ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԸՕ-ի հարցում ընդդիմությունն անզիջում է լինելու. «Ձեզ չթվա, թե Ղարաբաղի հետ կապված, ձեզ աջակցելը վերաբերում է նաև այս գործընթացներին» 04/22/2016 17:51 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Ընտրական նոր օրենսգրքի նախագծի չորս ժամ տևած քննարկումների ավարտին դրական եզրակացություն տվեց այն առաջին ընթերցմամբ ԱԺ ընթացիկ նստաշրջանի և ապրիլի 25-ից մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:
Դեմ քվեարկեցին ընդդիմության ներկայացուցիչները՝ հանձնաժողովի փոխնախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ընդդիմախոսներն ընդգծեցին, որ դեմ են, որպեսզի նախագիծն այս տեսքով ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում՝ շարունակելով պնդել ընդդիմության առաջարկները, որոնց, ըստ նրանց, իշխանությունը հրաժարվել է լուծում տալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակմանը, բոլոր ընտրատեղամասերի տեսանկարահանմանը, առաջարկվող համամասնական ընտրակարգի վերանայմանը, քանի որ այն ավելի շուտ մեծամասնական ընտրակարգի տարրեր է պարունակում, ընտրողների մատների թանաքոտմանը:
«Ձեզ չթվա, թե այն, որ Ղարաբաղի հետ կապված և սահմանի լարվածության և մարտունակության հետ կապված, մեր՝ ձեզ աջակցելը վերաբերում է նաև այս գործընթացներին: Ամենևի՛ն: Մենք այստեղ լինելու ենք անզիջում, որովհետև այն միասնական կետերը, որ ներկայացրել ենք, ամենևին մեր կուսակցական քիմքի խնդիրներ չեն: Մենք ընդամենն ուզում ենք՝ ընտրական համակարգը բարելավվի և վստահությունը բարձրացվի: Դա որքան մեզ պետք է հուզի, այնքան էլ ձեզ պետք է հուզի»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ վստահեցնելով, որ իրենց նպատակին առավելագույնս հասնելու համար օգտագործելու են միջազգային կառույցներին, քաղաքացիական հասարակությանը:
Հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը և հիմնական զեկուցող՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կարևորեցին այսօրվա քննարկումները և վստահեցրին, որ նախագծի լրամշակման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:
«Մենք չենք ասում՝ ամեն ինչ լավ է, մենք ասում ենք՝ այս տարբերակն ենք գտել, եթե կլինի ողջամիտ տարբերակ, մենք պատրաստ ենք դա ընդունելու»,-ասաց Հ.Սահակյանը:
Դ.Հարությունյանն էլ իր հերթին՝ դիմելով ընդդիմությանը, նկատեց, որ վերջինս, երբ ասում է, որ իր առաջարկները, չեն ընդունվել, դա «խոսում է իսկապես ծայրահեղական մի քիչ մոտեցումների մասին»: «Քանի որ եթե դուք նայեք, դուք ձեր նախնական առաջարկություններից մի միլիմետր չշեղվեցիք: Մենք կատարեցինք վիթխարի քայլ հանդեպ ձեզ»,-ընդգծեց Դ.Հարությունյանը:
Անդրադառնալով, մասնավորապես, ընդդիմության՝ մատների թանաքոտման առաջարկին, նա նշեց դրա թերությունները և պնդեց, որ այդ գործիքը համարվում է հնացած: «Այդ գործիքը կիրառվում է այն երկրներում, որտեղ չկա ընտրողների միասնական ցուցակ, որտեղ չկա միասնական փաստաթուղթ, որտեղ ընտրական ցուցակը ձևավորվում է ներկայացած մարդկանցով հիմնականում: Իսկ այն երկրներում, որոնք ունեին ընտրական նորմալ ցուցակ, հակառակ արդյունքը տվեց»,-ասաց նա՝ հավելելով, որ թանաքոտման
խոխարեն իրենք առաջարկում են էլեկտրոնային գրանցման սարքերի միջոցով մատնահետքերը հավաքելու և համադրելու մեխանիզմ:
«Եթե ինչ-որ մեկը խուսափում է այս մեխանիզմներից, առաջարկելով նախնադարյան մատների թանաքոտման սկզբունքը, մնում է մատները կտրենք, ով եկավ ընտրություններին»,-ասաց Դ.Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից