շատ-շատ ﬔծ կորուստներ կկրեին, և այս ﬕ քանի ﬔտրը, որ իրենք գրավել են, դա էլ չէին կարողանա գրավել: Տեղի պաշտպանության բանակն ուներ տվյալներ, որ այդ երեկո կրկին սպասվում է ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի գործողություն, բայց որտե՞ղ, ո՞ր հատվածում, ստույգ հայտնի չէր: Դա 200 կմ -ից ավելի ﬕ հատված է, և դժվար է կողﬓորոշվել, որտե՞ղ կարող էին լինել այդ իրադարձությունները:

Եվ այսպես, հյուսիսում և հարավում գիշերը՝ ﬔր ժամանակով ժամը 3:00-ի սահմաններում, դիվերսիոն հետախուզական խմբերը սկսել են աշխատել: Բայց ինչպես հաջորդ օրը կամ ﬕ քանի ժամ հետո պարզվեց, դիվերսիոն հետախուզական խումբը թափանցել էր ﬔր թիկունք և մոտենում էր Թալիշ գյուղին, որտեղ հանդիպել էր ﬔր պարեկային խմբին և մարտի բռնվել: Զուգահեռաբար արդեն նաև առաջին գծում ադրբեջանցիները սկսել էին հարձակվել: Սա էր տեղի ունեցել: Մարտերի ընթացքում կոնկրետ ﬔր հյուսիսային ստորաբաժանումը չկարողացավ առաջին օրն ամբողջովին անցնել պաշտպանության: Պատկերացրեք՝ այդ փոքրիկ հատվածում ինչպիսի հրետակոծություն էր տեղի ունենում և ուղղված էր ոչ ﬕայն առաջապահ դիրքերին, այլ նաև թիկունքին՝ զորքերի մշտական տեղակայման վայրին, քաղաքացիական բնակչությանը, և անհրաժեշտություն կար պատսպարել այդ մարդկանց:

Արդեն ﬕ քանի ժամ անց, առավոտյան 6:30-ին այդպիսի հարձակուﬓեր սկսվեցին ճակատի ողջ երկայնքով՝ ﬔծաքանակ հրետանու, տանկերի, անօդաչու սարքերի ուղղաթիռների կիրառմամբ, բայց արդեն պաշտպանական բանակը հասցրել էր անցնել պաշտպանության և որևէ տեղ ադրբեջանցիները որևէ հաջողություն չունեցան:

Ակնհայտ էր իրենց նպատակը: Նպատակը ﬔծ հաշվով մաքսիմալ իրենց ծրագիրը զինված ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծուﬓ էր: Այսինքն՝ դիվերսիոն հետախուզական խմբերի օգնությամբ և անﬕջական ճակատում գտնվող զինվորների օգնությամբ պաշտպանության ինչ-որ ﬕ հատվածում ճեղք առաջացնել, այնուհետև այդ ճեղքով ռեզերﬖեր մտցնելով ծավալվել և հասնել առավելագույն հատվածին, որին կարող էին հասնել, և ուլտիմատում ներկայացնել: Նվազագույն ծրագիրն, իհարկե, որևէ տեղ հասնել ﬔծ հաջողության, խորանալ ﬕ քանի տասնյակ կիլոﬔտր, երևի շրջափակել ﬔր ստորաբաժանուﬓերից ﬕ քանիսը, քաղաքացիական բնակչության, ﬔծ ﬖաս ﬔզ պատճառել: Այդ ժամանակ ﬔնք, ըստ իրենց մտածելակերպի, երևի կդիﬔինք տարբեր ատյանների, տարբեր մարդկանց, դաշնակիցների և կխնդրեինք ադրբեջանցիներին կանգնեցնել ռազմական գործողությունները: Բայց ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, ադրբեջանցիների պլաններն ամբողջովին ձախողվեցին, և ﬔնք ունեցանք այն վիճակը որն այսօր ունենք:

Իհարկե, իմ ասածները փաստացի հիմք չունեն, բայց որոշ հանգամանքներ խոսում են այն մասին, ինչը ես ձեզ ասացի: Օրինակ՝ ոչնչացված ուղղաթիռից պաշտպանության բանակի մարտիկները հանել են օդաչուների քարտեզները, որտեղ շատ հստակ նշված են այն նշանակետերը, որոնք պիտի խոցեին այդ օդաչուները՝ այդ ուղղաթիռը, և դրանք գտնվում են ﬔր պաշտպանության բավականին խորքում: Երկրորդ օրը, երրորդ օրը ադրբեջանական որոշ լրատվաﬕջոցներ, որոնք ﬔնք գիտենք, թե որ կազմակերպության ազդեցության տակ են, տպագրում էին նյութեր, իբր Թալիշն իրենց մոտ է, իբր իրենց զինվորները Թալիշում են, իբր իրենց զինվորները Ֆիզուլիում են և այլն: Այդ մասին են խոսում պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունները, որ իրենք արդեն գրավել են ﬕ քանի բնակավայրեր, որ իրենց զորքերը առաջ են շարժվում հաջողությամբ: Իմ կարծիքով՝ կտրվել էր կապը լրատվաﬕջոցները կառավարողի ու զորքերը կառավարողի ﬕջև: Իսկ նախնական պլանը երևի ծանոթ էր երկուսին էլ:

-Երբ գործողություններն ավարտվեցին, այնքան էլ հստակ չէր՝ արդյոք բոլոր տարածքները հետ վերցվեցին, թե որոշ փոքր տարածքներ ﬓացին ադրբեջանցիների ձեռքում:

-Արդեն չորրորդ օրը, երբ հրադադարը հաստատվեց, ակնհայտ էր, որ ադրբեջանցիները որոշակի հաջողություն ունեցել են ﬔր ճակատի՝ պաշտպանության բանակի ճակատի հյուսիսում և հարավում: Դրանք շատ փոքր հատվածներ են, որևէ ռազմավարական նշանակություն չունեն, և շատ հնարավոր էր, որ պաշտպանության բանակի մարտիկները հետ գրավեին այդ դիրքերը, բայց լրացուցիչ կորուստներից խուսափելու համար նրանք այդ քայլին չգնացին:

-Կարծում եմ պատշաճ կլինի նկարագրել այդ չորս օրերը որպես պատերազմ, դուք համաձայնել եք, որ դա պատերազմ էր, ոչ թե ﬔկի կողﬕ ագրեսիան մյուս կողﬕ նկատմամբ: Ինչպե՞ս հաջողվեց հրադադար ձեռք բերել: Ռուսաստանը շատ ակտիվ էր, արդյո՞ք դա Ռուսաստանի ﬕջամտությունն էր՝ երաշխավորելու, որ պատերազմը չշարունակվի:

-Իրոք այդ չորս օրը ես չեմ համարում հրադադարի ռեժիﬕ խախտում, այլ համարում եմ չորսօրյա պատերազմ, որովհետև հրադադարի խախտում կարելի է համարել այն դեպքը, երբ կրակոցներ են հնչում ﬔկ կամ ﬕ քանի հատ, երբ օգտագործվում են նախկինում կիրառված զենքերը և այլն: Բայց այս չորս օրվա ընթացքում կիրառվեցին շատ խոշորատրամաչափ և ավերիչ զենքեր, ինչպիսիք են «Սﬔրչը», «ТОС»-ը, իսրայելական «ЛОР»-ը, թուրքական խոշորաչափ, խոշորատրամաչափ զինատեսակներ և հրետանու բոլոր տեսակները՝ ﬕնչև 152 մմ-անոց: Ի՞նչ խախտման մասին կարող է խոսք լինել, եթե գործողություններին մասնակցում էին ﬕ քանի հարյուր տանկեր:

Իսկ գործողությունները կանգնեցին հետևյալ կերպ. ﬔր Գլխավոր շտաբի պետին զանգահարեց Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը և ասաց, որ ադրբեջանական կողմը համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, դուք արդյո՞ք համաձայն եք ամսի 5-ին ժամը 11-ի դրությամբ դադարեցնել ռազմական գործողությունները: Մինչ այդ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը երկու անգամ հայտարարել էր, որ նրանք պատրաստ են դադարեցնելու ռազմական գործողությունները: Եվ ﬔր Գլխավոր շտաբի պետը ուղևորվեց Մոսկվա, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպում եղավ, որտեղ զուտ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ չկրակել: Ինչու եմ ասում չկրակել, այլ չեմ ասում հրադադար, որովհետև ﬔնք ասում էինք, որ ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաև այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, ﬕնչև հիմա պահպանվում է այդ պայմանավորվածությունները, թեև խախտուﬓերը շարունակվում են: Բայց զորքերը հետ քաշված չեն, հրետանին և տանկերը հետ քաշված չեն, և աﬔն վայրկյան կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ: Միգուցե՝ ավելի ﬔծ մասշտաբներով:

-Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը շատ ակտիվ է եղել դիվանագիտական առումով: Սերգեյ Լավրովը Բաքվում է եղել, որտեղ ասել է, որ եկել է առաջարկներով: Նախօրեին էլ Երևանում եք Դուք հանդիպել պարոն Լավրովին: Նա բերե՞լ էր առաջարկներ՝ հակամարտությունը լուծելու համար, և եղել են այնպիսի առաջարկներ, որ նա ներկայացրել է Ձեզ և Դուք համարել եք, որ դրանք կարող են բերել բանակցությունների:

-Չէ, ես կարծում եմ՝ ճիշտ չի լինի այդպես գնահատելը, որովհետև Լավրովի այցելությունները նախապես պայմանավորված էին: Ես երկու աﬕս առաջ գիտեի, որ Լավրովը ապրիլի 21-ին պետք է գար Երևան: Բայց մյուս եզրակացությունը կարծում եմ ճիշտ է, որ Ռուսաստանը ակտիվ է այս ուղղությամբ, և Ռուսաստանը մշտապես ակտիվ է եղել բանակցային գործընթացում: Ես վստահ էի, որ Լավրովը որևէ փաստաթուղթ կամ որևէ առաջարկություն այս պահին չէր կարող բերել, որովհետև Լավրովը շատ փորձված դիվանագետ է, և նա շատ լավ հասկանում է, որ քառօրյա պատերազﬕց հետո խոսել բանակցությունների մասին՝ տրամաբանական չէ: Եվ Լավրովը, և մյուս համանախագահ երկրների և արտգործնախարարները, և նախագահները հստակ գիտեն՝ ով է գործողություններ սկսել և ինչ նպատակով, և այդքանից հետո ﬔզ առաջարկել սկսել բանակցություններ, կոռեկտ չէր լինի: Ակնհայտ է, որ ինչ-որ ժամանակ, ﬕևնույնն է, բանակցություններ են լինելու, բայց հիմա իրավիճակը բոլորովին այլ է, և ես Լավրովին ներկայացրել եմ իրադարձություններից հետո խնդրի նկատմամբ ﬔր տեսլականը, ﬔր տեսանկյունը: Բանակցությունների այս փուլը ﬔնք սկսել ենք 9 տարի առաջ ՝ 2007 թվականին, և այդ ինը տարիներից առնվազն չորսը եղել են շատ ինտենսիվ տարիներ բանակցությունների համար:

Այդ ժամանակ ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև Ռուսաստանի նախագահը՝ այսօրվա վարչապետը՝ Դﬕտրի Մեդվեդևը, և բազմաթիվ անգամ շատերին թվում էր, թե ﬔնք մոտ ենք արդեն փաստաթուղթ ստորագրելուն, իսկ 2011 թվականին Կազանի հանդիպուﬕց առաջ գրեթե բոլորը համոզված էին, որ հիմա փաստաթուղթ է ստորագրվելու: Այն աստիճանի, որ Միացյալ Նահանգների նախագահը, Ֆրանսիայի նախագահը հորդորեցին և ինձ, և Ալիևին, իսկ Ռուսաստանի նախագահի անﬕջական մասնակցությամբ էր կայանալու այդ հանդիպումը, լինել վճռական և ստորագրել այդ փաստաթուղթը: Իմ մասնագիտությունը գուշակություններ անելը չէ, բայց այդ հանդիպուﬕց առաջ ես արդեն Լավրովին ասել էի, որ այսպիսի ﬔծ ակնկալիքներ պետք չէ ունենալ. ևադրբեջանցիները չեն ստորագրելու այս փաստաթուղթը ևս:

Ինչո՞ւ, որովհետև արդեն ﬕ քանի անգամ հենց Լավրովի, այլ ﬕջնորդների կարծիքով՝ փաստաթուղթը գրեթե պատրաստ էր, բայց Ադրբեջանն աﬔն անգամ հրաժարվում էր: Բայց ﬔր անձնական հանդիպուﬓերի ժամանակ Ալիևի հետ, ես արդեն տեսնում էի, որ ինքը հակված է խնդիրը այլ ճանապարհով լուծելու, և դա արդեն իմ համոզմունքն էր դարձել: Եթե հետ նայենք, կտեսնենք, որ դա արդեն այն ժամանակն էր, որ Ադրբեջանը սկսել էր հարստանալ կամաց-կամաց, և արդեն խոսում էր ﬔծ ռազմական բյուջեների մասին: Այսինքն՝ այս իրադարձությունները սպասելի էին, և սրա մասին ﬔնք բազմաթիվ անգաﬓեր, տարիներ շարունակ խոսում էին, ասում էինք, դիմում էին համանախագահներին, դիմում էինք ﬕջնորդ երկրների ղեկավարներին, որ տեսեք հասունանում է գործողությունները, ժամանակն է վստահության ﬕջոցառուﬓեր ձեռնարկել, ժամանակն է վերահսկողություն իրականացնել, ժամանակն է հասցեական հայտարարություն անել, թե ով է խախտում հրադադարի կանոնները:

-Կարո՞ղ եմ հարցնել՝ ռուսական մամուլում բազմաթիվ հրապարակուﬓեր եղան առ այն, որ Լավրովի առաջարկների ﬕ մասը ներառում էր հայկական ուժերի հետ քաշում ԼՂ հարակից ադրբեջանական տարածքներից և ռուսական խաղաղապահների ինչ-որ կերպ ներկայություն այդ հատվածում: Կա Հայաստանի համար նման ընդունելի ﬕ բան և երբևէ այն քննարկվել է:

- Այդպես չէ, բայց ես հասկանում եմ` դուք ինչ եք ասում: Եվ դա որոշակի հիմքեր ուներ, բայց անկեղծ պիտի ասեմ, որ կոռեկտ հնչի` այն լրագրողները, ովքեր աշխատում էին այդ հոդվածների վրա, նրանք շատ լավ չէին պատկերացնում իրավիճակը և քիչ տեղեկություններ ունեին: Դրա համար, ﬕ տեսակ, անհասկանալի շիլաշփոթ էր իրենց ասածը: Ես, որ ասում էի` հիմք կար, ինչը նկատի ունեի. իրոք, Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին հետևյալ պատկերը… իսկ Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողﬕց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության ﬕջոցով, և ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, և այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն այդ փաստաթուղթը ստորագրելուց, ﬕնչև ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տևեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից և պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողﬔրի ﬕջև: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը: Սա էր: Երևի ինչ լսել են, չեն տեսել փաստաթուղթը, և իրենց մակարդակն էլ այդքան է հերիքել, որ այդպես ներկայացնեն:

-Մենք ողջունում ենք: Արդյոք այժմ` ներկա իրադրությունում, ռուս խաղաղապահների որևէ դերակատարություն տեսնո՞ւմ եք` ճնշուﬓերը նվազեցնելու, էսկալացիան ﬔղﬔլու տեսանկյունից: Նույնիսկ եթե անﬕջական բանակցություններ իրականացնելու հնարավորություն չկա…

- Գիտեք, ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում: Եթե բանակցություններ չկան, ռուսական զորքն ինչպե՞ս պետք է հայտնվի Ղարաբաղում կամ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի ﬕջև: Ես այդպես եմ կարծում, որ ռուսական զորքն այստեղ կարող է հայտնվել կողﬔրից ﬔկի հրավերով` առնվազն: Գիտեք, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի պատասխանեմ նաև Ձեր չտված հարցին, որովհետև այդպիսի հարցեր ﬕշտ օդում, այսպես ոնց որ` ներկա են լինում: Եվ իմ խորին համոզմունք է, որ Ռուսաստանին ձեռնտու չեն լայնամասշտաբ ռազմական գործողություններն այս տարածաշրջանում: Եվ ﬔզ էլ, ﬔր շահերից էլ չի բխում, որ ﬔր տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինեն` անկախ արդյունքներից:

Մենք փոքր երկիր ենք, և ﬔնք կարող ենք շատ անդառնալի կորուստներ ունենալ: Մենք պարտավոր ենք ռազմական գործողություններ վարել և կռվել ﬕայն այն դեպքում, երբ պարտադրված ենք, երբ այլ ելք չկա: Գիտե՞ք՝ ինչու եմ ասում, որ Ռուսաստանին ձեռնտու չէ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որովհետև երբ որ նաև այս չորս օրվա իրադարձություններն եմ վերլուծում, տեսնում եմ, որ Ռուսաստանը վարում է, գոնե ﬔդիա ոլորտում, գոնե հայտարարությունների մակարդակով` հավասարակշռված քաղաքականություն ﬔր նկատմամբ և Ադրբեջանի նկատմամբ` չնայած նրան, որ ﬔնք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր, իսկ ինչպես ռուսական պաշտոնյաներն են արտահայտվում` Ադրբեջանը հանդիսանում է նրանց ռազմավարական գործընկերը: Մենք` ռազմավարական դաշնակից, Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր: Այսպես նրանք պահպանում են հավասարակշռությունը: Եվ և՛ Հայաստանում կա որոշակի հասարակական դժգոհություն, և՛ Ադրբեջանում կա որոշակի հասարակական դժգոհություն: Բայց եթե նրանք կողմ դարձան, երկու երկրներից ﬔկում դժգոհությունը շատ-շատ ավելի ﬔծ է լինելու, իսկ դա նրանց պետք չէ:

-Տեսնո՞ւմ եք որևէ հնարավորություն մոտ ապագայում այս հակամարտությունը լուծելու համար: Բանակցությունների որևէ հույս կա՞, թե՞ այն ﬕջազգային հանրության համար վերադառնալու է սառեցված, ցածր մակարդակի, անլուծելի հակամարտությունների շարքին:

-Եվ՛ Լավրովին, և՛ համանախագահներին, երբ որ ﬕ քանի օր առաջ այստեղ էին, ես հենց դա էի ասում: Ի վերջո, իհարկե, խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Բայց որպեսզի սկսվեն այդ բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի ﬕջոցառուﬓեր անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության ﬕջոցառուﬓերը, հետաքննության ﬔխանիզﬓերը տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` ﬔնք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտուﬓեր չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները.  ﬔնք բանակցություններ սկսենք այնտեղ, իսկ զինվորականներն այստեղ` պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել:

 
 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:33 25/04/2016  |  ԼՐԱՀՈՍ Սերժ Սարգսյան․ Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի
17:31 24/04/2016  |  ԼՐԱՀՈՍՍեյրան Օհանյան. Վարկային համաձայնագրով Ռուսաստանից զենք ձեռք բերելու աշխատանքներն ընթացքի ﬔջ են
16:09 23/04/2016  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ մերժվեց «Կազանյան փաստաթուղթը». Տիգրան Աբրահամյան
15:55 23/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրցախը պետք է դառնա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային կողմ. Կիրո Մանոյան
10:38 22/04/2016  |  ԼՐԱՀՈՍՖրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչն ընդգծել է բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի կարևորությունը, ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը
09:25 22/04/2016  |  ՄամուլՀայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը լիազորում է մեր իշխանություններին ասել «Ո՛չ» «կազանյան», «մադրիդյան» կամ «լավրովյան» սկզբունբներին. «Առավոտ»
09:17 21/04/2016  |  ՄամուլԻնչու՞ է Ռուսաստանը ցանկանում կարգավորել մի հակամարտություն, որի չկարգավորված լինելը հանդիսանում էր ռուսական արտաքին քաղաքականության կարևորագույն մասը. «168 Ժամ»
10:31 19/04/2016  |  ՄամուլՇփման գծում հակառակորդի կողմից կուտակվել է հսկայական զորք ու զինտեխնիկա՝ հաստատ ոչ մեր որպիսությունը հարցնելու նպատակով. «Առավոտ»
09:27 19/04/2016  |  Մամուլ«Եթե Ղարաբաղը չլինի, թուրքը կմտնի Հայաստանի սահմանը». «Առավոտ»
16:19 16/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇավարշ Քոչարյան. Ադրբեջանի և Թուրքիայի դրդմամբ փաստաթղթում տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ աղավաղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը

Արխիվ

[]