ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերմանական կայսրությունը մեծապես ներգրավված է եղել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող դեպքերին. Բունդեսթագի պատգամավոր 04/24/2016 12:24 | ԼՐԱՀՈՍ
Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները, ով Հայաստան էր այցելել ապրիլի 23-ին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով, հավատացած է, որ Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության իրականացման համար, քանի որ ժամանակին լռել է և թույլ տվել իրեն դաշնակից Օսմանյան կայսրությանը ոճիր գործել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քրիստոֆ Բերգները վստահ է՝ վաղուց է եկել ժամանակը, որպեսզի գերմանացի քաղաքական գործիչները հստակեցնեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ Բունդեսթագի կողմից հունիսին նորից քննարկվելիք բանաձևում ամրագրելով եղելությունն այնպես, ինչպես այն պետք է կոչվի՝ ցեղասպանություն:
«Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը նշելու ժամանակ մենք առաջին անգամ բանաձև քննարկեցինք այդ թեմայի վերաբերյալ: Գերմանական Բունդեսթագում ես այդ ժամանակ առաջիններից մեկն էի, ով դրեց իր ստորագրությունը բանաձևի տակ՝ եղելությունը ցեղասպանություն որակելով: Ես իսկապես ավելի վաղ եմ սկսել հետաքրքրվել այդ հարցով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բունդեսթագի պատգամավորը՝ հավելելով, որ Գերմանիայում տարօրինակ իրադրության է հանդիպել, քանի որ մի կողմից եկեղեցին, գրականությունը, մշակույթն ամբողջությամբ համընդհանուր խնդրՍ մասին խոսելիս այն ներկայացնում են որպես ցեղասպանություն, այդպես էլ կոչում են այն ցեղասպանություն:
Քրիստոֆ Բերգները նշեց, որ այն ներկայացվում է որպես մեծ ողբերգություն՝ տեղի ունեցած 20-րդ դարասկզբին. «Մյուս կողմից՝ քաղաքական գործիչները լռում են: Եվ այդ լռությունը գալիս է սկսած դեռևս Առաջին համաշխարհային պատերազմից: Դեռ այդ տարիներին Օսմանյան կայսրությունում բազմաթիվ գերմանացիներ ականատես եղան հայկական ջարդերի, նրանք ուզում էին հաղորդել ինչ-որ բան, սակայն ոչինչ էլ չեղավ այդ ժամանակվա կառավարության կողմից: Ներվեց ու մոռացվեց ամենը, ինչն անկարելի էր անգամ պատերազմական իրադրությունը հաշվի առնելիս»:
Գերմանացի պատգամավորը կարծում է, որ այդպես վարվելու այլ պատճառներ էլ կային նաև հետագա տարիների ընթացքում: Գերմանիան մեծապես պատասխանատվություն է կրում հրեա ժողովրդի առջև Հոլոքոստի՝ մարդկության դեմ իրականացված ամենադաժան հանցագործություններից մեկի համար. «Երկար ժամանակ Հայոց ցեղասպանության մասին բաց ու անկեղծ խոսելուց գերմանացի քաղաքական գործիչները խուսափում էին, քանի որ քննարկումների ընթացքում պետք է խոսվեր նաև Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի պատասխանատվության մասին: Մենք ևս պատասխանատու էինք դրանում: Ես կարծում եմ, որ հատուկ պատասխանատվություն ունի Գերմանիան: Համենայն դեպս, պետք է ասել, որ հենց ցեղասպանություն է եղել: Պետք է կիրառվի հենց ցեղասպանություն տերմինը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից ստեղծվել է որպես տվյալ իրադարձության իրական որակում»:
Բունդեսթագի ներկայացուցչի խոսքով՝ բացի վերոնշյալից Գերմանիան տարիներ շարունակ մեկ այլ խնդիր էլ ուներ. «Գերմանիան ունի թուրքական ծագմամբ մեծաքանակ բնակչություն, և ինչպես ես եմ հասկացել, Թուրքիան մինչև այսօր մեծ ազդեցություն ունի այդ մարդկանց վրա: Երբ դեռ առաջին անգամ բանաձևի նախնական տարբերակն էինք պատրաստում, այն մեծ արձագանք ստացավ: Թուրքական մամուլը գրեց այդ մասին, Թուրքիայի դեսպանատունը և բազում այլ թուրքական կազմակերպություններ նամակներ գրեցին՝ արտահայտելով իրենց մտահոգությունները: Չնայած այդ ամենին՝ 2005 թ. բանաձևի տեքստը պատրաստ էր, այն հանձնվել էր Բունդեսթագի հաստատմանը: Այդ ժամանակ ցավալիորեն բանաձևից դուրս էր մնացել ցեղասպանություն բառը, կիրառվել էր կոտորած տերմինը: Մեծամասնությունն էր այդ տերմինին կողմ, ես դեմ էի, քանի որ իրերն իրենց անունով է պետք կոչել»:
Քրիստոֆ Բերգները զարմանալի փաստ նկատեց 10 տարի անց, երբ Բունդեսթագում 2015 թ. կրկին քննարկվեց բանաձևը: Բունդեսթագի ներկայացուցիչը կրկին խիզախություն ունեցավ ողբերգությունը որպես ցեղասպանություն որակելու. «Բայց մենք դեմոկրատական հասարակությունում ենք ապրում: Մեծամասնությունն է որոշում կայացնողը թե՛ կառավարությունում, թե՛ պառլամենտում: Ես և ուրիշ շատ պատգամավորներ փոքրամասնություն էինք կազմում: Մեր պնդումն էր հենց «ցեղասպանություն» բառով բանաձևում վերաձևակերպում անելու անհրաժեշտությունը: Կրկին մեծամասնությունը խուսափեց այդ իրադարձությունը ներկայացնելիս ցեղասպանություն տերմինը կիրառել: Բայց զարմանալի բան կասեմ. քննարկումների ժամանակ բոլոր խոսնակները իրադարձության մասին խոսելիս կիրառում էին ոչ թե ամրագրված «կոտորած» բառը, այլ ցեղասպանություն էին ասում, սակայն կրկին ամրագրվեց «կոտորած» տերմինը վերջնական բանաձևում»:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Բունդեսթագի պատգամավորը հույս հայտնեց, որ այս տարի իրենք կրկին կփորձեն եզրափակիչ լսումներ անցկացնել և ամբողջական դարձնել բանաձևը. «Պետք է օգտագործենք «ցեղասպանություն» բառը: Շատ կարևոր է, որ գերմանական Բունդեսթագն իրականացնի այս քայլը, քանի որ իսկապես Գերմանիան իր պատասխանատվությունն ունի դրանում: Այդ տարիներին Գերմանական կայսրությունը մեծապես ներգրավված է եղել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող դեպքերին: Մենք եղել ենք նրանց դաշնակիցը, մենք ջանքեր են թափել Բաղդադի արյունալի երկաթգիծ կառուցելու համար: Անգամ այդ դաժան տարիներին բազմաթիվ գերմանացի ականատեսներ հորդորել են մեր երկրի կառավարությանը կանխարգելել թուրքական ղեկավարության՝ երիտթուրքերի վայրագությունները, վերջ տալ շարունակական սպանություններին: Ցավալի է փաստել, որ գերմանական կառավարությունն այդ ժամանակ որոշեց ոչինչ չանել՝ մտածելով, թե դա ծանր պատերազմ է, իսկ թուրքերի կարիքը զգացվում է այդ պատերազմում: Ահա թե ինչու ամեն ինչ լռությամբ ընդունվեց»:
Քրիստոֆ Բերգները ևս մեկ անգամ հաստատեց իր դիրքորոշումը. «Ինձ համար ամեն ինչ հստակ է, դա եղել է ցեղասպանություն, և վերջ: Նույնիսկ Բունդեսթագի ղեկավարն էր անցյալ տարի իր խոսքերում կիրառում «ցեղասպանություն» բառը: Ես ուզում եմ, որ թե՛ հայ, թե՛ թուրք դպրոցականները պատմություն սովորելիս հասկանան, որ տեղի ունեցածը հենց ցեղասպանություն է: Պետք է հստակ տեսակետ ունենալ, որպեսզի մեր բնակչության մեջ խնդիրներ չլինեն այս հարցի հետ կապված: Հստակ ձևակերպել է պետք եղելությունը որպես ցեղասպանություն»:
Քրիստոֆ Բերգները դժվարացավ մանրամասնել, թե արդյոք բանաձևին կարո՞ղ է հաջորդել նաև Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը, սակայն նշեց, որ այդօրինակ երևույթի զարգացումը մի փոքր անիրատեսական է իր համար. «Գերմանիան կարծիքների արտահայտման առումով ազատ երկիր է, այնպես որ դժվարանում եմ կանխատեսում անել: Ինչևէ, ես շարունակում եմ պնդել, որ 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն, և դա պետք է ամրագրել բանաձևում: Ես չեմ կարող պատկերացնել, որ բանաձևին կարող է հաջորդել նաև քրեական օրենքի ընդունումը, որով կպատ ժվի Հայոց ցեղասպանության մերժողը: Ես համոզված եմ, որ մեր խնդիրը չէ քրեականացնելը մերժման, այլ քաղաքական գործիչներն ուղղակի պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը կարևոր հարցի վերաբերյալ, որն ամենուր կոչում ենք ցեղասպանություն, սակայն բանաձևում դեռևս կիրառված է «կոտորած» տերմինը»:
Խոսելով Բունդեսթագի բանաձևի ընդունման և դրանում «ցեղասպանություն» բառի ամրագրման շուրջ Գերմանիայի թուրքական ծագմամբ բնակչության արձագանքի մասին՝ Քրիստոֆ Բերգները հավելեց, որ Գերմանիայում միայն թուրքական ծագում ունեցող քաղաքացիներ չեն ապրում, Գերմանիան ապաստան է նաև ծագումով հայերի, բազմաթիվ այլ էթնիկ խմբերի համար, այնպես որ ճշմարտության մասին միշտ պետք է բաց խոսել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից