ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակն է զբաղվել պահանջատիրությամբ՝ Սփյուռքի ու Հայաստանի միջև աշխատանքը բաժանելով. Հարութ Սասունյան 04/24/2016 16:32 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ցեղասպանության ճանաչման փուլը վաղուց արդեն անցել է, ճանաչումն երկար ժամանակ կա, պետք է զբաղվել պահանջատիրությամբ: 1in.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։
Ամերիկահայ գործիչը պարզաբանել է, որ պահանջատիրությունը պետք է կատարվի միջազգային դատարաններ դիմելու ճանապարհով՝ պահանջելով վերականգնել իրավունքները և վերադարձնել «մեր հողերը, կալվածները, համայնքային եկեղեցիները, դպրոցները»:
Հ.Սասունյանը նշել է, որ վերջին երեք տարիներին իրավաբանական հանձնախումբ է գործում՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որն ուսումնասիրում է իրավական փաթեթը և մասնավորապես, թե պահանջատիրության համար ո՛ր դատական ատյաններ կարելի է դիմել, հանձնախումբն աշխատանքի ավարտին համապատասխան եզրակացություն կանի:
«Ինձ չի հետաքրքրում ո՛չ Թուրքիայի ճանաչումը, ո՛չ էլ ներողությունը, ինձ հետաքրքրում է, թե կոնկրետ ինչ պետք է ստանանք: Մենք պետք է ետ ստանանք այն ամենը, ինչ որ կորցրել ենք»,- ասել է Հ.Սասունյանն՝ ընդգծելով, որ նահատակների համար, որոնց հնարավոր չէ վերադարձնել, թուրքական կառավարությունը պետք է հատուցում վճարի, իսկ ինչ որ կարող է վերադարձվել՝ հողեր, կալվածքներ և այլն, պետք է վերադարձվեն:
Ընդ որում, ըստ նրա, Սփյուռքն ու Հայաստանը կարող են աշխատանքի բաժանում կատարել՝ այն, ինչ որ պետությունը կկարողանա անել, պետությունը կանի, ինչ որ Սփյուռքը կկարողանա անել, կանի Սփյուռքը: Օրինակ՝ պետությունը կարող է դիմել Միջազգային դատարան, իսկ Սփյուռքն էլ կարող է դիմել ազգային դատարաններ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հարութ Սասունյանը գտնում է, որ որոշ չափով ճիշտ է այն պնդումը, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, դա սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար: Սակայն նա միաժամանակ գտնում է, որ Ցեղասպանության ճանաչումը չի արգելի, որ նրանք հարձակվեն Հայաստանի ու Արցախի վրա: Այստեղ կարևոր է միայն զենքի ուժը. «Եթե լավ զենք ունենանք, պաշտպանվենք, մեկի դիմաց իրենց հարյուր ու հազարին խփենք, իրենք կհասկանան, որ պետք է զգույշ լինեն և մեր վրա չհարձակվեն»:
Ըստ Հ.Սասունյանի, աշխարհին չի հետաքրքրում, թե ո՞վ է սկսել հարձակումը, աշխարհին իրենց շահն է հետաքրքրում: Մասնավորապես, ռուսների շահն է Ադրբեջանին զենք վաճառել ու միլիարդների եկամուտ ունենալ: «Աշխարհը հավատում է միայն ուժին: Ուժի լեզուն է, որ կարևոր է, որի համար պետք է ունենանք ամենաարդիական զենքերը: Եթե լավ պաշտպանվենք, ոչ ոք չի կարողանա մեր վրա հարձակվել, ընդհակառակը՝ մենք կարող ենք հարձակվել ուրիշի վրա, եթե պետք լինի»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ