ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կին, ով անցնելով Ցեղասպանության անհամար սարսափներով, հերոսաբար վերապրեց դրանք իր տառապանքների մասին պատմող գրքում և կինոնկարում 04/24/2016 10:24 | ԼՐԱՀՈՍ
Նրան համարում են Հայաստանի Ժաննա դ'Արկը՝ կին, ով անցնելով Ցեղասպանության անհամար սարսափներով, հերոսաբար վերապրեց դրանք իր տառապանքների մասին պատմող և աշխարհին ճշմարտությունը ներկայացնող գրքում և կինոնկարում։ Այս մասին գրում է 100lives.am-ը:
Ավրորա Մարդիգանյանի իրական անունն Արշալույս Մարտիկյան էր։ Նա ծնվել է 1901թ. Դերսիմ գավառի Չմկածագ քաղաքում (այժմյան Թուրքիայի Թունջելիի գավառ), ունևոր ագարակատիրոջ և մետաքսագործի ընտանիքում։ Արշալույսը ութ երեխաներից երրորդն էր։ Նա մահացավ 93 տարեկանում Կալիֆորնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում: Իր կյանքն ապրել է՝ հաղթահարելով մանկության սարսափելի հուշերն ու զրկանքները և ուժ գտնելով իր մեջ այլոց օգնելու համար:
Արշալույսն օժտված աշակերտ էր և խոստումնալից ջութակահար։ Երբ վրա հասավ 1915-ի մղձավանջը, ավագ քույրը նշանված էր, իսկ եղբայրն արդեն բնակվում էր Միացյալ Նահանգներում։ Հորն ու եղբորը սպանեցին նրա աչքի առաջ, իսկ ինքը մոր և քույրերի հետ միասին բռնությամբ կցվեց դեպի Սիրիայի անապատները տեղահանվող հայուհիների քարավաններին։
85 ցենտին համարժեք գնով Արշալույսը վաճառվում է ցեղապետերից մեկի հարեմին, որտեղից նա հաջողացնում է փախչել։
Ստրկավաճառները բռնում են, բայց նա կրկին կարողանում է ազատվել։ 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում ու սնվելով բույսերով և արմտիքով՝ նա, հյուծված, բոբիկ ու կիսամերկ, հասնում է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ նրան ի վերջո իրենց հոգածության ներքո են վերցնում ամերիկյան միսիոներները։
Նրա բարեհոգությունը, որը մղեց իր հերթին խնամելու մահմեդականներից փրկված հարյուրավոր որբերի, արժանի է գնահատանքի՝ 100 lives նախաձեռնության մաս կազմող մրցանակի անվանակոչմամբ։
Հասնելով Նյու Յորք՝ նրան որդեգրում է մի հայ ընտանիք: Արշալույսը սկսում է թերթերում հայտարարություններ հրապարակել ողջ մնացած եղբորը՝ Վահանին գտնելու համար։
Այս հայտարարությունները գրավում են լրագրողների ուշադրությունը։ Ցեղասպանության մասին Արշալույսի վկայությունները 1918 թ. տպագրվում են Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսնում «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքը։ Շապիկին Արշալույսի լուսանկարն էր՝ հայկական ավանդական զգեստը հագին։ Գիրքը հաջորդ երկու տասնամյակներին բազմիցս վերահրատարակվում է և վաճառվում 900.000 տպաքանակով՝ ներառյալ իսպաներեն, հոլանդերեն և լեհերեն հրատարակությունները։
1918 թվականը դեռ չէր ավարտվել, երբ Selig Polyscope ընկերության նախաձեռնությամբ կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսում է աշխատել այդ գրքի վրա հիմնված համր կինոնկարի վրա, որի գլխավոր դերը վերապահված էր Արշալույսին՝ այժմ արդեն Ավրորա Մարդիգանյան անվան ներքո, որն ընտրվել էր նրա ինքնությունը պաշտպանելու նպատակով։
«Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որը հայտնի է նաև «Հոգիների աճուրդ» անվամբ, առաջին անգամ ցուցադրվեց 1919 թ. հունվարին Վաշինգտոնում։ Փետրվարին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ ֆիլմի բազմամարդ և հանդիսավոր պրեմիերան։
Այն ցուցադրվեց ԱՄՆ 23 նահանգներում և միջազգային կինոթատրոններում, իսկ ֆիլմի հասույթը՝ 30 միլիոն ԱՄՆ դոլար, Մերձավոր Արևելքի նպաստամատույցի (Near East Relief) միջոցով ուղղվեց հայ որբերի կարիքներին։
Յուրաքանչյուր պրեմիերայից հետո Ավրորան իր մեջ ուժ էր գտնում բեմ ելնելու և հրապարակավ խոսելու բարձր խավի ներկայացուցիչների առջև։ Սակայն նյարդային նման գերլարումն անհետևանք չանցավ։ 1920թ. Բուֆֆալո քաղաքում կինոդիտումից հետո նա ուշագնաց եղավ և ընդմիշտ հրաժարվեց հրապարակային ելույթներից։
Հոլիվուդի՝ նրան կինոաստղ դարձնելու ծրագրերը չիրագործվեցին, իսկ քաղաքական հոսանքների վայրիվերումները հանգեցրին նրան, որ 1920-ականներին «Հոշոտված Հայաստան» գրքի և կինոնկարի հանդեպ ուշադրությունը սկսեց մարել և դրանք աստիճանաբար մոռացության մատնվեցին։ Ֆիլմի ամբողջական տարբերակը հետագայում անվերադարձ կորավ։ Ավրորան վերադարձավ Նյու Յորք և 1929 թ. ամուսնացավ հայազգի ներգաղթյալ Մարտին Հովեյանի հետ։ 1931 թ. ծնվեց նրանց որդին՝ Միքայելը։ Երջանիկ լինել Ավրորային, սակայն, չհաջողվեց. եղբորը նա այդպես էլ չգտավ, փորձեց ինքնասպան լինել, իսկ ամուսնու մահից հետո կորցրեց որդու հետ կապը։
Ավրորա Մարդիգանյանին մենք այսօր հիշում ենք նրա բացառիկ կամքի, ծանրագույն տառապանքների գնով աշխարհին փոխհատուցելու կարողության շնորհիվ։
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ